Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջը հագեցած կլինի ժամանակակից բոլոր պայմաններով

19/09/2019 schedule11:05

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը սեպտեմբերի 18-ին աշխատանքային այց է կատարել «Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ» ՊՈԱԿ: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ-ի մամուլի ծառայությունից:

Գևորգ Լոռեցյանը եղել է քոլեջի մարզադահլիճներում և ճաշարանում, ծանոթացել շենքային և գույքային պայմաններին, սննդակարգին և ճաշացանկին: Նախարարի տեղակալը հետևել է քոլեջի տարածքում կառուցվող նոր մասնաշենքի շինարարական աշխատանքներին։ Այս մասնաշենքը հագեցած կլինի ժամանակակից բոլոր պայմաններով և կծառայի որպես հյուրանոց/հանրակացարան քոլեջում սովորող և մարզվող երեխաների ու մարզիկների համար։ Մասնաշենքի կառուցման համար 2019 թվականի պետական բյուջեից հատկացվել է ավելի քան 423 միլիոն դրամ։

Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վաղինակ Գալուստյանը նախարարի տեղակալին ներկայացրել է մարզօջախում կատարվող աշխատանքները: Նրանք քննարկել են նաև  քոլեջի գործունեության հիմնական մոտեցումները, կատարվող աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու ուղիները:

Գ. Լոռեցյանն ընդգծել է, որ ԿԳՄՍ նախարարության համար սպորտի զարգացումը բացառիկ կարևոր նշանակություն ունի, իսկ առկա խնդիրների օպերատիվ և արդյունավետ լուծման համար կձեռնարկվեն անհրաժեշտ քայլեր:

Տպել
366 դիտում

ԱԱԾ-ում ապօրինի որդեգրման դեպքերով հարուցված քրեական գործը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտե

Վերաքննիչ քրեական դատարանը վարույթ է ընդունել Ռ. Քոչարյանի պաշտպանների բողոքը

2004-ի այս օրը պայթեցվեց կամ հրկիզվեց «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագրի` Ն. Փաշինյանի մեքենան (լուսանկարներ)

Քթի վիրահատությունից հետո երիտասարդը կորցրել է ձայնը. մեղադրանքներ ու պարզաբանումներ

Ոստիկանների կողմից քաղաքացու խոշտանգման դեպքով ՀՔԾ-ում նյութեր են նախապատրաստվում

1 օրում բացահայտվել է հանցագործության 85 դեպք. օպերատիվ իրավիճակը նոյեմբերի 21-ից 22-ը

Վարչապետը հանդիպում է Իտալիայի արտաքին առևտրի պետական գործակալության նախագահ Կարլո Ֆերոյի հետ (տեսանյութ)

Լեւոն Սարգսյանի արտահանձնման նպատակով նախապատրաստվում է անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը. դատախազի խորհրդական

Գարիկի եւ Սոնայի նոր տեսահոլովակը՝ «Համայակ» երգի հիման վրա (տեսահոլովակ)

Լեհաստանի մշակույթի նախարարությունը մեդալ է հանձնել Արման Պադարյանին

Գիշերը՝ Վիշապալճի ու Աժդահակի միջև. արշավականը չի պատկերացրել, որ այսպիսի խուճապ կլինի

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա Շնիտկեի 85-ամյակին նվիրված համերգով

Սեմյոնովկայում անասնագոմի տանիքում բռնկված հրդեհը 1 օր անց մարվել է. 70 կենդանի է սատկել, 2300 հակ անասնակեր վառվել

Բերդ, Նոյեմբերյան, Ստեփանավան քաղաքներում և Գուգարք գյուղում ձյուն է տեղում. Լարսը փակ է

Քաջարան քաղաքի Լեռնագործների փողոցի տներից մեկում հայտնաբերվել է դի

Կրակոցներ Երևանում. դեպքի վայրում հայտնաբերվել են կրակոցի բազմաթիվ հետքեր, վնասված Toyota, 24 հատ կրակված պարկուճ

Աշխարհի հզորագույն երկրի Սենատը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. Մենենդես

Դիարբեքիրի կիսավեր հայկական եկեղեցին ոչնչանալու վտանգի տակ է (լուսանկարներ)

Գեղամա լեռներում կորած արշավականին գտել են

Լանջիկ գյուղում այրվել է մոտ 200 հա անասնակեր