«Դալան ֆեստ». Գյումրիում կմեկնարկի եռօրյա ռոք փառատոն

Նոր շունչ Գյումրու դալաններին: Հին Ալեքպոլի ճարտարապետության անբաժանելի մաս կազմող կամարները սեպտեմբերի 22-ից կվերակենդանան ռոք փառատոնի մեկնարկով: Եռօրյա փառատոնը Գյումրիում կանցկացվի ՀՀ մշակույթի նախարարության ֆինանսավորմամբ՝ Գյումրու քաղաքապետարանի մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժնի, «Այ լինկ» գաղափարների բաց հարթակ կրթամշակութային ՀԿ-ի ու «Մանուկյան ընկերության» հետ համագործակցությամբ:

«Հին Գյումրու փողոցներում, հատկապես հանգստյան օրերին, ամենատարբեր երաժշտախմբերի ելույթները Գյումրու մշակույթի մաս են կազմել, իսկ դալանները եղել են ռոք համերգների լավագույն հանգրվանը։ Քաղաքում պահպանված դալաններից երեքը վերակենդանացնելու տարբերակներից մեկը, կարծում ենք, «Դալան-ֆեստ»-ն է: Հայտնի փաստ է, որ Գյումրիում ռոքային ավանդույթներ ձեւավորած «Բամբիռ»-ը՝ քաղաքի կամարների տակ նվագելու հրաշալի նախադեպեր ունի: Այս հանգամանքն էլ հաշվի առնելով՝ փառատոնի ընթացքում ակնկալում ենք «Բամբիռ»-ի ու բամբիռցիների հետ ակտիվ համագործակցություն: Վերջին երկու տասնամյակում դալանների տակ որեւէ միջոցառում չի եղել: Նախագիծը մի կողմից վերակենդանացնում է մոռացված ավանդույթները, մյուս կողմից՝ երիտասարդների համար բացահայտում քաղաքային մշակույթի այս ձեւը»,-ասում է Գյումրու քաղաքապետարանի մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը։

«Դալան ֆեստ»-ը Գյումրին կհյուրընկալի 3 դալանում՝ Գորկու 67, Տիգրան Մեծ 8 եւ Շահումյան 188 հասցեներում: Ելույթ կունենան «Խնձորի սոկ» ռոք խումբը, «Տիեզերք» բենդն ու «Ռոզեն Թալ» պրոգրեսիվ ռոք խումբը:

Նախատեսվում է փառատոնը դարձնել ամենամյա՝ հեռանկարում ունենալով այն դարձնել Գյումրու համար այցեքարտային: 

Տպել
424 դիտում

ԱԱԾ-ն պարզաբանում է՝ Հ. Թովմասյանի ազգականների հետ կապված ինչ գործողություններ են կատարվել եւ ինչու

Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ

Պարեկային ոստիկանները բերման են ենթարկել մի տղամարդու, որի մոտ ատրճանակ ու դանակ է եղել (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղարն ազատվել է պաշտոնից

Սա իրավաբանություն չի. «Իմ քայլ»-ի պատգամավորը անհիմն է համարում ՍԴ-ի որոշումը

Դիլիջան քաղաքում այրվել են մոտ 4 հա անտառամիջյան չորացած տերևներ, 25 ծառի կոճղ և 2 չորացած ծառ

Երեւանում, «Գրանդ Սպորտ»-ի մոտ բախվել են 3 ավտոմեքենաներ. կա տուժած

Գյումրու «Թռչունյան տան» խնդրից տեղյակ եմ. Ռուբեն Վարդանյանը չի բացառում, որ աջակցություն կտրվի երեխաների կենտրոնին

Քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի մոտից անգամ առգրավվել են թուղթն ու գրիչը, տեսակցության իրավունք չի եղել. Կարապետյան

ՆԱՏՕ-ի դիտորդական խումբը գնահատել է ՀՀ ԶՈՒ դաշտային հոսպիտալը

Տեղի ունեցավ Տիգրան Առաքելյանի հոգեհանգստի արարողությունը (տեսանյութ)

Գյումրու ծերանոցը լուծարվեց. աշխատակազմը կառավարության որոշումը բոյկոտում է

Էմանուել Մակրոնը մտադիր է Անգելա Մերկելի և Բորիս Ջոնսոնի հետ միասին հանդիպել Էրդողանին

ՀՀ զինված ուժերում ստեղծվել է կին զինծառայողների խնդիրներն ուսումնասիրող նոր ստորաբաժանում

Ադրբեջանցի հաքերները ՀՀ վարչապետի պաշտոնական կայքի էջերից մեկում գրել են «Ղարաբաղն Ադրբեջան է». Կ. Վրթանեսյան

Երեւանի հասարակական տրանսպորտի աշխատանքը գնալով վատթարանում է. փոխվարչապետի մոտ քննարկում է եղել նոր ցանցի վերաբերյալ

Թուրքիան խախտում է հրադադարի պայմանավորվածությունը. Սիրիան հայտարարել է 13 զոհի, 70 տուժածի մասին

«Ռեալ»-ն ու «Բարսա»-ն ուզում են խաղալ դեկտեմբերի 18-ին, առաջնության ղեկավարները համաձայն չեն

ՍԴ-ն մերժել է Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա գործի քննությունը

Եթե փոփոխություններն ուշացրել ենք, չի նշանակում՝ պետք է հաշված շաբաթների ընթացքում հապճեպ լուծել հարցը․ Սուրեն Սահակյան