Վանաձորում թալանել են «Վանաձոր» բ/կ-ի բժիշկ-վնասվածքաբանի տունը՝ պատճառելով 1,5 մլն դրամի վնաս

18/09/2019 schedule22:19

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում առանձնապես խոշոր չափի գողության փաստով հարուցվել է քրեական գործ։

Նշված քրգործը հարուցվել է Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 60-ամյա Էդուարդ Հակոբյանի բնակարանից կատարված գողության փաստով։

Երեկ՝ սեպտեմբերի 17-ին, ոստիկանության Բազումի բաժին է դիմել բնակարանատերը և հայտնել, որ սեպտեմբերի 16-ի ժամը 21։00-ից մինչև սեպտեմբերի 17-ի ժամը 20։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են իրենց տան առաջին հարկի խոհանոցի պատուհանը և մտել տուն, որտեղ հյուրասենյակում եղած պայուսակի միջից հափշտակել են 2 հատ ոսկյա թանկարժեք մատանի։

Կայքի տեղեկություններով՝ Է. Հակոբյանը, ով աշխատում է «Վանաձոր» բժշկական կենտրոնում՝ որպես բժիշկ-վնասվածքաբան, իրավապահներին հայտնել է, որ իրեն պատճառվել է 1 մլն 500 հազար դրամի վնաս։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Բազումի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ։ Տեղում աշխատել են նաև Լոռու մարզային քննչական վարչության քննչական խումբը՝ քննիչ Այվազյանի գլխավորությամբ։ 

Տպել
613 դիտում

Գորիս-Կապան ճանապարհահատվածի 8-14-րդ կմ-երը բեռնատարների համար փակ են լինելու

Հայաստանի հաջողությունը Միացյալ Նահանգների շահերից է բխում․ լսումներ ԱՄՆ-ի Կոնգրեսում. «Ամերիկայի ձայն»

Երեւանի Ազատության պողոտայի շենքերից մեկում հայտնաբերվել է բնակչի դին

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Չեխիայի ԱԳՆ-ների միջև

Բերման ենթարկված կինը գողացել էր մերսող սարք և օծանելիքներ (տեսանյութ)

Օտարերկրյա զինված ուժերը պետք է ազատեն Սիրիան իրենց ներկայությունից. Պուտինը՝ Էրդողանի հետ 6-ժամյա հանդիպումից հետո

Բողոքի ակցիա Գյումրու լոկոմոտիվային դեպոյում. մարդատար եւ բեռնատար գնացքները չեն շահագործվի նաեւ վաղը

Բակո Սահակյանը հանդիպել է Ռոհինջա ժողովրդի առաջնորդ, նախորդ տարվա «Ավրորա»-ի մրցանակակիր Չո Լա Աունի հետ

Իջևան-Դիլիջան ավտոճանապարհի 5-րդ կմ-ի մոտակայքում այրվել է վագոն-տնակ

Սիրիայի հյուսիսում հրադադարից հետո 120կմ շառավղով տարածքը կանցնի Թուրքիայի վերահսկողության տակ

Յուրաքանչյուր զոհվածի հիշատակին՝ մեկ սոսենի. Արայիկ Հարությունյանի հայտարարությունը

Ապօրինի ծառահատման բացահայտում Սյունիքում․ հարուցվել է քրեական գործ (տեսանյութ)

Անցկացվել են մարտական պատրաստության համալիր պարապմունքներ

1,5 միլիարդ դրամ է վերադարձվել 2006 տնտեսվարող սուբյեկտի․ Նիկոլ Փաշինյան

Վթար Էջմիածին-Շահումյան ավտոճանապարհին. կա 2 տուժած

Ա. Միրզոյանը ցավակցական հեռագրեր է հղել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի եւ Պետդումայի նախագահներին

Արման Սարգսյանի հրամաններով ոստիկանապետեր են ազատվել զբաղեցրած պաշտոններից

Երեւանում ծառի ճյուղն ընկել է ավտոմեքենաների վրա

ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվում են հավաք-պարապմունքներ

Վարչապետն ընդունել է Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանային խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությանը