Ալիևն ու Զասը հանդիպել են. ի՞նչ քննարկելու հարցեր կարող են լինել ՀԱՊԿ-ի ապագա գլխավոր քարտուղարի ու Բաքվի միջեւ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է Բելառուսի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զասին:

Ազերթաջի հաղորդմամբ՝ Ալիևը նշել է, որ ամեն նման հանդիպում հնարավորություն է ընձեռում անդրադառնալ հարցերի, որոնք երկկողմ հետաքրքրություն են ներկայացնում:

Հանդիպմանը կողմերը մտքեր են փոխանակել համագործակցության հեռանկարների շուրջ:

Հիշեցնենք՝ Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասը 2020 թվականի հունվարի 1-ից կստանձնի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը:

Այս հանդիպումը հատկանշական է մի քանի առումով: Մի կողմից բավականին սերտ են ադրբեջանա-բեռալուսական հարաբերությունները, նրանց միջեւ տեղի են ունենում ռազմական գործարքներ, որին Հայաստանը շատ կոշտ է արձագանքում:

Մյուս կողմից Հարավային Կովկասի տարածաշրջանը ՀԱՊԿ-ի պատասխանատվության տիրույթում է, իսկ Ադրբեջանն այս տարածաշրջանում հակամարտության մեջ է ՀԱՊԿ անդամ Հայաստանի հետ:

Բացի այդ՝ վերջին շրջանում ակտիվացել են խոսկացություններն առ այն, որ որ Ադրբեջանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում կարող է դիտորդի կարգավիճակ ունենալ:

Սեպտեմբերի 12-ին Երևանում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ռազմատնտեսական համագործակցության միջպետական նիստին մասնակցող ՌԴ փոխվարչապետ Յուրի Բորիսովն ասուլիսի ժամանակ ասել է՝ Ռուսաստանը դեմ չէ, որ Ադրբեջանը ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ ունենա։ Հակառակը, նրա խոսքով, կազմակերպությունում կողջունեն գործակցությունն Ադրբեջանի հետ։

Այնուհետեւ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը, արձագանքելով ՌԴ փոխվարչապետի հայտարարությանը, նշել է, որ ՀԱՊԿ կանոնադրությամբ ամրագրված են այն չափանիշները, որոնք պետք են և՛ դիտորդին, և՛ գործընկերոջը, և այդ չափանիշներին Ադրբեջանը չի համապատասխանում։

«Դիտորդի կարգավիճակին հավակնող պետությունը պետք է ունենա դիվանագիտական հարաբերություններ ՀԱՊԿ անդամ բոլոր պետությունների հետ։ Ավելին, դիտորդի կարգավիճակին հավակնող պետությունը պետք է աջակցի հակամարտությունների բացառապես խաղաղ կարգավորմանը։ Իսկ ինչ վերաբերում է գործընկերոջ կարգավիճակին, ինչպես և դիտորդի կարգավիճակի պարագայում այն նույնպես պետք է ունենա դիվանագիտական հարաբերություններ ՀԱՊԿ անդամ բոլոր պետությունների հետ, չունենա հակամարտություններ այլ պետությունների/պետության հետ և չունենա տարածքային վեճեր»,- ասել է ԱԳՆ մամուլի խոսնակը։

Իսկ ի՞նչ է ասվում ՀԱՊԿ կանոնադրությունում: ՀԱՊԿ կանոնադրության 11 հոդվածի 1․3 կետով սահմանվում է, թե ով կարող է ստանալ դիտորդի կարգավիճակ։

2018 թվականի հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին Ռուսաստանն առաջարկել էր փոփոխություն մտցնել «2002 թվականի հոկտեմբերի 7-ի` Հավաքական անվտանգության մասին պայմանագրի իրավական կարգավիճակի մասին» համաձայնագրի 11-րդ հոդվածի 1․3 կետում, որը սահմանում է, թե ով կարող է ձեռք բերել ՀԱՊԿ դիտորդի կամ գործընկերոջ կարգավիճակ։ Ըստ այդմ, պետությունը, որը ցանկանում է ստանալ դիտորդի կարգավիճակ, պետք է լինի

  • Միավորված ազգերի կազմակերպության անդամ,
  • ՀԱՊԿ անդամ բոլոր պետությունների հետ ունենա դիվանագիտական հարաբերություններ,
  • Պետք է աջակցի հակամարտությունների բացառապես խաղաղ կարգավորմանը,
  • Պետք է հետևի մասսայական ոչնչացման զենքերի չտարածման միջազգային ռեժիմին,
  • Բարեխղճորեն կատարի իր պարտականությունները ՀԱՊԿ կանոնադրությանը համապատասխան,
  • Հետևի ընդհանուր սկզբունքներին ու նորմերին:

ՀԱՊԿ գործընկերոջ կարգավիճակի ձեռքբերման համար ևս սահմանվում են վերոնշյալ չափանիշները, սակայն ավելանում են ևս երկուսը՝ տվյալ պետությունը չպետք է ունենա տարածքային խնդիրներ սահմանակից երկրների հետ և պետության ներսում չպետք է լինեն զինված հակամարտություններ:

Օրեր անց Բաքվից պաշտնապես արձագանքեցին, որ այս պահին չեն քննարկում ՀԱՊԿ-ում որպես դիտորդ ընդգրկվելու հարցը:

«Ադրբեջանը այս պահին չի քննարկում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) իր մասնակցությունը որևէ ձևաչափով՝ այդ թվում որպես դիտորդ», - հայտարարել էր այդ երկրի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը:

Տպել
1741 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում