ՀՀ անկախության 28-րդ տարեդարձի միջոցառումների կազմակերպման նպատակով բյուջեից ծախսվել է 220 մլն դրամ. Աղաջանյան

Հայաստանի Հանրապետության անկախության 28-ամյակին նվիրված գլխավոր միջոցառմանը, որը տեղի է ունենալու Գյումրիում, կհրավիրվեն Հայաստանից եւ արտերկրից հայտնի գործարարներ, ինչպես նաեւ անվանի մարդիկ: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:

Միջոցառումները մեկնարկելու են Գյումրու Կենտրոնական զբոսայգում՝ ժամը 11:00-ից: Աղաջանյանը նշեց, որ այս տարի առաջին անգամ այդ օրն իրականացվելու է մրցանակաբաշխություն՝ «Մեր ժամանակների հերոսը» խորագրով. «Հերոսներն այն մարդիկ են, որոնք իրենց ապագան կապում են հայրենիքի հետ։ Առաջին մրցանակաբաշխության մասնակիցները կլինեն վերջին մեկ տարվա ընթացքում «Մեր ժամանակների հերոսը» հաղորդման հերոսները։ Միջոցառման ընթացքում հերոսներին պաշտոնյաները, ինչպես նաեւ հյուրերը կհանձնեն մրցանակներ, իսկ գլխավոր մրցանակը կլինի վարչապետի մրցանակը»,- ասաց Աղաջանյանը։

ՀՀ անկախության 28-րդ տարեդարձի միջոցառումների կազմակերպման նպատակով բյուջեից ծախսվել է 220 մլն դրամ:

«Աշխատակազմը բախվել է բազմաթիվ խնդիրների»,- ասաց Աղաջանյանը՝ նշելով, որ կառավարությունը կայացրել էր մեկ անձից գնում կատարելու մասին որոշում:

Նրա խոսքով՝ եթե մրցութային լիներ, կկորցնեին վերահսկողությունը, խնդիր կառաջանար սարքավորումների չափանիշների, անձնակազմի փորձի հետ կապված, չի բացառվում, որ մրցույթի արդյունքների բողոքարկում լիներ եւ գործընթացը ձգձգվեր:

Աղաջանյանն ասաց, որ այս մի քանի ամիսների ընթացքում աշխատանքային խումբը վարել է բանակցություններ, ընտրվել են 75 փոքր ու միջին տնտեսավարողներ, հարկավոր էր իրականացնել ընկերությունների սելեկցիա, հրավիրվել են նաև արտասահմանյան արտիստներ, ուսումնասիրվել է Վրաստանի փորձը:

«Նախկինում հաճախ պետբյուջեից, որոշ դեպքերում ավելի շատ գումար է տրամադրվել, բայց նման ծավալի միջոցառում մինչ օրս չի կազմակերպվել»,- ասաց Աղաջանյանը՝ օրինակ բերելով, որ 2018-ին Սարդարապատի միջոցառման համար նախատեսված միջոցներից միայն հրապարակում գալա համերգի համար ծախսվել էր 425 մլն դրամ:

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն էլ նշեց, որ համայնքային բյուջեից որեւէ լումա չի ծախսվել:

ՀՀ վարչապետի աշխատակազմի հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանն էլ նշեց, որ այսուհետ ամեն սեպտեմբերի 21-ին գլխավոր միջոցառումներից մեկը լինելու է վարչապետի մրցանակաբաշխությունը։

«Ընդհանուր իմաստն այն է, որ ամեն քաղաքացի կարող է հերոս լինել։ Ամեն ինչ ստեղծվում է անհատական ջանքի վրա։ Չհուսահատվող ու կատարելագործվող քաղաքացին է հերոսը լինելու։ Մոտ մեկ տարի առաջ «Հանրային» հեռուստաընկերությամբ սկսվեց հեռարձակվել «Մեր ժամանակների հերոսը» հաղորդումը, որը պատրաստում է ՀՀ վարչապետի աշխատակազմի հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոնը։ Այն պատմում է հաջողության հասած տարբեր քաղաքացիների մասին։ Այս պահին ունենք 45 հերոս, սակայն լինելու է 13 մրցանակ։ 12-ը ստանալու են տարբեր պաշտոնյաների եւ գործարարների կողմից, մեկը՝ վարչապետի։ Միջոցառումը տեղի է ունենալու սեպտեմբերի 21-ին Սեւ բերդում՝ առավոտյան, սակայն երեկոյան կցուցադրվի Հ1-ով»,- ասաց Մովսիսյանը։

Նրա խոսքով՝ բազմաթիվ մարդիկ են աշխատել մրցանակաբաշխության վրա, վարչապետն էլ ընտրել է այն մարդկանց, որոնք մրցանակներ պետք է ստանան. «Մրցանակը՝ արձանիկի վրա հայելի է, որի վրա գրված է՝ այդ մեկ մարդը դու ես։ Արձանիկի հեղինակներն են «Անտարեսի» տնօրեն Արմեն Մարտիրոսյանը եւ նկարիչ Ռուբեն Մալայանը»։

Քաղաքի տարբեր հատվածներում կլինեն 7 երաժշտական հարթակներ, մասնավորապես վինիլ, էլեկտրոնային, ռոք, փոփ, դասական, հայկական ժողովրդական երաժշտության սիրահարների համար:

Հովհաննես Շիրազի տուն-թանգարանում քաղաքական, հասարակական, մշակութային գործիչների մասնակցությամբ կանցկացվի հանրային քննարկում՝ «Համայնքների համաչափ զարգացման տեսլականը» թեմայի շուրջ:

Շահումյան փողոցում կցուցադրվեն գյումրեցի հայտնի արհեստավորների եւ արվեստագետների աշխատանքներն ու ստեղծագործությունները: Ռուսթավելի փողոցում առանձին տաղավարներով կներկայացվի ՀՀ մարզերի կոլորիտը: Վարդանանց հրապարակը վերածվելու է մանկական ավանի, որտեղ տեղի կունենան միջոցառումներ տարբեր տարիքի երեխաների համար: «Հոկտեմբեր» կինոթատրոնում տեղի կունենա գյումրեցի կինոռեժիսոր Սոնա Սիմոնյանի «Մեծ ակնկալիքներ» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը, իսկ «Ասլամազյան քույրերի» պատկերասրահում՝ ՀՀ անկախությանը նվիրված լուսանկարչական ցուցահանդես:

Մինչեւ ժամը 23:00-ը Գյումրու Կենտրոնական զբոսայգում առանձին տաղավարներով կգործեն Երեւանում հայտնի բարերն ու սրճարանները: Երեկոյան ժամը 19:00-ին Վարդանանց հրապարակում կմեկնարկի գալա-համերգ՝ հայ եւ արտասահմանյան արտիստների մասնակցությամբ: Քաղաքում միջոցառումները կամփոփվեն ժամը 23:00-ին՝ տոնական հրավառությամբ: Սեպտեմբերի 21-ին Անկախությանը նվիրված տոնական միջոցառումներ են նախատեսվում նաեւ Երեւանում եւ մարզերում:

Տպել
1749 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում