Մեր նպատակն է կառուցել բռնությունից ազատ հասարակություն. Արդարադատության փոխնախարար

Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել ԵԽ աջակցությամբ իրականացվող «Վերջ տալ համացանցում երեխաների սեռական շահագործմանը և բռնությանը» ծրագրի մեկնարկը: Ծրագիրն իրականացվում է Վարչապետի աշխատակազմի, Արդարադատության նախարարության ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ:

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ միջոցառման բացմանը փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի անունից ողջույնի խոսք է հղել փոխվարչապետի խորհրդական Սուրեն Քրմոյանը: Կարևորելով ծրագրի իրականացումն այս փուլում՝ Քրմոյանն ընդգծել է, որ երեխաների իրավունքների պաշտպանությունը հանդիսանում է Կառավարության գերակայություններից և այդ ճանապարհին որպես հիմնական մարտահրավեր նախանշել է երեխաների նկատմամբ բռնության կանխարգելումն իր բոլոր դրսևորումներով:

Փոխնախարար Գրիգորյանը ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ ընդգծել է, որ երեխաներին սեռական շահագործումից և բռնությունից պաշտպանելուն ուղղված այս ծրագրով առաջադրվող նպատակն առավել կարևոր ու կենտրանական տեղ է զբաղեցնում մարդու իրավունքների պաշտպանության ազգային օրակարգում և այս ծրագրով նախանշվող գործողություններն ամբողջությամբ ներառվելու են Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության մեջ:

Քրիստիննե Գրիգորյանն ընդգծել է նաև, որ ծրագրի մեկնարկը համահունչ է Կառավարության կողմից հանրահռչակած՝ բռնությունից ազատ հասարակություն կառուցելու հիմնական նպատակին, որն իր գործնական արտացոլումն է գտել թե Կառավարության ծրագրում և թե Եվրոպայի խորհրդի հետ եռամյա համագործակցության գործողությունների ծրագրում:

Ամփոփելով խոսքը՝ փոխնախարարը նշել է իրավական փաստաթղթերի մշակմանը զուգահեռ նաև կրթության և իրազեկվածության կարևորությունն ուղղված բռնության կանխարգելմանը, ինչպես նաև ընդգծել միջգերատեսչական համագործակցության համատեքստում բազմաշահառու հարթակի արդյունավետ կիրառման անհրաժեշտությունը:

Տպել
239 դիտում

Աննա Հակոբյանը ներկա է գտնվել Ժնևի հայկական եկեղեցում Ամենայն Հայոց Կաթողիկոսի մատուցած Սուրբ Պատարագին

Քիմ Քարդաշյանը Գառնիում երեխաների համար պաղպաղակ է գնել դրսում տեղադրված սառնարանից (լուսանկար)

ՍԴ-ն այսօր կորոշի Հրայր Թովմասյանի հարցով ԱԺ դիմումը վարույթ ընդունել-չընդունելու հարցը

Աննա Հակոբյանը ներկա է գտնվել Շվեյցարական Կարմիր խաչի`Հայաստանին նվիրված բարեգործական երեկոյին

Վանաձորի աղմկոտ սպանությունների գործով կալանավորված տղամարդու քրոջ որդին էլ հայտնաբերվել ու կալանավորվել է. ՔԿ

Պիղատոսյան կեցվածքն ու ինձնից քավության նոխազ դարձնելը թիմային ոգուն չի համապատասխանում. Նազենի Ղարիբյան

Սիրիայում 3 արտասահմանցի լրագրող է զոհվել թուրքական օդուժի ավիահարվածների հետևանքով

Անբավարար սնունդ, հիգիենիկ պարագաների եւ զբոսանքի բացակայություն. խախտումներ Գյումրիի հոգեբուժարանում

Վթար Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղում. վարորդը հոսպիտալացվել է

Սիրիայի բանակը շարժվում է հյուսիս` կանխելու Թուրքիայի առաջխաղացումը դեպի երկրի խորքեր

Շենավանում 62-ամյա բնակիչը բուժքույրի կողմից ներարկում ստանալուց հետո մահացել է. նախապատրաստվում են նյութեր

Պատկերացնու՞մ եք, թանգարանների մուտքերի մոտ հերթեր են գոյացել. Նիկոլ Փաշինյան

Independent պարբերականը ներկայացնում է աշխարհի խորհրդարանների լավագույն շենքերը. ՀՀ-ն 4-րդն է

ԱԻՆ-ը խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ 18 ահազանգ է ստացել

Սիրիայում Թուրքիայի հարձակման հետևանքով ավելի քան 130.000 մարդ փախստական է դարձել. ՄԱԿ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սուրբ Պատարագ մատուցեց Ժնևի Սուրբ Հակոբ հայկական եկեղեցում

Հրդեհ Տավուշի մարզի Բերդ քաղաքի տներից մեկում

Գերմանիան ևս դադարեցրել է զենքի արտահանումը Թուրքիա. Մերկելը Էրդողանին կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը

Վայք քաղաքի բնակիչներից մեկի ավտոտնակում «Տրոտիլ» տեսակի 4 պայթուցիկ է հայտնաբերվել

Եղեգնուտ գյուղի 50-ամյա մի բնակիչ բենզասղոցի գործադրմամբ 63 ծառ է կտրել ու տարել իր բակ