Ինչպե՞ս բարձրացնել Ռուսաստանում Հայաստանի ճանաչելիությունը. համաժողով

ՀՀ էկոնոմիկայի նախարարության  Զբոսաշրջության կոմիտեի պատվիրակությունը, կոմիտեի նախագահի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանի գլխավորությամբ, սեպտեմբերի 11-ից 13-ը մասնակցել է Սանկտ-Պետերբուրգում կայացած ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) Գլխավոր ասամբլեայի 23-րդ նստաշրջանին։

Ինչպես հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից, նստաշրջանի ընթացքում քննարկվել և անդամների քվեարկությամբ ընդունվել են ՄԱԿ ԶՀԿ գործունեությանը վերաբերող կարևորագույն որոշումներ, որոնց թվում էին նոր երկրների ՄԱԿ ԶՀԿ-ին անդամակցության հարցը, 2018-2019թթ. ծրագրով նախատեսված՝ կատարված և կատարվելիք աշխատանքներն, ինչպես նաև 2020-2021 թթ. ծրագիրը և բյուջեն: Քվեարկությամբ ընտրվել է նաև Գլխավոր ասամբլեայի 24-րդ նստաշրջանի անցկացման երկիրը՝ Մարոկկոյի Թագավորությունը:

Զբոսաշրջության կոմիտեի պատվիրակությունը մասանցել է նաև բժշկական և առողջապահական զբոսաշրջությանը նվիրված համաժողովին, «Զբոսաշրջության ոլորտում նորարարություն և կայուն զարգացում»  թեմայով գագաթնաժողովին, «Զբոսաշրջության ոլորտում կրթության և զբաղվածության հարցերը» թեմայով նախարարական քննարկմանը, ինչպես նաև տարածաշրջանային և ընդհանուր պլենար նիստերին:

Հանդիպումներ և առանձնազրույցներ են կայացել ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության Գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլիի և Ռուսաստանի Զբոսաշրջության դաշնային գործակալության ղեկավար Զարինա Դոգուզովայի հետ, որոնց ընթացքում քննարկվել են հետագա համագործակցության խորացման հարցերը, ինչպես նաև վերջիններիս գլխավորած պատվիրակությունների Հայաստան պաշտոնական այցերի մանրամասները։

Գլխավոր ասամբլեայից հետո, սեպտեմբերի 14-ից 15-ը՝ Մոսկվայում, պատվիրակությունը մասնակցել է «Համաշխարհային քաղաքներում զբոսաշրջության զարգացման ռազմավարություններ» խորագրով համաժողովին։

Տեղի են ունեցել նաև հանդիպումներ ՌԴ-ում ՀՀ դեսպանության և հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որոնց ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր՝ ուղղված Ռուսաստանում Հայաստանի ճանաչելիության բարձրացմանը։ Ձեռք են բերվել պայմանավորվածություններ՝ կազմակերպելու մի շարք մարքեթինգային միջոցառումներ, որոնք կնպաստեն Ռուսաստանից Հայաստան զբոսաշրջային հոսքերի ավելացմանը։

ՄԱԿ ԶՀԿ Գլխավոր ասամբլեայի նստաշրջաններն անցկացվում են երկու տարին մեկ անգամ և հանդիսանում են կառույցի գլխավոր միջոցառումը։ ՄԱԿ Զբոսաշրջության Համաշխարհային Կազմակերպությանը Հայաստանն անդամակցում է 1997 թվականից և անդամակցության ընդացքում մասնակցել է կազմակերպության Գլխավոր Ասամբլեայի բոլոր նստաշրջաններին:

Տպել
1538 դիտում

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան