Հարգելի՛ դատարան, ո՛չ փախնելու եմ, ո՛չ խանգարելու եմ․ Ռոբերտ Քոչարյան

Մեղադրող կողմն իր հիմնավորումներն ամբողջությամբ կառուցում է ենթադրությունների վրա, որովհետեւ գոնե մեկ փաստարկ խոչընդոտելու, թաքնվելու վերաբերյալ չի բերել: Այս մասին այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում Մարտի 1-ի գործով դատական նիստի ժամանակ ասաց ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանը․

«Ստիպված եմ որոշ բաներ պարզաբանել․ ես առաջին ծանուցումը ստացել եմ հունիսի 6-ին, եղել եմ Հունաստանում եւ հայտնել եմ իմ հետ գալու օրը, այդ ժամանակ արդեն պաշտպանության նախարարը (Միքայել Հարությունյանը,-խմբ.) հետախուզման մեջ էր, ես 100 տոկոս գիտեի, որ մեղադրանք է առաջադրվելու եւ շատ մեծ հավանականությամբ փորձելու են կալանավորել: Ես հստակ գիտեի՝ ուր եմ գնում եւ ինչ եմ սպասում»,- ասաց Քոչարյանը։

Անդրադառնալով մեղադրող դատախազ Գեւորգ Բաղդասարյանի այն հայտարարությանը, որ վարույթն իրականացնող մարմինն այլ անձից է տեղեկացել, որ Քոչարյանը բուժման համար երկրից դուրս գնալու ավիատոմսեր է գնել մինչեւ թույլտվություն ստանալը, ապա հետ վերադարձրել, Քոչարյանն ասաց․

«Շատ խոսվեց իմ բուժման հետ կապված։ Ես ունեցել եմ երկու անձնագիր, մեկը եղել է քննչի մոտ, մեկը՝ ինձ մոտ, ես կարող էի հանգիստ գնալ, չկար որեւէ խափանման միջոց, դիմել եմ քննիչին, ասել են հետեւյալը՝ ես գիտեմ, որ գնամ, աղմուկ եք բարձրացնելու եւ այլն, եւ այլն, եթե խնդիր չեք տեսնում, գնում եմ, եթե խնդիր տեսնում եք, կփորձեմ բուժում ստանալ այստեղ՝ Հայաստանում, եւ քննիչն ասաց՝ ինձ երկու-երեք օր է պետք, քննարկեմ եւ պատասխանը կտամ: Քննիչի դուրս գալուց հետո պատվիրել եմ տոմսը, եւ երբ ստացա մերժում, հրաժարվեցի պատվերից, չգնացի, սա է այն պատկերը, որը եղել է»,- ներկայացրեց ամբաստանյալը։

Ապա ասաց, որ դատախազները քանի անգամ ասացին, որ իր կալանքի հարցը որոշվել է, բոլոր հարցերին անդրադարձ է եղել Վերաքննիչ դատարանում, բայց, Քոչարյանի խոսքով, այնտեղ ոչ մի բանի անդրադարձ չի եղել․

«Մենք պրոցեսում դիտորդ ենք եղել։ Ասել, որ այնտեղ ինչ-որ բան է քննարկվել, իրականությանը չի համապատասխանում»։

Ինչ վերաբերում է հանգամանքին, որ ինքը նախկինում բարձրաստիճան պաշտոններ է զբաղեցրել եւ դրանով կարող է խոչընդոտել գործի քննությանը կամ ազդել գործում ներգրավված անձնաց վրա, Քոչարյանն արձագանքեց․

«Ասում են, որ ես նախկինում պաշտոն եմ զբաղեցներ, եւ կարող եմ ազդել։ Ենթադրվում է, որ, պաշտոն զբաղեցրած լինելով, կարող ես ազդել քննիչների, իրավապահների վրա, որովհետեւ ազդեցությունը լինում է վկաների կամ քննությունն իրականացնող մարմինների վրա։ Իմ պաշտոն զբաղեցնելու հանգամանքն իմ օգտին չի խոսում, հակառակը՝ ազդելու հնարավորությունից զրկում է այսօրվա տրամադրությունների եւ իմ ու գործող իշխանությունների միջեւ եղած հարաբերությունների պայմաններում։ Ուղղակի զարմանում եմ, դրսում եմ, ներսում եմ, փակի տակ եմ, չեմ, ո՞նց պիտի ազդեմ ներկա ՀՔԾ պետի, դատախազի պայմաններում։ Ուղղակի աբսուրդ է։ Ինչ վերաբերում է վկաների վրա ազդեցություն ունենալուն, ես ասել եմ, որ ընդամենը մի քանի հոգու հետ է եղել շփում, մնացած 80 հատորի մեջ ես, ուղղակի, չկամ, ազդելու սուբյեկտ քրեական գործում, ուղղակի, գոյություն չունի»։

Ռոբերտ Քոչարյանը պատմեց, որ երբ դեկտեմբերի 7-ին իրեն կալանավորելու որոշում կայացվեց, ծառայողական մեքենայով գնացել է մեկուսարան՝ «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ, մեկ ժամից ավելի քննիչին է սպասել, ասել է՝ եկել եմ, կալանավորեք, ասել են՝ թղթերը չկան, առանց թուղթ չենք կարող․

«Ես մեկ ժամից ավելի սպասել եմ, որ քննիչը գա, թուղթը հետը բերի։ Քննությունից թաքնվող մարդն այսպիսի վարքագիծ չի ցուցաբերում։ Ուղղակի մի քիչ էլ խղճի հարց ա, գնահատել՝ մարդն ընդունակ է, թե ընդունակ չի»։

Այնուհետեւ Քոչարյանը դիմեց դատարանին․

«Հարգելի՛ դատարան, ո՛չ փախնելու եմ, ո՛չ խանգարելու եմ, ես չեմ կասկածում, եւ այստեղ եմ ապացուցելու համար, որ վերջում այստեղ նստածները արդարացվելու են, այս մարդկանց ուսերի վրա է կառուցվել մեր պետականությունը, մեր բանակը, մեր հաղթանակները։ Եւ էսօր եթե մենք պատրաստ ենք էս ամենի վրա խաչ քաշել, մենք թույլ չենք տալու, եւ թույլ չտալու ճանապարհը ոչ թե փախնելն է, այլ այստեղ մնալը, դատական նիստերին մասնակցելն ու ապացուցելը։ 180-ից ավելի ոստիկան է տուժել, այստեղ չեն, որովհետեւ այս մթնոլորտը թույլ չի տալիս, որ գան եւ իրենց խոսքը ասեն։ Ես տեսնում եմ, որ ոչ թե տուժածներն են ուղղորդում փաստաբաններին, այլ ճիշտ հակառակը, որովհետեւ փաստաբաններն ընդգծված խոսում են հեղափոխության մասին, նոր Հայաստանի մասին, բայց օրենսգիրքը նույնն է, Սահմանադրությունը նույնն է, եթե թվում է մարդկանց, որ ամեն ինչ փոխվել է, ու մենք կարող ենք օրենսդրությունը ռեզինի պես քաշել, հարմարեցնել այսօրվա, այսպես ասած, հեղափոխական նպատակներին, ապա ուղղակի սպանում ենք արդարադատությունը»։

Ամբաստանյալը խոսեց նաեւ գործով մյուս ամբաստանյալների մասին՝ ասելով, որ նրանք նույնպես «փախնող» չեն․

«Խաչատուրովը Մոսկվայում էր, ՀԱՊԿ-ում, կարող էր չգալ, ինչի՞ եկավ, որովհետեւ մարտական գեներալ է։ Որեւէ մեկի մտքով կարող է անցնել, որ Սեյրան Օհանյանը կարող է փախնել երկրի՞ց, փախնող լիներ, ոտքը չէր կորցնի։ Ես ուզում եմ հասկանան, որ այս տեսակի մարդկանց շնորհիվ է այս երկիրն այսօր կայացել»,- եզրափակեց Քոչարյանը։

Տպել
3015 դիտում

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ