Ըմբիշ Կարապետ Չալյանը պարտվեց աշխարհի առաջնության բրոնզե մեդալի համար պայքարում

ՀՀ հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Կարապետ Չալյանը (77կգ) չկարողացավ բրոնզե մեդալ նվաճել աշխարհի 2019թ. առաջնությունում: Քիչ առաջ Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում ընթացող մրցաշարի բրոնզե մեդալի համար պայքարում պարտվեց իրանցի Մոհամադալի Գերաեին: Զիջեց 6-9:

Երեկ պայքարը սկսել էր 1/16 եզրափակչից, որտեղ հաղթել էր ճապոնացի Շոհեյի Յաբիկույին: 1/8 եզրափակչում առավելության էր հասել վենեսուելացի Խեսուս Էսպինոսայի նկատմամբ: Քառորդ եզրափակչում պայքարից դուրս էր թողել Բելառուսի ներկայացուցիչ Պավել Լյախին՝ նաեւ Հայաստանի համար 77 կգ քաշային կարգում Տոկիո 2020-ի ուղեգիր ապահովելով: Կիսաեզրափակչում պարտվեց շվեդ Ալեքս Բյուրբերգին:

Այսպիսով՝ Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը վերադառնում է 1 բրոնզով ու 1 արծաթով: Բրոնզը նվաճել է Սլավիկ Գալստյանը (63կգ): Օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն էլ արծաթեմեդալակիր է դարձել: Ինչպես հայտնի է, նա եզրափակչին չմասնակցեց կողոսկրի վնասվածքի պատճառով ու բավարարվեց 2-րդ տեղով: Նրա մրցակցին՝ Ռուսաստանի ներկայացուցիչ Մուսա Եվլոեւին, բաժին հասավ ոսկին: 

Բացի 2 մեդալներից՝ հունահռոմեականները նաեւ Տոկիո 2020-ի 2 ուղեգիր նվաճեցին: Դրանք ձեռք բերեցին Չալյանն ու Ալեքսանյանը: 

ՀՀ հունահռոմեականները մցրավայր էին մեկնել 9 հոգով: Բացի Ալեքսանյանից, Չալյանից ու Գալստյանից՝ թիմում էին նաեւ Նորայր Հախոյանը (55կգ), Գեւորգ Ղարիբյանը (60կգ), Կարեն Ասլանյանը (66կգ), Մալխաս Ամոյանը (72կգ), Մաքսիմ Մանուկյանը (82կգ), Աթուր Շահինյանը (87կգ): Նրանք պայքարից դուրս մնացին տարբեր փուլերում:

սեպտեմբերի 19-ին պայքարի մեջ կմտնեն հայ ազատոճայինները: Աշխարհի առաջնությունում ՀՀ-ն ներկայացնելու է 6 ազատոճային: Նրանք են Արսեն Հարությունյանը (57կգ), Վազգեն Թեւանյանը (65կգ), Վարուժան Կաջոյանը (74կգ), Գրիգոր Գրիգորյանը (79կգ), Հովհաննես Մխիթարյանը (86կգ) եւ Լեւան Բերիանիձեն (125կգ):

Աշխարհի առաջնությունը Ղազախստանում մեկնարկել է սեպտեմբերի 14-ին: Կավարտվի 22-ին:

Տպել
518 դիտում

ԵԽ-ում իտալացի պատգամավորը ցուցադրաբար գետնին է շպրտել թուրքական շոկոլադի տուփը (տեսանյութ)

Մինչեւ 6 ժամ լույս չի լինելու Երևանի ու ևս 8 մարզերի որոշ հատվածներում

Հանրապետականներն այդպես էլ ոչինչ չեն հասկացել

Դիլիջանի բաժին տեղափոխված «ֆորդի» սրահում մարիխուանայի տարբեր քաշերով զանգվածներ էին (տեսանյութ)

Զարեհ Սինանյանը Փարիզի հայկական վարժարանի վրա հարձակումը վանդալիզմ է որակել

Հնդկաստանը դադարեցրել է ռազմական արտադրանքի արտահանումը Թուրքիա

Գորիս-Որոտան ավտոճանապարհին մեքենա է կողաշրջվել

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Վրաստանի էկոնոմիկայի ու կայուն զարգացման նախարարին

Վարդաշենում տեղի ունեցած 64-ամյա կնոջ սպանությունը բացահայտվել է․ կասկածվողը ներկայացել է (տեսանյութ)

Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ կայացել է Լոռու մարզխորհրդի նիստ

Ներկայացված մեղադրանքը որեւէ աղերս իրականության հետ ունենալ չի կարող․ Արսեն Բաբայանի պաշտպան

Այսօրվանից մի շարք խոշոր հիվանդանոցներում առողջապահության նախարարությունը ունենալու է մշտական ներկայացուցիչներ. նախարար

ԵՊՀ-ի՝ հաշմանդամություն ունեցող ուսանողներին աջակցություն կտրամադրվի. դրա համար կընդունվեն հատուկ աշխատակիցներ

Քլոե Քարդաշյանը հայկական զինանշանով վզնոց է կրել (լուսանկար)

Կարմրուկով վարակված երեխան շարունակում է մնալ հոսպիտալացված. հիվանդությունը երբեմն շատ վտանգավոր կարող է լինել

Ջերմուկում տղամարդ է ինքնասպան եղել

Պետությունը նախատեսում է Գյումրու տուն-ինտերնատի ծառայությունը պատվիրակել բարեգործական կազմակերպությանը

Մենք Ադրբեջանի իշխանություններին անընդհատ կոչ ենք անում գալ կառուցողական դաշտ․ վարչապետ

ՀՀ առողջապահության նախարարությունը համալրել է հիմնական դեղերի ցանկը

Այս տարվա 9 ամիսներին զինծառայողների ապահովագրության հիմնադրամին 648.8 մլն դրամ ավելի է փոխանցվել․ Փաշինյան