Ես պնդում եմ, որ դատաքննության ընթացքում մենք տեսնելու ենք այս քրեական գործի իրավական կողմը․ մեղադրող դատախազ

Նախքան պաշտպանների՝ Քոչարյանին գրավով կամ ստորագրությամբ ազատ արձակելու վերաբերյալ միջնորդությանն անդրադառնալը՝ Մարտի 1-ի գործով մեղադրող դատախազ Գեւորգ Բաղդասարյանը խոսեց այն հայտարարությունների մասին, թե այս քրեական գործն իրավական կողմ չունի․

«Ես պնդում եմ հակառակը եւ պնդում եմ, որ մենք իրավական կողմը դեռ դատաքննության ընթացքում ենք տեսնելու։ Հայտարարություններ են արվում նույն վերացականությամբ, թե չկան քրգործով ապացույցներ, դատակոչված անձանց ցուցմունքներն այս մեղադրանքների հետ չեն առնչվում։ Չեմ պատրաստվում շատ առաջ ընկնել եւ այդ ցուցմունքների բովանդակությունն ու առաջադրված մեղադրանքների ուղիղ կապը այդ ցուցմունքների հետ բացահայտել, բայց պնդում եմ, որ մենք դա տեսնելու ենք, տեսնելու ենք հենց հատկապես քրգործի իրավական կողմը»,- վստահեցրեց մեղադրող դատախազը։

Ինչ վերաբերում է կալանավորման հիմքերին՝ Բաղդասարյանն ասաց, որ պաշտպանության կողմի հիմնավորումների մեջ հակասություններ կան․

«Առնվազն փաստեմ, որ մի կողմից պաշտպանները նշում են, որ կալանավորման հիմքերը կանխատեսական են, հետո շարունակելով՝ նշում են, որ դատախազությունը երբեք չի մեջբերել որեւէ դեպք, որի համաձայն՝ Քոչարյանը որեւէ մեկի վրա ներգործություն ունեցած կլիներ, այսինքն՝ պաշտպանության կողմն ընդունում է, որ կալանավորման հիմքերը կանխատեսական են, բայց ակնկալում են, որ ներկայացվեն ոչ թե կանխատեսական հիմքեր, այլ ռեալ տեղի ունեցած դեպքեր»։

Մեղադրող դատախազի խոսքով՝ կալանավորման հիմքերը եղել եւ շարունակում են մնալ կանխատեսական, դրա համար դատախազությունը եւ նախաքննության ընթացքում քրեական վարույթ իրականացնող մարմինը միջնորդությունների մեջ ներկայացրել են հենց կանխատեսական հիմքեր․

«Դրանք վերացական չեն, դրանք հիմնվել են Ռոբերտ Քոչարյանի գործողությունների վրա, Քոչարյանի անձի, բնութագրի, Քոչարյանի շփումների, կապի, ՀՀ-ում եւ դրանից դուրս կապի, նրա՝ ՀՀ-ից դուրս գալու հաճախականության, քրգործով անցնող եւ իր դեմ ցուցմունք տված անձանց հետ նախկին կապի, քրգործից անջատված մասով շարունակվող քննության հետ կապված»,- ասաց դատախազը։

Նա նշեց, որ սույն քրգործից անջատված քրգործ կա, որի քննության գլխավոր ուղղությունն անձանց սպանությունների բացահայտումն է։ Դատախազի խոսքով՝ այդ քրգործով դեռ գնահատականներ են տրվելու նաեւ պաշտոնատար անձանց գործողությունների մասով, որոնք ուղիղ կամ ոչ ուղիղ ծառայողական կախվածության հարաբերությունների մեջ են գտնվել Ռ․ Քոչարյանի հետ․

«Ասել, թե այս քրգործով դատակոչված 850 անձանց ցուցմունքներն ուղիղ ինչ-որ բանի մասին չեն, դա ընդամենը դեռեւս ենթադրություն է, քանի դեռ մենք այս քրեական գործով այդ ապացույցները չենք հետազոտել, դեռ կհետազոտենք, կտեսնենք՝ ինչի մասին են, հետազոտման արդյունքում ենք բացառապես կարողանալու գնահատական տալ՝ ում ցուցմունքն է իրականությանը համապատասխանող, ումը՝ ոչ»։

Անդրադառնալով կալանավորման հիմքերին՝ Գեւորգ Բաղդասարյանն ասաց․

«Կալանավորման հիմքերը սույն գործով առկա են, պահպանվում են եւ չեն վերացել։ Քրեական գործում առկա են փաստական տվյալներ, որոնք հիմք են տալիս ունենալու մտավախություն, հիմք են տալիս փաստելու, որ առկա են ռիսկեր, որ Ռոբերտ Քոչարյանն ազատության մեջ մնալու դեպքում կթաքնվի քննությունից եւ կխոչընդոտի քրգործի քննությանը դատարանում եւ քրգործից անջատված հիմնական մայր քրեական գործով շարունակվող քննությանը։ Քոչարյանի ազատության մեջ գտնվելը լուրջ վտանգներ է ներկայացնելու ինչպես սույն քրգործով լրիվ, օբյետկիվ եւ բազմակողմանի քննության, այնպես էլ ՀՔԾ-ում քննությունը շարունակող քրգործով օբյեկտիվ ճշմարտությունը բացահայտելու վրա»,- հայտարարեց դատախազը՝ խնդրելով մերժել Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը։

Տպել
684 դիտում

Ներկայացրել է կեղծ վկայական ու աշխատավարձի մասին կեղծ փաստաթուղթ՝ վարկ վերցնելու համար (տեսանյութ)

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիային

Վրաստանի վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Պողոս Պողոսյանի սպանության գործով դատապարտված Աղամալ Հարությունյանը կկանչվի հարցաքննության

Հովհաննես Հարությունյանն ազատվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից

«Հայկական Ժամանակ» օրաթերթը և ArmTimes լրատվական կայքը փնտրում են փորձառու և ստեղծագործ լրագրողների

ՈՒԵՖԱ-ն գուցե պատժի Թուրքիային. կդիտարկվի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը տեղափոխելու տարբերակը

Նախնական տվյալներով՝ երեխաները սննդային թունավորում ստացել են դպրոցի բուֆետում վաճառվող սննդից. Քննչական կոմիտե

Հայտարարություն մրցույթի մասին

3 թուրք նախարարի՝ ԱՄՆ-ում առկա գույքը կալանքի տակ է, 100 մլրդ դոլար արժեցող թուրք-ամերիկյան գործարքը՝ չեղարկված

ՍԱՏՄ-ն վերահսկողական միջոցառումներ է անցկացնում Արտաշատի թիվ 5 դպրոցում և մատակարարի մոտ

Տավուշի մարզում ժայռաբեկորն ընկել է ճանապարհի երթևեկելի հատված

Արցախի նախագահը ժամանել է Հայաստան. Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանը հանդիպել են (տեսանյութ)

Առաջատար մարմնամարզիկը կրկնեց սխալը, ու ՀՀ-ն զրկվեց օլիմպիական ուղեգրից. ըստ մարզչի՝ խնդիրը հոգեբանական է

Մենք պետք է հզորացնենք մեր հարաբերություններն ու մեր վերաբերմունքը միջազգային հարթակներում. Վրաստանի վարչապետ

Արտաշատի դպրոցում թունավորված 14 երեխաները գանգատվում են թուլությունից և սրտխառնոցից. պիցցայի վաճառքը դադարեցվել է

Կարեւոր եւ արդյունավետ եմ գնահատում վարչապետ Գախարիայի հետ այսօր մեր ունեցած բանակցությունները. Փաշինյան

Թուրքիայի նախագահը Բաքվում անդրադարձել է ԼՂ հակամարտությանը, խոստացել օգնել Ադրբեջանին

Արտաշատի դպրոցի 19 աշակերտները, նախնական տեղեկություններով, թունավորվել են բուֆետի սննդից. ՔԿ

Արտաշատի թիվ 5 դպրոցի աշակերտները թունավորվել են եւ նրանց թիվն աճում է. երեխաները կերել են պիցցա, հոթ դոգ եւ խաչապուրի