Սիրիայի հակամարտությունից մինչեւ ռազմական համագործակցություն. ինչի՞ մասին են խոսել Պուտինը, Ռոհանին ու Էրդողանը

Անկարայում սեպտեմբրի 16-ին տեղի ունեցած Ռուսաստանի, Թուրքիայի ու Իրանի առաջնորդների հանդիպման գլխավոր թեման Սիրիայում ստեղածված իրավիճակն էր եւ դրա հետագա կարգավորման հնարավորությունները: Մինչ այդ հանդիպումը Մոսկվան պաշտոնապես հայտարարել էր Սիրիայում պատերազմի ավարտի մասին, որի վերաբերյալ Իրանն ու Թուրքիան ունեն այլ տեսակետներ:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը երեկ Անկարայում հյուրընկալել է Ռուսաստանի և Իրանի առաջնորդներ Վլադիմիր Պուտինին ու Հասան Ռոհանիին: Նախ կայացել են նախագահների երկկողմ հանդիպումները, ապա՝ եռակողմ 5-րդ գագաթնաժողովը։

Պուտինը, Էրդողանը և Ռոհանին հիմնականում քննարկել են իրավիճակը Սիրիայի Իդլիբ նահանգում։ Երեք նախագահները խոստացել են կանխել հումանիտար իրավիճակի վատթարացումը և նպաստել լարվածության թուլացմանը։

Մի քանի շաբաթ է՝ Սիրիայի կառավարական զորքերը՝ ռուսական օդուժի աջակցությամբ, լայնածավալ հարձակումներ են իրականացնում հյուսիսարևմտյան այս նահանգում հաստատված զինյալների դեմ: Իդլիբում ռազմական գործողությունները մեծացրել են դեպի Թուրքիա փախստականների նոր զանգվածային հոսքի հավանականությունը:

Թուրքիայում արդեն իսկ 3,6 միլիոն սիրիացիներ են ապաստանել:

Անկարայում կայացած գագաթաժողովից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուիտնը հայտարարել է, որ հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները «կծառայեն Սիրիայում ճգնաժամի վերջնական լուծմանը»: «Այդ պայմանավորվածությունները կծառայեն այս երկրում խաղաղության և անվտանգության վերականգնմանը, ինչպես նաև նրա ինքնիշխանության, միասնության և տարածքային ամբողջականության ամրապնդմանը», - ասել է Պուտինը:

Նա հղում կատարելով Էրդողանի հայտարարությանը, նշել է, որ ճգնաժամի լուծման նոր հույս կա՝ ապահովելու «տարածքային ամբողջականությունը, հանգիստն ու կայունությունը»: Ի դեպ երեք պետությունների ղեկավարներն էլ կողմ են արտահայտվել Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանմանը: Իր հերթին, Իրանի ղեկավարը նշել է, որ Սիրիայում ճգնաժամը միայն քաղաքական լուծում ունի:

Իրանի նախագահը շեշտել է, որ եռակողմ հանդիպման բոլոր մասնակիցները ելնում են սիրիական խնդրի վերաբերյալ ընդհանուր սկզբունքներից՝ Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանում, ազգային ինքնիշխանության և անկախության հարգում, այս երկրի ներքին գործերին չմիջամտություն:

Նա նշել է, որ Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան պետք է միավորեն ուժերը «սիրիական ճգնաժամի խաղաղ լուծման, ահաբեկչության դեմ պայքարի, սահմանադրական հանձնաժողովի ստեղծմանն օժանդակելու, փախստականների վերադարձի, ձերբակալվածների և առևանգողների փոխանակման, ինչպես նաև մարդասիրական իրավիճակի բարելավման գործում»:

Ընդհանուր առամբ այս հանդիպումը նաեւ նախկինում տեղի ունեցած եռակողմ հանդիպումների, իսկ ավելի ստույգ «Աստանայի գործընթացի» շարունակության մասին է խոսում: Գագաթնաժողովի բոլոր մասնակիցները համակարծիք էին, որ «Աստանայի ձևաչափն» արդյունավետ հարթակ է Սիրիայում իրավիճակը կարգավորելու համար լուծումներ մշակելու համար:

«Մենք միակ պլատֆորմն ենք, որն իրականացնում է այդ խնդիրները: Սիրիայում խաղաղություն և կայունություն ապահովելու համար մենք պետք է ավելի շատ աշխատենք», - ասել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Իր հերթին Պուտինը նշել է, որ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի համատեղ ջանքերը «թույլ են տվել կայունացնել իրավիճակը սիրիական հողի վրա և նվազեցնել բռնությունների մակարդակը»:

Երեք նախագահների մակարդակով անցկացված հանդիպման ընթացքում քննարկվել է Իդլիբի շրջանի խնդիրը: Շրջան, որտեղ կուտակվել է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի կառավարությունը տապալելու նպատակ ունեցող ապստամբ ուժերի վերջին խմբաքանակը:

Մոսկվայի ու Թեհրանի հետ միասին երկու տարի առաջ կնքված համաձայնագրով Թուրքիան ռազմական տասներկու հսկիչ կետեր է հաստատել Սիրիայի հյուսիսարեւմտյան հատվածում, որի նպատակը Ասադին հավատարիմ ու ապստամբ ուժերի միջեւ մարտերը կասեցնելն է: Թուրքական ռազմական անցակետերը սակայն վերջին ժամանակներս հայտնվել են հակառակ կողմերի հարձակումների ներքո այս շրջանում սկսված մարտերի արդյունքում:

Ինչպես ընդգծել է Թայիփ Էրդողանը, Իդլիբում իրավիճակը դարձել է գագաթնաժողովի հիմնական թեմաներից մեկը: Նա շեշտել է, որ սպանվել են մոտ հազար խաղաղ բնակիչներ, հարյուր հազարավոր մարդիկ լքել են իրենց տները:

Այստեղ տարբերվել են Իրանի ու Թուրքիայի կարծիքները: Ռուհանին նշել է, որ Իդլիբը շարունակում է մնալ ահաբեկիչների ձեռքում և նշել է դրանց ներկայության աճի մասին: Պուտինն էլ շեշտել է, որ երկրները կշարունակեն զինյալների դեմ համատեղ պայքարը:

Հանդիպմանը խոսվել է նաեւ Սիրիայում ԱՄՆ զորքերի մասին: Պուտինը շեշտել է, որ ամերիկյան զորքերը Սիրիայում անօրինական են և «դա բոլորը գիտեն»:

Նա հույս է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Թրամփի կողմից Սիրիայից ամերիկյան զորքերը դուրս բերելու մասին որոշումը կյանքի կկոչվի մինչև վերջ: Ինչպես նշել է Ռուհանին, «սիրիական հողի վրա ԱՄՆ զորքերի անօրինական ներկայությունը սպառնում է նրա տարածքային ամբողջականությանը և ազգային ինքնիշխանությանը՝ որպես ՄԱԿ-ի անդամ անկախ պետություն:

Պուտինը նշել է, որ Սիրիայի սահմանադրական հանձնաժողովի կազմը վերջապես որոշված է, այժմ այն պետք է գործի դրվի: Միևնույն ժամանակ, Պուտինը չի բացառել, որ ծայրահեղականները կարող են խաթարել սահմանադրական հանձնաժողովի աշխատանքը: «Նրանց չի հետաքրքրում վերջնական կարգավորումը, նրանք վաստակում են պատերազմով: Բայց դրա համար կա նաև մեր եռյակը, որպեսզի դադարեցնի այդ սպառնալիքները», - ասել է Պուտինը՝ հույս հայտնելով, որ հանձնաժողովը շուտով կսկսի իր աշխատանքը:

Բացի Սիրիայի խնդրից կողմերը խոսել են նաեւ ռազմական համագործակցության ուղիների մասին: Մոսկվան եւ Անկարան նորագույն հեռանկարային սպառազինությունների հարցով բանակցություններ են վարում, թուրք եւ պարսիկ գործընկերներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Հասան Ռուհանիի հետ եռակողմ հանդիպման արդյունքներով մամուլի ասուլիսում ասել է Վլադիմիր Պուտինը:

Նա հիշեցրել է, որ Մոսկվան եւ Անկարան ռուսական С-400 զենիթահրթիռային համալիրների մասին պայմանագիր են ստորագրել։ Նախօրեին Ռուսաստանը ավարտել էր մատակարարումների երկրորդ փուլը։

Տպել
319 դիտում

Երևանի բոլոր վարչական շրջաններում գիշերը տոնական միաժամանակյա հրավառություն է եղել

Հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Աղձք գյուղի մշակույթի նախկին տանը

Տեղեկությունները, թե «Գյումրու տուն-ինտերնատ»ի տարեց խնամյալները դուրս են հանվելու, կեղտոտ մանիպուլյացիա են. նախարար

Սյունիքի մարզում ՈւԱԶ-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում. վարորդը հոսպիտալացվել է

Լիբանանում ՀՀ դեսպանությունը հորդորում է Բեյրութ այցելած ՀՀ քաղաքացիներին հեռու մնալ մարդաշատ վայրերից

Բանջարաբոստանային կրքեր. նախընտրական կմախքներ ՀՀԿ-ից

Երևանի տոնին նվիրված հրավառությունից հետո հրդեհ է բռնկվել Մատենադարանի հետնամասում. այրվել է մոտ 4000 քմ խոտածածկույթ

Ձայներ առնեմ ցորենով. իրավախախտ «բարեգործները»

Բենդերը, բայց ոչ՝ օստապ. ո՞ւր են կորել դպրոցի փողերը

Հրդեհ՝ Երևանի Բատիկյան փողոցում. տանը հայտնաբերվել է բնակչի դին

Նիկոլ Փաշինյանը՝ մեծ կտավի մեկ մասնիկի առաջին գնորդն ու կտավն ամբողջացնող վերջին այցելուն Գյումրիում

Աննա Հակոբյանը մասնակցել է Ararat challange փառատոնի բացման արարողությանը

Բաքվում չարտոնված ցույցի պատճառով փակել են մետրոյի երեք կայարան

Աննա Հակոբյանը մասնակցել է «Առողջ ապրելակերպը՝ բոլորի համար» խորագրով սպորտային տոնին

Ուկրաինայի խորհրդարանում Հայաստանի հետ միջխորհրդարանական կապերի պատգամավորական խումբ է ստեղծվել

Հյուսիսային մաքսատունը Գյումրիում կբացվի այս տարի. հստակ ժամկետ, սակայն, չկա

«Էրեբունի-Երեւան» միջոցառումների շրջանակներում սպասվում է անակնկալ. Հայկ Մարության

Ապօրինի գույքի «քաղհալածյալ» սեփականատերերը․ նախկին իշխանություններին խիստ մտահոգել է օրենքի նախագիծը

Վարչապետը ծանոթացել է Արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի շինաշխատանքներին

Այս տարվա առաջին 9 ամիսներին արձանագրվել է 3444 ճանապարհատրանսպորտային պատահար