Հայաստանի լրագրողները Լիտվայի ֆուտբոլային մրցաշարում գրավել են 2-րդ տեղը

17/09/2019 schedule11:50

Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը սեպտեմբերի 13-ից 15-ը Լիտվայի Դրուսկինինկայ քաղաքում կայացած ավանդական միջազգային մրցաշարում 17 միավոով զբաղեցրել են 2-րդ տեղը եւ նվաճել արծաթե մեդալներ։ 

Միջոցառմանը, որն անցկացվել է արդեն 15-րդ անգամ, այս տարի մասնակցել են 10 լրագրողական թիմեր, այդ թվում՝ Հայաստանից, Լիտվայից, Լատվիայից, Գերմանիայից, Ուկրաինայից, Բելառուսից, Ռուսաստանից, Եգիպտոսից, Մոլդովայից եւ Ղազախստանից։ Հայաստանի թիմը տոնել է 5 հաղթանակ, այդ թվում 3-ը՝ խոշոր հաշվով, խաղացել է 2 ոչ-ոքի եւ պարտվել 2 խաղում։ 24 միավորով հաղթող է դարձել Մոլդովայի թիմը, որն առաջին անգամ էր մասնակցում մրցաշարին։ 3-րդ տեղը բաժին է հասել Ուկրաինայի թիմին՝ 15 միավոր։

Հայաստանի թիմի կիսապաշտպան Հովհաննես Մելքունյանն էլ արժանացել է մրցաշարի լավագույն խաղացողի կոչման եւ որպես պարգեւ ստացել է Լիտվայի հավաքականի մարզաշապիկ։

Հիշեցնենք, որ նախորդ երեք տարիներին Հայաստանի լրագրողները երեք անգամ էլ գրավել էին 3-րդ տեղը եւ արժանացել մրցաշարի բրոնզե մեդալների։ Հավաքականում ընդգրկված են Հայաստանի մի շարք ԶԼՄ-ների աշխատակիցներ։

Ավանդական ֆուտբոլային մրցաշարի կազմակերպիչը Լիտվայի ժուռնալիստների միությունն է։ Միջազգային մրցաշարին Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականի մասնակցության գլխավոր հովանավորը TotoGaming բուքմեյքերական ընկերությունն էր, հովանավորը՝ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը։

Միջոցառմանը Հայաստանի լրագրողների թիմի մասնակցության մանրամասներին կարելի է ծանոթանալ հավաքականի պաշտոնական ֆեյսբուքյան էջում՝ https://www.facebook.com/armmediateam/։

Տպել
209 դիտում

Հայաստանի հաջողությունը Միացյալ Նահանգների շահերից է բխում․ լսումներ ԱՄՆ-ի Կոնգրեսում. «Ամերիկայի ձայն»

Երեւանի Ազատության պողոտայի շենքերից մեկում հայտնաբերվել է բնակչի դին

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Չեխիայի ԱԳՆ-ների միջև

Բերման ենթարկված կինը գողացել էր մերսող սարք և օծանելիքներ (տեսանյութ)

Օտարերկրյա զինված ուժերը պետք է ազատեն Սիրիան իրենց ներկայությունից. Պուտինը՝ Էրդողանի հետ 6-ժամյա հանդիպումից հետո

Բողոքի ակցիա Գյումրու լոկոմոտիվային դեպոյում. մարդատար եւ բեռնատար գնացքները չեն շահագործվի նաեւ վաղը

Բակո Սահակյանը հանդիպել է Ռոհինջա ժողովրդի առաջնորդ, նախորդ տարվա «Ավրորա»-ի մրցանակակիր Չո Լա Աունի հետ

Իջևան-Դիլիջան ավտոճանապարհի 5-րդ կմ-ի մոտակայքում այրվել է վագոն-տնակ

Սիրիայի հյուսիսում հրադադարից հետո 120կմ շառավղով տարածքը կանցնի Թուրքիայի վերահսկողության տակ

Յուրաքանչյուր զոհվածի հիշատակին՝ մեկ սոսենի. Արայիկ Հարությունյանի հայտարարությունը

Ապօրինի ծառահատման բացահայտում Սյունիքում․ հարուցվել է քրեական գործ (տեսանյութ)

Անցկացվել են մարտական պատրաստության համալիր պարապմունքներ

1,5 միլիարդ դրամ է վերադարձվել 2006 տնտեսվարող սուբյեկտի․ Նիկոլ Փաշինյան

Վթար Էջմիածին-Շահումյան ավտոճանապարհին. կա 2 տուժած

Ա. Միրզոյանը ցավակցական հեռագրեր է հղել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի եւ Պետդումայի նախագահներին

Արման Սարգսյանի հրամաններով ոստիկանապետեր են ազատվել զբաղեցրած պաշտոններից

Երեւանում ծառի ճյուղն ընկել է ավտոմեքենաների վրա

ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվում են հավաք-պարապմունքներ

Վարչապետն ընդունել է Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանային խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Ա. Բաբլոյանը ներգրավվել է որպես կասկածյալ, իսկ Ա. Բաբայանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. ՀՔԾ