Հույս ունեմ՝ պարոն Վանեցյանն առիթ կունենա ասել՝ ինչ էր ակնարկում իր հրաժարականի տեքստում․ Իվետա Տոնոյան

7-րդ գումարման Ազգային ժողովի երրորդ նստաշրջանի հերթական նիստերի ավարտից հետո այսօր մեկնարկել են խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցները։

ԲՀԿ խմբակցության ճեպազրույցը վարում են խմբակցության պատգամավորներ Իվետա Տոնոյանը, Արման Աբովյանը եւ Գեւորգ Պետրոսյանը։

Առաջին հարցը վերաբերում էր, իհարկե, երեկվա ամենաքննարկված թեմային՝ ԱԱԾ տնօրենի պաշտոնից Արթուր Վանեցյանի ազատմանը, որի մասին վարչապետը հայտարարեց իր ասուլիսի ժամանակ։

ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանի խոսքով՝ ըստ էության, մենք տեսնում ենք ներիշխանական որոշակի գործընթացներ, եւ այս հանգամանքին գնահատական տալու համար դեռ պետք է բացվի բոլոր այն հայտարարությունների բուն իմաստը, որոնք հնչեցվել են այս օրերին․

«Գնահատական տալ, երբ տեղեկությունը լիարժեք չէ, կարող ենք ենթատեքստեր գտնել, եզրակացություններ անել, սակայն հաշվի առնելով արձագանքները, կարծում եմ՝ գոնե մի քիչ հստակություն պետք է լինի գնահատական տալու համար»,- ասաց Աբովյանը։

Նրան շարունակեց Իվետա Տոնոյանը՝ նշելով, որ այս պահին ամբողջությամբ չեն տիրապետում ինֆորմացիային՝ ինչ է տեղի ունեցել, եւ, թեպետ, ակնարկներ կան, սակայն դրանց հիման վրա քաղաքական դատողություն անելը, ըստ պատգամավորի, ամենալավ ճանապարհը չէ։

Տոնոյանին, սակայն, զարմացնում է այն հանգամանքը, որ հանրության առճակատում է նկատվում, եւ որ մինչեւ երեկ ԱԱԾ տնօրենը «հակահեղափոխական ժամանակաշրջանի» ամենաազդեցիկ դեմքերից էր համարվում, նրան մշտապես գովեստի խոսքեր էին ձոնում, բայց երեկվանից դարձել է բուռն քննադատությունների ու որակումների թիրախ․

«Հույս ունեմ՝ պարոն Վանեցյանն առիթ կունենա ասել՝ ինչ էր ակնարկում իր հրաժարականի տեքստում, եւ պատկան մարմիններից էլ հնարավորություն կունենանք մեկնաբանություններ ստանալ։ Գնդակը բացառապես իշխանության դաշտում է, եւ նրանք պիտի լույս սփռեն գործընթացի վրա»։

Թե ինչ գնահատական կտան այս ամիսների ընթացքում Արթուր Վանեցյանի աշխատանքին, Տոնոյանն ասաց, որ, բնականաբար, ԱԱԾ-ն այն կառույցն է, որի ՕԳԳ-ն գնահատելը շատ դժվար է, որովհետեւ գործ ունենք ազգային անվտանգության հետ, բայց իրենց գնահատականը բացասական չէ։

Հիշեցնենք, որ վարչապետ Փաշինյանը երեկ ասուլիսի ժամանակ հայտարարեց Արթուր Վանեցյանին աշխատանքից ազատելու միջնորդագիր է ստորագրել: Վանեցյանն էլ դրանից րոպեներ անց հանդես եկավ հայտարարությամբ՝ այն եզրափակելով այս տեքստով․ «Պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի` որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում։ Այն ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ. սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են։ Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ, մնացած բոլոր տարբերակներում կհաղթանակի հայրենիքի հանդեպ պարտքը: Խաղաղություն ու անվտանգություն մեր երկրին»։

Վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը նույնպես անդրադարձել է ԱԱԾ արդեն նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հայտարարությանը, եւ «Արմենպրես»-ի հարցին, թե ինչպես կմեկնաբանի Վանեցյանի հայտարարությունը, մասնավորապես, պատասխանել է.

«Պետք է պարզել, թե ով է գրել Արթուր Վանեցյանին վերագրվող այդ տեքստը: Հույս ունենք՝ դրա հեղինակը քրեական պատասխանատվությունից «թյուրիմացաբար» խուսափած կոռուպցիոներների PR գրասենյակները չեն: Գեներալ Վանեցյանին հորդորում ենք չկորցնել սպայի արժանապատվությունը, որին ինքը հղում է անում»։

Տպել
806 դիտում

Երևանի բոլոր վարչական շրջաններում գիշերը տոնական միաժամանակյա հրավառություն է եղել

Հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Աղձք գյուղի մշակույթի նախկին տանը

Տեղեկությունները, թե «Գյումրու տուն-ինտերնատ»ի տարեց խնամյալները դուրս են հանվելու, կեղտոտ մանիպուլյացիա են. նախարար

Սյունիքի մարզում ՈւԱԶ-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում. վարորդը հոսպիտալացվել է

Լիբանանում ՀՀ դեսպանությունը հորդորում է Բեյրութ այցելած ՀՀ քաղաքացիներին հեռու մնալ մարդաշատ վայրերից

Բանջարաբոստանային կրքեր. նախընտրական կմախքներ ՀՀԿ-ից

Երևանի տոնին նվիրված հրավառությունից հետո հրդեհ է բռնկվել Մատենադարանի հետնամասում. այրվել է մոտ 4000 քմ խոտածածկույթ

Ձայներ առնեմ ցորենով. իրավախախտ «բարեգործները»

Բենդերը, բայց ոչ՝ օստապ. ո՞ւր են կորել դպրոցի փողերը

Հրդեհ՝ Երևանի Բատիկյան փողոցում. տանը հայտնաբերվել է բնակչի դին

Նիկոլ Փաշինյանը՝ մեծ կտավի մեկ մասնիկի առաջին գնորդն ու կտավն ամբողջացնող վերջին այցելուն Գյումրիում

Աննա Հակոբյանը մասնակցել է Ararat challange փառատոնի բացման արարողությանը

Բաքվում չարտոնված ցույցի պատճառով փակել են մետրոյի երեք կայարան

Աննա Հակոբյանը մասնակցել է «Առողջ ապրելակերպը՝ բոլորի համար» խորագրով սպորտային տոնին

Ուկրաինայի խորհրդարանում Հայաստանի հետ միջխորհրդարանական կապերի պատգամավորական խումբ է ստեղծվել

Հյուսիսային մաքսատունը Գյումրիում կբացվի այս տարի. հստակ ժամկետ, սակայն, չկա

«Էրեբունի-Երեւան» միջոցառումների շրջանակներում սպասվում է անակնկալ. Հայկ Մարության

Ապօրինի գույքի «քաղհալածյալ» սեփականատերերը․ նախկին իշխանություններին խիստ մտահոգել է օրենքի նախագիծը

Վարչապետը ծանոթացել է Արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի շինաշխատանքներին

Այս տարվա առաջին 9 ամիսներին արձանագրվել է 3444 ճանապարհատրանսպորտային պատահար