ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մի շարք հանդիպումներ է ունեցել Վիլնյուսում

Պաշտոնական այցով Վիլնյուսում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 16-ին հանդիպեց Լիտվայի Սեյմասի խոսնակ Վիկտորաս Պրանցկետիսի հետ։ Հանդիպմանը մասնակցում էր նաև փոխնախագահ և եվրոպական հարցերով հանձնաժողովի նախագահ Գեդիմինաս Կիրկիլասը:

Գոհունակություն հայտնելով երկու երկրների խորհրդարանների միջև առկա ակտիվ երկխոսության կապակցությամբ՝ ԱԳ նախարար Մնացականյանը և Սեյմասի խոսնակ Պրանցկետիսը ընդգծեցին խորհրդարանական հարթակի ներուժի լիարժեք կիրառման ուղղությամբ հետևողական քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը: Այդ համատեքստում նախարար Մնացականյանը նշեց, որ Վիկտորաս Պրանցկետիսի առաջիկա այցը Հայաստան լրացուցիչ խթան կհաղորդի խորհրդարանական երկկողմ հարաբերությունների ընդլայմանը և խորացմանը։ 

Ներկայացնելով Հայաստանի կառավարության առաջնահերթություն հանդիսացող բարեփոխումների օրակարգը՝ նախարար Մնացականյանը նշեց, որ կառավարությունը հաստատակամ է և ունի քաղաքական կամք՝ կյանքի կոչելու ժողովրդի կողմից տրված լայն մանդատի շրջանակներում իրականացվող բարեփոխումների գործընթացը՝ ուղղված երկրում ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների ամրապնդմանը:   

Անդրադառնալով Հայաստանի և Եվրոպական միության միջև գործընկերությանը՝ նախարար Մնացականյանը կարևորեց Եվրամիության և անդամ պետությունների հետ հարաբերությունների նոր իրավական հենք հանդիսացող ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Այս առնչությամբ բարձր գնահատվեց նաև Լիտվայի կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում համագործակցության խորացման ուղղությամբ ցուցաբերվող աջակցությունը: 

Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցերի շուրջ: 

Նույն օրը ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ նաև Լիտվայի Սեյմասում գործող ամենամեծ բարեկամական խմբի՝ Լիտվա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Գուոդա Բուռոկիենեի և խմբի որոշ անդամների հետ։ 

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին երկու երկրների համար առաջնային ոլորտ հանդիսացող տեղեկատվական տեխնոլոգիաների, սմարթ զարգացման, ստեղծարար կրթության, բնապահպանության և բազմաթիվ այլ ոլորտներում համագործակցության և երկրների փորձի փոխանակման հեռանկարների շուրջ:

ԱԳ նախարարը խորհրդարանականներին ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործում Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները։ Զրուցակիցները համակարծիք էին, որ հիմնախնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի:

Տպել
345 դիտում

Թել Աբյադ քաղաքի հայ ընտանիքները երեկ Հալեպ են հասել, Ղամիշլիում իրավիճակը համեմատաբար հանդարտ է․ Զարեհ Սինանյան

Սպանդանոցները ունեն համապատասխան հզորություններ և պատրաստ են մատուցելու անհրաժեշտ ծառայությունները

«Երևան Մոլ»-ի ավտոկայանատեղիում կոտրել են Lexus-ի ապակին և հափշտակել մոտ 6 մլն դրամ

ՍԴ-ն խուսափում է կատարել իր վրա դրված Սահմանադրական առաքելությունը․ Վարդանյանը՝ ԱԺ դիմումը վարույթ չընդունելու մասին

Բալթյան պաշտպանական քոլեջի դեկանն այցելել է Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան

Հակատանկային ստորաբաժանումներում կազմակերպվել են գործնական պարապմունքներ

Հայ ականազերծողների և բժիշկների մարդասիրական առաքելության նոր խումբը մեկնել է Սիրիա

Բակո Սահակյանը խորհրդակցություն է անցկացրել ԱԳՆ-ի ղեկավար կազմի եւ արտերկրում մշտական ներկայացուցիչների հետ

Զոհեր և 100-ի հասնող ծանր վիրավորներ. ռազմական գործողությունները Սիրիայում շարունակվում են. օր 6-րդ

Ալավերդու ԲԿ տնօրենի պաշտոնի շուրջ աղմուկը կարող է հասնել դատարան. հավակնորդը մրցութային կարգի իր մեկնաբանությունն ունի

«Հրազդան» ՔԿՀ ծառայողները նկատել են հիմնարկ նետված դեղահաբերը

Բոլոր մարզերի կողմից կներկայացվեն մարզը զբոսաշրջիկների համար հետաքրքիր դարձնող ծրագրեր. Պապիկյան

Փլուզում Մեծարենցի փողոցում. փլուզվել է տան արտաքին պատերից մեկը, ճաքճքել են մյուսները

Եթե առանց էմոցիաների նայեք, կտեսնեք, որ 1-ին կեսում լավ կոմբինացիաներ էին ստացվում. Գյուլբուդաղյանցը Լիխտենշտեյնի մասին

Թուրքիայում ռազմական գործողությունների արդյունքում փախստականների թիվը հասել է 160 հազարի. ՄԱԿ

Ինձ թվում է՝ թիմի խաղն ստացվեց. Տիգրան Բարսեղյանը՝ Լիխտենշտեյնի դեմ հանդիպման մասին

Նախարար Պապիկյանը մարզպետների հետ խորհրդակցություն է անցկացրել

39-ամյա կինը որոնվում է որպես անհետ կորած (տեսանյութ)

Գյումրիում մեքենաները մաքսազերծվում են 20 րոպեում. Հյուսիսային մաքսատունն անցել է աշխատանքային ռեժիմի

Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր մարդկանց, ում շնորհիվ հաղթահարեցինք աղբահանության ճգնաժամը. Հայկ Մարության