Միքայել Մինասյանը սեփականաշնորհել է Լոռու մարզում գտնվող ստրատեգիական նշանակության շատ կարեւոր օբյեկտ․ վարչապետ

Այսօր Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում վարչապետի ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկը հարց հնչեցրեց, որ հեղափոխությունից հետո հանրությանը հետաքրքրում է, թե ինչու Սերժ Սարգսյանը ձերբակալված չէ, ինչու Սարգսյանը մեղադրյալի կարգավիճակ չունի եւ անգամ Մարտի 1-ի գործով վկայի կարգավիճակ ունի։ Լրագրողը հարցրեց նաեւ, թե ինչո՞ւ չեն բացահայտվում Սերժ Սարգսյանի կոռումպացված գործարքները, կարո՞ղ ենք ենթադրել, որ ինչ-որ քաղաքական պայմանավորվածություններ կան կամ իրավապահ համակարգն է թերանում, եւ արդյոք Սերժ Սարգսյանի ձերբակալության վերաբերյալ քաղաքական որոշում եղե՞լ է, որի մասին վերջերս հայտարարել էր Սարգսյանի փեսա, Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։

ՀՀ վարչապետը սկսեց այսօր Գերմանիայի նախկին նախագահ Հանս Յոահին Գուակի հետ ունեցած հանդիպման մի դրվագից․ «Առավոտյան շատ հետաքրքիր հանդիպում եմ ունեցել Գերմանիայի նախկին նախագահ պարոն Գաուկի հետ։ Ես խոսում էի մարտահրավերների մասին, ասում էի՝ հիմա մի դեպքում գործ ունենք իրավական պետություն հիմնելու խնդրի հետ, մյուս կողմում, քանի որ ՀՀ-ն երկար տարիներ թալանվել է, մարդիկ ոչ այնքան  արդարադատության, որքան վրեժի կարիք ունեն, եւ շատ դեպքերում, այն, որ տեսնում են՝ կառավարությունը վրեժի գիլեոտինը չի միացրել, մեզ մեղադրում են անսկզբունք կոմպրոմիսների գնալու կամ բավարար չափով կոշտ չլինելու մեջ։ Պարոն Գաուկը շատ հետաքրքիր պատասխան տվեց՝ ասելով, որ Գերմանիայի վերամիավորումից հետո գերմանացի մի շատ հայտնի քաղաքական գործիչ ելույթ է ունեցել ու ասել՝ «մենք արդարություն էինք ուզում, դրա փոխարեն ստացանք իրավական պետություն»։ Մենք մոտավորապես նույն իրավիճակում ենք։ Ի՞նչ պետք է անենք․ արդարություն ունենա՞նք, թե՞ իրավական պետություն։ Իմ կարծիքով՝ մենք պետք է ունենանք իրավական պետություն, որն, ըստ իս, արդարության հասնելու ամենակարեւոր գործիքն է»,- ասաց Փաշինյանը։

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին, վարչապետն ասաց, որ Սարգսյանի երկու եղբայրներն անցնում են քրեական գործով, եղբոր երկու որդիներն անցնում են քրեական գործով, մյուս եղբոր երկու զավակներն անցնում են քրեական գործով, եւ նրանց մի մասը հետախուզման մեջ է․

«Սերժ Սարգսյանի վերաբերյալ, Միքայել Մինասյանի վերաբերյալ․․․հայտարարություններ են եղել, ես այդ հայտարարությունները կապում եմ նրա հետ, որ Միքայել Մինասյանը ստացել է ինֆորմացիա, որ որոշ քրեական գործերով քննությունն արդեն հասել է իրեն, եւ շատ մեծ հավանականություն կա, որ ինքը որպես մեղադրյալ կանցնի մասնավորապես Հայաստանի ստրատեգիական օբյեկտներից մեկի սեփականաշնորհման գործոով, եւ ենթադրում եմ՝ ինքը մտածել է, որ ինքն էլ ցուցմունք կտա Սերժ Սարգսյանի դեմ, որի արդյունքում վերջինս կձերբակալվի, ու որոշել է նախապես հայտարարել, որ ինքն ու Սերժ Սարգսյանը քաղաքական հալածյալ են»,- ասաց Փաշինյանը՝ Միքայել Մինասյանին խորհուրդ տալով վերադառնալ Հայաստան եւ պատասխանել ՀՔԾ-ի հարցերին։ Փաշինյանը հայտնեց, որ Մինասյանը սեփականաշնորհել է Լոռու մարզում գտնվող ստրատեգիական նշանակության շատ կարեւոր օբյեկտ, եւ երկու ամիս է՝ կառավարությունում փնտրում են դրա հիմքերը ու չեն կարողանում գտնել։ Ըստ վարչապետի՝ ՀՔԾ-ում դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, դրանից ելնելով՝ Փաշինյանն այլ մանրամասներ չհայտնեց։

«Միքայել Մինասյանը Հայաստանի շատ օբյեկտների սեփականատեր է եղել եւ շարունակում է մնալ, ուրիշ բան, որ այդ սեփականությունը գրանցված է եղել մի կնոջ անունով, որի անունը ոչ մեկիդ ոչ մի բան չի ասում։ Բա էդ լրատվամիջոցներն ինչո՞վ ա ֆինանսավորել Միքայել Մինասյանը։ Երբ ասում ենք՝ Սերժ Սարգսյանի կոռումպացված գործունեության մասին, նկատի ունենք, որ ինքը գնացել, անձամբ ստեղ-ընդեղ փայ ա մտե՞լ։ Չգիտե՞ք որտեղ ա. հանքարդյունաբերությունից, էներգետիկայից, գովազդային դաշտից սկսած․․․»։

Փաշինյանն ասաց, որ նախկին կոռուպցիոներները շարունակում են խոսել, ինքը հասկանում է, որ դա հակասում է արդարության տրամաբանությանը, բայց դա չի հակասում իրավական պետության տրամաբանությանը․

«Որովհետեւ մենք ոչ մեկի բերանը չենք պատրաստվում փակել, թող խոսեն, բայց թող նաեւ արձանագրեն, որ էն, ինչ խոսում են, կարող է օգտագործվել իրենց դեմ։ Որեւէ մեկդ կասկածո՞ւմ է, որ Միքայել Մինասյանը միլիոնատեր է այսօր, այդ թվում՝ պետական լծակների կիրառմամբ եւ օգտագործմամբ։ Եւ մենք մինչ այսօր չենք ունեցել բավարար իրավական ընթացակարգեր՝ այդ սեփականությունը հետ բերելու համար։ Մեկ-մեկ մտածում եմ՝ սխալ ենք արել, բայց ավելի երկար եմ մտածում ու հասկանում, որ սխալ չենք արել, որովհետեւ սեփականության իրավունքը ժամանակակից աշխարհում շատ կարեւոր բան է։ Կարող էինք գնալ, եւ այդ կնոջը, որին, ի դեպ, փախցրել են Հայաստանից, բերել, ասել՝ գրեք, որ այդ ամբողջ գույքը նվիրաբերում եք պետությանը։ Բայց հասկանում էինք, որ ի վերջո այս պատմությունը բացվելու է, հետո ով սեփականություն ունի, կմտածեր՝ մի օր մեզ կանչելու են, ասեն՝ սեփականությունիցդ հրաժարվիր։ Մենք գնացել ենք իրավական ճանապարհով, ոչ արդարության, բայց իրավական ճանապարհով։ Միշտ չէ, որ կարճ ճանապարհը ճիշտ ճանապարհն է։ Այնպես որ ավանսով իրենցից քաղբանտարկյալ կամ քաղհալածյալ ստեղծել չի լինի, որովհետեւ այդ մարդիկ՝ կոռումպցաված համակարգի ներկայացուցիչները, ՀՀ-ն թալանել են, եւ դա ապացուցելի փաստ է, եւ իզուր են ձեւ անում, թե տեղյակ չեն ինչի մասին է խոսքը»,- ասաց ՀՀ վարչապետը՝ հիշեցնելով, որ ինքն ասել է՝ վենդետաներ չեն լինելու, եւ գնալու ենք իրավական ընթացակարգերով։ Վարչապետի վստահեցմամբ՝ չկա Հայաստանում այդպիսի մարդ, որն իրավական ընթացակարգերով չի կարող ձերբակալվել․ «Չկա այդպիսի մարդ, որովհետեւ ՀՀ-ում բոլորը հավասար են օրենքի առաջ»։

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին ձերբակալելու քաղաքական որոշում ունենալուն, վարչապետն արձագանքեց․

«Քաղաքական որոշմամբ մարդ չենք ուզում եւ չպիտի ձերբակալենք։ Ես այս ընթացքում իրավապահ համակարգի հետ ունեցել եմ բավականին կոշտ խոսակցություն, ոչ Սերժ Սարգսյանի անունով կամ մասին, ես ասել եմ, որ ՀՀ-ի բոլոր կոռուպցիոներները պետք է հայտնվեն բանտում, եւ ինձ բավարար չեն թվում կոռուպցիոն գործերի քննության ծավալները, տեմպերը եւ արդյունքները։ Եղել է նման արձանագրում, բայց դա չի եղել անձանց մասին»։

Տպել
13118 դիտում

Գորիս-Կապան ճանապարհահատվածի 8-14-րդ կմ-երը բեռնատարների համար փակ են լինելու

Հայաստանի հաջողությունը Միացյալ Նահանգների շահերից է բխում․ լսումներ ԱՄՆ-ի Կոնգրեսում. «Ամերիկայի ձայն»

Երեւանի Ազատության պողոտայի շենքերից մեկում հայտնաբերվել է բնակչի դին

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Չեխիայի ԱԳՆ-ների միջև

Բերման ենթարկված կինը գողացել էր մերսող սարք և օծանելիքներ (տեսանյութ)

Օտարերկրյա զինված ուժերը պետք է ազատեն Սիրիան իրենց ներկայությունից. Պուտինը՝ Էրդողանի հետ 6-ժամյա հանդիպումից հետո

Բողոքի ակցիա Գյումրու լոկոմոտիվային դեպոյում. մարդատար եւ բեռնատար գնացքները չեն շահագործվի նաեւ վաղը

Բակո Սահակյանը հանդիպել է Ռոհինջա ժողովրդի առաջնորդ, նախորդ տարվա «Ավրորա»-ի մրցանակակիր Չո Լա Աունի հետ

Իջևան-Դիլիջան ավտոճանապարհի 5-րդ կմ-ի մոտակայքում այրվել է վագոն-տնակ

Սիրիայի հյուսիսում հրադադարից հետո 120կմ շառավղով տարածքը կանցնի Թուրքիայի վերահսկողության տակ

Յուրաքանչյուր զոհվածի հիշատակին՝ մեկ սոսենի. Արայիկ Հարությունյանի հայտարարությունը

Ապօրինի ծառահատման բացահայտում Սյունիքում․ հարուցվել է քրեական գործ (տեսանյութ)

Անցկացվել են մարտական պատրաստության համալիր պարապմունքներ

1,5 միլիարդ դրամ է վերադարձվել 2006 տնտեսվարող սուբյեկտի․ Նիկոլ Փաշինյան

Վթար Էջմիածին-Շահումյան ավտոճանապարհին. կա 2 տուժած

Ա. Միրզոյանը ցավակցական հեռագրեր է հղել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի եւ Պետդումայի նախագահներին

Արման Սարգսյանի հրամաններով ոստիկանապետեր են ազատվել զբաղեցրած պաշտոններից

Երեւանում ծառի ճյուղն ընկել է ավտոմեքենաների վրա

ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվում են հավաք-պարապմունքներ

Վարչապետն ընդունել է Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանային խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությանը