ԱԺ-ն ընդունեց ճանապարհային երթեւեկության խախտումները նկարահանելու վերաբերյալ աղմկահարույց օրինագիծը․ ԲՀԿ-ն դեմ քվեարկեց

Ազգային ժողովն այսօր՝ սեպտեմբերի 16-ին, առաջին ընթերցմամբ ընդունեց «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» աղմկահարույց օրենքի նախագիծը, որով «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանն ու Արմեն Փամբուխչյանն առաջարկում են քաղաքացիներին հնարավորություն տալ տեսանկարահանել ճանապարհային երթեւեկության խախտումները եւ օնլայն ռեժիմով՝ հավելվածի միջոցով փոխանցել ոստիկանությանը:

Նախագիծն ընդունվեց ձայների 87 կողմ, 21 դեմ եւ 1 ձեռնպահ հարաբերակցությամբ։ Դեմ քվեարկեցին ԲՀԿ-ական պատգամավորները, որոնք նախորդ նիստին շատ կոշտ դիրքորոշում էին արտահայտել օրինագծի վերաբերյալ։ ԲՀԿ-ական պատգամավորներից մեկը՝ Արթուր Դալլաքյանը, նախագիծը որակել էր նույնիսկ «բարոյականությունից զուրկ»։ ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչների դիրքորոշումից, ըստ էության, տպավորություն էր, որ կարծում են՝ ներկայացվածը «գործ տալու» նախագիծ է եւ քաղաքացիներին տրամադրելու է իրար դեմ։ Դալլաքյանի արտահայտությունն ԱԺ-ում մթնոլորտը լարել էր, պատգամավորները նիստերի դահլիճից դուրս էին եկել՝ հարցը պարզելու։ ԲՀԿ պատգամավորներից մեկի սենյակում մի քանի րոպե տեւած խոսակցությունից հետո «Իմ քայլ»-ի եւ «ԲՀԿ»-ի մի խումբ պատգամավորներ արդեն հանդարտված վերադարձան նիստերի դահլիճ։

Այսօր նախագծի քվեարկությունից առաջ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանն ասաց, որ հարկ է համարում նշել մի փաստ՝ այսօր ՀՀ-ում գործում է մոտ 2000 ստացիոնար տեսախցիկ, եւ, ըստ Աբովյանի, այս օրենքն ընդունելուց հետո տեսախցիկների թիվը էականորեն կաճի՝ դառնալով 500 հազարից ավելի․ «Հաշվի առնելով ճանապարհատրանսպորտային ոչ բարվոք վիճակը եւ ՀՀ քաղաքացու ծանր սոցիալակն վիճակը՝ մենք քվեարկելու ենք դեմ, քանզի լկտիության եւ իրավախախտումների դեմ պայքարը չպիտի ենթադրի նաեւ, որ ՀՀ ծանր սոցիալական վիճակում գտնվող քաղաքացիները գտնվեն այդ ծանր բեռի տակ»,- ասաց Աբովյանը։

Վարման կարգով ելույթ ունեցավ նաեւ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը՝ նշելով, որ այս օրինագիծն ունի բացառապես կանխարգելիչ բնույթ․ «Նպատակ դրված չէ տուգանել կամ տուգանք ավելացնել, կամ ավելացնել քաղաքացիների բեռը, նպատակը ավտոպատահարների ու մահերի կրճատումն է»,- շեշտեց Ենգիբարյանը։

ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանն էլ իր խոսքում նշեց, որ իրենց խմբակցությունը կողմ է քվեարկելու նախագծին, սակայն իրենք մինչեւ երկրորդ ընթերցում, ունենալու են առաջարկներ եւ, ըստ այդմ, նախագծի հեղինակներին խնդրեց աշխատել ԼՀԿ-ական պատգամավորների հետ։

Օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ։

Տպել
5203 դիտում

ԵԽ-ում իտալացի պատգամավորը ցուցադրաբար գետնին է շպրտել թուրքական շոկոլադի տուփը (տեսանյութ)

Մինչեւ 6 ժամ լույս չի լինելու Երևանի ու ևս 8 մարզերի որոշ հատվածներում

Հանրապետականներն այդպես էլ ոչինչ չեն հասկացել

Դիլիջանի բաժին տեղափոխված «ֆորդի» սրահում մարիխուանայի տարբեր քաշերով զանգվածներ էին (տեսանյութ)

Զարեհ Սինանյանը Փարիզի հայկական վարժարանի վրա հարձակումը վանդալիզմ է որակել

Հնդկաստանը դադարեցրել է ռազմական արտադրանքի արտահանումը Թուրքիա

Գորիս-Որոտան ավտոճանապարհին մեքենա է կողաշրջվել

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Վրաստանի էկոնոմիկայի ու կայուն զարգացման նախարարին

Վարդաշենում տեղի ունեցած 64-ամյա կնոջ սպանությունը բացահայտվել է․ կասկածվողը ներկայացել է (տեսանյութ)

Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ կայացել է Լոռու մարզխորհրդի նիստ

Ներկայացված մեղադրանքը որեւէ աղերս իրականության հետ ունենալ չի կարող․ Արսեն Բաբայանի պաշտպան

Այսօրվանից մի շարք խոշոր հիվանդանոցներում առողջապահության նախարարությունը ունենալու է մշտական ներկայացուցիչներ. նախարար

ԵՊՀ-ի՝ հաշմանդամություն ունեցող ուսանողներին աջակցություն կտրամադրվի. դրա համար կընդունվեն հատուկ աշխատակիցներ

Քլոե Քարդաշյանը հայկական զինանշանով վզնոց է կրել (լուսանկար)

Կարմրուկով վարակված երեխան շարունակում է մնալ հոսպիտալացված. հիվանդությունը երբեմն շատ վտանգավոր կարող է լինել

Ջերմուկում տղամարդ է ինքնասպան եղել

Պետությունը նախատեսում է Գյումրու տուն-ինտերնատի ծառայությունը պատվիրակել բարեգործական կազմակերպությանը

Մենք Ադրբեջանի իշխանություններին անընդհատ կոչ ենք անում գալ կառուցողական դաշտ․ վարչապետ

ՀՀ առողջապահության նախարարությունը համալրել է հիմնական դեղերի ցանկը

Այս տարվա 9 ամիսներին զինծառայողների ապահովագրության հիմնադրամին 648.8 մլն դրամ ավելի է փոխանցվել․ Փաշինյան