Էս տաք տեղը մարդուն ցուրտը չի տանի

16/09/2019 schedule10:00

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի սեպտեմբերի 16-ի համարում

«Մանկավարժ վետերանների ակումբ» հասարակական կազմակերպության անդամները մոտ 300-ն են, իրենց հատկացված սրահում էլ նրանք հանդիպում են շաբաթական երկու անգամ` միօրինակ առօրյան լցնելու համար: Բայց եթե հանկարծ այնպես է պատահում, որ այդ օրերին բոլորը միանգամից գալու հնարավորություն են ունենում, ապա նստատեղերը չեն բավարարում: Ամեն մի աթոռին նստում են երկուսով, մյուսներն էլ տեղավորվում են պատուհանագոգին: Այնպես որ, վետերան մանկավարժները հույս ունեն, որ այս հոդվածը կարդալուց հետո կահույքի որեւէ գործարան  իրենց աթոռներ նվիրելու պատրաստակամություն կհայտնի: Իսկ թոշակառու մանկավարժներն ակումբում, ինչպես իրենք են ասում, հոգեւոր սնունդ են ստանում, ինչի անհրաժեշտությունը զգացվում է բոլոր տարիքներում: Ու թեեւ նրանք այլեւս չեն աշխատում ու չեն սովորեցնում, բայց իրենց իմացածը հարստացնելու ձգտում մշտապես ունեն:

«Հոգեւոր սննդի կարիք մարդն ունի ամբողջ կյանքում: Եթե մարդը ապրում է, նա պետք է հոգեւոր սնունդ անընդհատ ստանա... Մարդը եթե ապրում է, նա պարտավոր է հետաքրքրվել եւ սովորել», «Ես նույնիսկ չեմ ամաչում ինձնից փոքրին` դպրոցական տարիքի երեխաներին հարցնել այն, ինչ որ չգիտեմ»,-  համոզված են նրանք, ուստի գրականության մասնագետը հաճույքով ընդունում է, ասենք, քիմիայի մասնագետի հաղորդած տեղեկատվությունը, որոշ բաներ պատմում է իր իմացածից: Ակումբում հանդիպման օրերին ամեն անգամ նրանցից մեկնումեկը որեւէ թեմայով զեկույց է կարդում, հետո դրա շուրջ քննարկում է ծավալվում: Երեկ, օրինակ, նրանց ակումբակցի շուրթերից լսած զեկույցը հավատքի թեմայով էր: Նա խոսում էր Աստծո, նրա Որդու եւ սատանայի մասին:

Այդ ամենին, իհարկե, ոչ բոլորն էին հավատում, որովհետեւ տարեց այդ մարդկանց մեծ մասն աթեիստներ են: Զեկույցից հետո տիկին Բերսաբեն հայտնեց, թե ինքը Աստվածաշունչը կարդալիս բավականին հակասություններ է նկատել եւ կցանկանար դրանց մասին պարզաբանումներ ստանալ հոգեւորականից: Կուզենար նրան հարցնել նաեւ Եվայից առաջ գոյություն ունեցած Լիլիթի վերաբերյալ, որի մասին գրել է Իսահակյանը: Այդ վարկածին նախկին մանկավարժ Բերսաբե Թամամյանը հավատում է: Իսկ հոգեւորական հրավիրելու մասին առաջարկը մանկավարժ վետերանների շրջանում ոգեւորություն առաջացրեց: Որոշվեց առաջիկայում նրան անպայման հրավիրել: Զեկուցողի` սատանայի մասին խոսքերին ի պատասխան, նստածների շարքերից լսվում էր. «Մեր ղեկավարներին, ուրեմն, օգնո՞ւմ է սատանան», իսկ մեկ ուրիշն էլ արձագանքում էր. «Ի՞նչ միամիտն ես: Որ չօգներ, էսքան կմնայի՞ն»:

Ամեն պատեհ-անպատեհ առիթով նրանք հիշում են ղեկավարներին, որովհետեւ վատ են ապրում: Իսկ իրենց ստացած թոշակի խղճուկության մասին նրանք, թերեւս, հիշեցին իրենց երեկվա հյուրի` Գեւորգ Վարդանյանի ելույթի ֆոնի վրա: Նա եկել էր Ամերիկայի Միացյալ Նահանգներից եւ պատմում էր այնտեղ ապրող հայ թոշակառուների ակումբի մասին, որի անդամ է ինքը: Ամերիկահայ թոշակառուներն այնքան թոշակ են ստանում, որ օգնում են նաեւ այստեղ ապրող թոշակառուներին: Գեւորգ Վարդանյանն ասում էր, որ Միացյալ Նահանգներում երեխաները եւ թոշակառուները պետության հոգատարությունն են վայելում, աշխատելու ունակ մարդիկ արդեն առանց աշխատանքի չեն կարող ապրել: Իսկ հայ թոշակառու մանկավարժներն իրենց դժգոհությունն են արտահայտում ողորմության նմանվող թոշակից ու նշում, որ արդեն ափսոսում են բազմամյա իրենց աշխատանքի ու անկեղծ նվիրումի համար:

«Մեր ղեկավարությունը` բոլորը խոսում են ժողովրդի անունից, բայց ոչ մեկը չի խոսում թոշակառուների ցածր թոշակ ստանալու մասին». չէ՞ որ դա մի քանի օրվա փող է: Բա դրանից հետո ի՞նչ պետք է անենք»,- ակումբի բոլոր անդամների մտահոգությունն է հայտնում Ռայա Մուրադյանը` շարունակելով. «Ամո՛թ է մեր ղեկավարությանը... Բայց մենք լսում ենք, որ մեր ղեկավարները «ասաբնյակներ» ունեն, նույնիսկ հսկայական տերիտորիաներ են զբաղեցնում»: Իսկ տիկին Ռիման վրա է բերում խոսակցության թեմային համահունչ իր պատմությունը: «Կինը, թոնրի շուրթին նստած, տաքանում է, ոտքերը խփում է պատին, գալիս են, ասում` ամուսնուդ ցուրտը տարավ սարում, ինքը ոտքերը խփում է թոնրի շուրթին, ասում է` յա՛, էս տաք տեղն է՞լ մարդուն ցուրտ կտանի»,- պատմում է նա ու լրացնում. «Հիմա մեր ղեկավարներինն է: Իրենք որ ուտում են, խմում են, ամեն ինչը իրենց համար կա, ասում են` թոշակառուների դրությունը շատ լավ ա, առաջ են գնում... Էլ թոշակառուների հալը չեն հարցնում, թե 12 հազար դրամով ինչպե՞ս պետք է ապրի միայնակ թոշակառուն»:

Աննա Զախարյան

Տպել
988 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում