«Հայամերիկյան» օպտիկական խաբկանք. անվճար վճարովի ակնոցներ

15/09/2019 schedule10:00

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի սեպտեմբերի 15-ի համարում

«Միայն մեզ մոտ անվճար ակնոցներ»: Այսպես է գրված բնակելի շենքի առաջին հարկում տեղակայված «Օպտիկա» հայ-ամերիկյան ասոցիացիայի պատին փակցված պաստառի վրա: Այդ «Օպտիկայում» տրամադրվող անվճար ակնոցների մասին գովազդվում է նաեւ հեռուստաալիքներից մեկի վազող տողով: Ա՛յ քեզ ուրախություն, ակնոց գնելու հնարավորություն չունեցող եւ տեսողության հետ կապված խնդիրներ ունեցող մարդիկ միանգամից կլուծեն այդ հարցը: «Օպտիկա» այցելելով` իմանում ես, որ իսկապես ակնոցներն այստեղ անվճար են, իսկ ահա տեսողությունը ստուգելու համար պետք է վճարել 2500 դրամ: Քանի դեռ սա չի գովազդվում, որեւէ խնդիր չի կարող ծագել: Բայց ինչպես արդեն նշեցինք, «անվճար ակնոցների» մասին գովազդը լայնատարած բնույթ է կրում, ինչը արդեն նշանակում է, որ խախտվում է, մասնավորապես, ՀՀ «Գովազդի մասին» օրենքի 7-րդ հոդվածը, որում սեւով սպիտակի վրա գրված է.

«Արգելվում է այն գովազդը, որում խախտվում է գովազդի հավաստիությունը, եւ որը վերաբերում է՝ ...վճարման լրացուցիչ պայմաններին...»:  «Օպտիկայի» խիստ «բարեհամբույր» աշխատակցուհին հարցիդ ի պատասխան չի ասում, որ իրենք ակնոց տալիս են` միայն իրենց մոտ տեսողությունդ ստուգելու պայմանով: Այսինքն` ստացվում է, որ նրանք 2500 դրամով վաճառում են ակնոցը: Իսկ երբ պարզաբանումներ ստանալու համար ցանկություն ես հայտնում տեսնել տնօրենին, անմիջապես իջնում  է բերանիդ. «Տնօրենն ըստեղ նստած քեզ չի սպասում»: Ի դեպ` այսպես, իր կարծիքով, նա խոսում էր այցելուի հետ` դեռեւս չիմանալով, որ հոդվածի համար ենք հետաքրքրվում: Իմանալուց հետո` «Գրի, որ չի ասում»,- շատ ինքնավստահ տոնով առաջարկեց նա: Իսկ «անվճար ակնոց» այս «բարեգործական» ակցիայով գայթակղվածները բավականին շատ էին. մեկը դեռ դուրս չեկած` մյուսն էր գալիս:

Այդպես կարճ ժամանակի ընթացքում հերթ էր գոյանում: Դե, իսկ գալուց հետո մարդիկ հետ չեն գնա. միեւնույն է, ուրիշ տեղ էլ ակնոցի համար են վճարելու: Թերեւս, հենց դա էլ հաշվարկել է օպտիկայի ղեկավարը, եւ գայթակղման այդ ձեւը կարծես ավելի շահագրգռող է: Մեզ հանդիպած մարդիկ, որոնք եկել էին ակնոց վերցնելու, մեծ մասամբ որեւէ այլ օպտիկայում չէին հետաքրքրվել պայմանների մասին: Դե, ի՞նչ հետաքրքրվեին, անվճարից էժան ակնո՞ց էին գտնելու: Եւ ուրեմն` նրանք հիմնականում գոհ էին ստացած լավությունից` «վճարում ենք բժշկի աշխատանքի դիմաց» ասելով:

Իսկ, օրինակ, Կարենը, որը ցանկացել էր հիվանդ զոքանչի համար ակնոց վերցնել, «Օպտիկայում» ասելով, թե ստուգման կարիք չկա, եւ ինքը գիտի, թե նրան ի՞նչ համարի ակնոց է պետք, պատասխանել էին, որ ամեն դեպքում պետք է վճարել այդ 2500 դրամը: Իսկ այցելուներից մեկի` Մնացականի «նվեր ստացած» ակնոցը մենք փորձեցինք պարզել, թե ի՞նչ արժե այլ օպտիկաներում: Այդ տիպի շրջանակով ակնոցն արժեր 2500 դրամ: Իսկ երբ այս «Օպտիկայում» փորձեցինք հասկանալ, թե ինչո՞ւմ է կայանում ԱՄՆ-ի հետ ունեցած նրանց կապը, «Բարեհամբույրը» պատասխանեց. «Կայանում ա նրանում, որ հայ-ամերիկյան ա»:

Աննա Զախարյան

Տպել
1330 դիտում

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին

«Դինամո»-ում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյել է ֆեդերացիայի նախագահին, ապա՝ ծեծի ենթարկել

Հայաստանն ու Չինաստանը համագործակցում են միջազգային հարթակներում. Հակոբ Արշակյան

Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեին Հայաստանը կներկայանա պաշտոնական տաղավարով

16-ամյա տղան դանակահարել է 43-ամյա ոչ սթափ տղամարդուն. ձերբակալելիս պատանու մոտ թմրամիջոց է հայտնաբերվել

Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու

ԼՂ-ում տեղակայված ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնն ավարտում է իր գործունեությունը

ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային բաժինը նոր ղեկավար ունի

Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական

«Լունապարկում» 1 տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից, ծնողը մեղադրում է, որ նրան չեն ամրակապել

Ռուսաստանը Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում. Զախարովա

ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ

«Ուշ ա». Լիլիթ Հովհաննիսյանն ու GASOIIA-ն ներկայացրել են տեսահոլովակի պրեմիերա

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. ուղևորը մահացել է, վարորդը՝ հոսպիտալացվել (լուսանկարներ)

Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող. վերջինիս բռնության ենթարկելու հաղորդման հիման վրա նախաձեռնվել է վարույթ

Մահվան ելքով վրաերթի հեղինակ դարձած և փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է

Եղանակը կտաքանա ևս 2-3 աստիճանով. սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

«Նուբարաշեն» ՔԿՀ տեսակցության եկած անձը մարիխուանայով փաթեթ է բերել

Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, գնում ես, ժպտում են, ասում՝ ամեն ինչ նորմալ է, թող գնա մենք մեր գործն անենք. վարչապետ

Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում

Կոնգրեսական Շերմանը կարևորում է ԼՂ տեղահանվածներին տրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին օգնության կրճատումը

ՀՀ կառավարությունը հաստատեց Դավիթ Գյուրջինյանի թեկնածությունը Բրյուսովի անվան բուհի ռեկտորի պաշտոնում