Իջեւանում նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրել է համայնքի ղեկավարի պաշտոնակատարին

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը սեպտեմբերի 14-ին Իջեւանի համայնքապետարանի աշխատակազմին, համայնքի ավագանու անդամներին եւ համայնքային ենթակայության կառույցների պատասխանատուներին է ներկայացրել համայնքի ղեկավարի պաշտոնակատար Հայկ Ղալումյանին: 

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ ներկաներին ուղղված իր ողջույնի խոսքում նախարար Սուրեն Պապիկյանը նկատել է, որ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Հայկ Ղալումյանի նշանակմամբ Իջեւանում այսօր կարեւոր փուլի մեկնարկ է տրվում` պայմանավորված համայնքում առաջիկայում սպասվող բաց եւ թափանցիկ ընտրություններ կազմակերպելու  ու նոր Հայաստանի ոգուն եւ էությանը համապատասխան գործունեություն ծավալող համայնքի ղեկավար ունենալու հրամայականով։

«Պարոն Ղալումյանն իր երկարամյա աշխատանքային գործունեության ընթացքում ցուցաբերել է լավ կառավարչի որակներ եւ որպես իջեւանցի ունի բարի համբավ։ Իհարկե,  այս ընթացքում նրա ուսերին դրված է մեծ պատասխանատվություն, քանզի առաջիկա մի քանի ամիսներին մենք նրանից ակնկալում ենք հեղափոխական քայլեր համայնքի տնտեսության առողջացման, համայնքի բնակչության ոգու եւ տրամադրությունների բարձրացման հարցում, ինչը տարածաշրջանի ու Իջեւան համայնքի համար պետք է զարգացման նոր էջ բացի»,- ասել է նախարարը:

Եվս մեկ անգամ շնորհավորելով Հայկ Ղալումյանին պաշտոնում նշանակման կապակցությամբ՝ նախարար Պապիկյանը նրան հաջողություններ է մաղթել Իջեւանում նոր Հայաստանի քաղաքական մշակույթն  ամրացնելու կարեւորագույն առաքելության ճանապարհին: 

Իր հերթին Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը եւս շնորհավորել է նորանշանակ համայնքապետին եւ վստահություն հայտնել, որ Հայկ Ղալումյանը, որպես նոր ավյունով մարդ, կարող է շատ լուրջ խթան հանդիսանալ մարզպետարանի հետ արդեն ձեւավորված համատեղ աշխատանքներում: Ըստ մարզպետի՝ առաջիկա ամենամեծ խնդիրը Իջեւանում բարձր մակարդակով, անթերի եւ որակյալ ընտրական գործընթաց կազմակերպելն է, որն օրինակ կծառայի ամբողջ Հայաստանի համար:

Համայնքի ղեկավարի պաշտոնակատար Հայկ Ղալումյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար՝ հավաստիացնելով, որ անվերապահորեն կնվիրվի իր գործին՝ առաջնորդվելով բացառապես արդարության սկզբունքով, ինչպես դա կանի  իր քաղաքը սիրող յուրաքանչյուր մարդ: «Համոզված եմ,  որ մեր հաջողությունների երաշխիքը ՀՀ նոր իշխանությունն է եւ նրա հետ համագործակցությունը»,- եզրափակել է Հայկ Ղալումյանը:

Տպել
1434 դիտում

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն