«City of smile/Ժպիտների քաղաք» հիմնադրամը Լոս Անջելեսում ճանաչվել է տարվա կազմակերպություն

14/09/2019 schedule12:04

ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում եպտեմբերի 8-ին կայացած  «Bridge of Health» բարեգործական կազմակերպության 5-րդ ամենամյա գալա-ընթրիքի ժամանակ  «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամը ճանաչվել է տարվա կազմակերպություն։ Մրցանակը կարեւորում է այն հսկայական աշխատանքը, որը «Ժպիտների քաղաք›› հիմնադրամը կատարում է Հայաստանում արյունաբանության եւ ուռուցքաբանության զարգացման ուղղությամբ։ Մրցանակը ստացել է  ‹‹Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի պատվավոր խորհրդի անդամ, ուռուցքաբան Շանթ Շեխերեդիմյանը։  Այս մասին տեղեկացրին Աննա Հակոբյանի գրասենյակից:

«Մեզ համար մեծ պատիվ է աշխատել ‹‹Ժպիտների քաղաք›› հիմնադրամի հետ։ Թեպետ շատ կարեւոր է տրամադրել ֆինանսական աջակցություն քաղցկեղ եւ արյան հիվանդություններ ունեցող երեխաներին եւ նրանց ընտանիքին, սակայն համակարգային բժշկական բարելավումները, որոնց ձգտում են  ‹‹Ժպիտների քաղաք›› եւ ‹‹Bridge of health›› կազմակերպությունները, շատ կարեւոր նշանակություն ունեն ավելի առողջ եւ երջանիկ Հայաստանի համար»,- մրցանակը հանձնելիս ասել է  ‹‹Bridge of Health›› բարեգործական կազմակերպության նախագահ Ռոբերտ Աղավերդյանը։

«City of smile/ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է 2014 թվականին։ Հիմնադրամի առաքելությունն է օգնել երեխաներին հաղթահարել քաղցկեղը եւ արյան հիվանդությունները։ 2018 թվականից հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը նախագահում է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։ Մեկ տարվա ընթացքում հիմնադրամն աջակցել է քաղցկեղ եւ արյան հիվանդություններ ունեցող ավելի քան 220 երեխայի։ Հիմնադրամը տրամադրում է բուժում, դեղորայք ինչպես նաեւ օրական 4-անգամյա սնունդ։ Բացի այդ, հիմնադրամի աջակցությամբ հիվանդներն ու նրանց ընտանիքի անդամները ստանում են սոցիալ-հոգեբանական աջակցություն։ Ներկա դրությամբ նման աջակցությունից օգտվել է 80 ընտանիք։

Տպել
752 դիտում

Ճնշում կա՞, թե չկա. «Իմ քայլի» պատգամավորն այդ հարցում վստահում է Հրայր Թովմասյանին

Արցախի պետնախարարն ընդունել է «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի պատվիրակությանը

Օհանավանի բնակիչը հրացանով կրակել է շան ուղղությամբ, դիպել է գյուղի 32-ամյա մի բնակչուհու

ԱԱԾ-ն պարզաբանում է՝ Հ. Թովմասյանի ազգականների հետ կապված ինչ գործողություններ են կատարվել եւ ինչու

Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ

Պարեկային ոստիկանները բերման են ենթարկել մի տղամարդու, որի մոտ ատրճանակ ու դանակ է եղել (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղարն ազատվել է պաշտոնից

Սա իրավաբանություն չի. «Իմ քայլ»-ի պատգամավորը անհիմն է համարում ՍԴ-ի որոշումը

Դիլիջան քաղաքում այրվել են մոտ 4 հա անտառամիջյան չորացած տերևներ, 25 ծառի կոճղ և 2 չորացած ծառ

Երեւանում, «Գրանդ Սպորտ»-ի մոտ բախվել են 3 ավտոմեքենաներ. կա տուժած

Գյումրու «Թռչունյան տան» խնդրից տեղյակ եմ. Ռուբեն Վարդանյանը չի բացառում, որ աջակցություն կտրվի երեխաների կենտրոնին

Քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի մոտից անգամ առգրավվել են թուղթն ու գրիչը, տեսակցության իրավունք չի եղել. Կարապետյան

ՆԱՏՕ-ի դիտորդական խումբը գնահատել է ՀՀ ԶՈՒ դաշտային հոսպիտալը

Տեղի ունեցավ Տիգրան Առաքելյանի հոգեհանգստի արարողությունը (տեսանյութ)

Գյումրու ծերանոցը լուծարվեց. աշխատակազմը կառավարության որոշումը բոյկոտում է

Էմանուել Մակրոնը մտադիր է Անգելա Մերկելի և Բորիս Ջոնսոնի հետ միասին հանդիպել Էրդողանին

ՀՀ զինված ուժերում ստեղծվել է կին զինծառայողների խնդիրներն ուսումնասիրող նոր ստորաբաժանում

Ադրբեջանցի հաքերները ՀՀ վարչապետի պաշտոնական կայքի էջերից մեկում գրել են «Ղարաբաղն Ադրբեջան է». Կ. Վրթանեսյան

Երեւանի հասարակական տրանսպորտի աշխատանքը գնալով վատթարանում է. փոխվարչապետի մոտ քննարկում է եղել նոր ցանցի վերաբերյալ

Թուրքիան խախտում է հրադադարի պայմանավորվածությունը. Սիրիան հայտարարել է 13 զոհի, 70 տուժածի մասին