«Աստված տա, որ չլինի, բայց երկրաշարժն ամեն ինչ կապացուցի, ես ճշմարի՞տ էի, թե ոչ». Միքայել Մելքումյան

13/09/2019 schedule22:30

Երեւան քաղաքում շենքերի ճնշող մեծամասնությունը սեյսմակայունության բարձրացման կարիք ունեն: Նորակառույց շենքերը բոլորովին հուսալի չեն, քանի որ  հիմնականում կառուցվել են նախորդ ռեժիմի ժամանակ, երբ ծաղկում էր կաշառակերությունը: Այս մասին հայտնեց Սեյսմակայուն շինարարության հայկական ասոցիացիայի նախագահ Միքայել Մելքումյանը:

«Մենք ունեինք բազմաթիվ նախագծային կազմակերպություններ, որոնք գումարը տալիս էին եւ ստանում լիցենզիա»:

Օրեր առաջ Շիրակի մարզի Բավրա գյուղի մոտակայքում 6-ից 7 բալ ուժգնությամբ երկրաշարժը առիթ էր եւս մեկ անգամ՝ սեյսմակայուն շենքեր կառուցելու եւ կառույցներն ամրացնելու մասին մտածելու:

Միքայել Մելքումյանի խոսքով՝ երկրաշարժը կանխագուշակել պետք չէ, քանի որ անհնար է, պետք է ուղղակի զբաղվել սեյսմակայուն շինարարությամբ:

«Պետք է լավ կառուցել ու չվախենալ երկրաշարժից»:

Միքայել Մելքումյանը սեյսմամեկուսացման ստեղծման ու զարգացման իր ծրագիրն առաջարկեց, որով հնարավոր կլինի՝ նոր շենքերն ապահով կառուցել, իսկ արդեն գոյություն ունեցողներն ամրացնել: Այն ենթադրում է շենքի անջատումն իր հիմնական մասից եւ դրանց միջեւ շերտավոր ռետինամետաղական հենարանների տեղադրումը: Երկրաշարժի ժամանակ էներգիան կլանվում է եւ չի թափանցում շենք:

«Այդ կառույցները 30-ից 40 տոկոսով ավելի մատչելի են, քան սովորական շենքերը: Երբ չկա դեֆորմացում, ապա լրացուցիչ ամրանի կարիք չկա»:

Պրոֆեսորի խոսքով՝ սովորական կառույցները երկրաշարժի ժամանակ սկսում են դեֆորմացվել, իսկ այս շենքերը՝ ոչ, ճաքեր չեն ստանում, չեն փլվում, համաշխարհային փորձն է ցույց տալիս:

Հարցին, թե սարքավորումները, տատանումների արդյունքում, չե՞ն կարող փչանալ, պատասխանեց.

«Այս սեյսմամեկուսիչները 150 տարի երաշխավորված կյանք ունեն, ինչքան երկրաշարժ ուզում է լինի»:

Ներկայումս մեկ շնչին ընկնող սեյսմամեկուսացված շենքերի քանակով, որն արդեն հասել է 52-ի, մեր երկիրը երկրորդն է աշխարհում՝ զիջելով միայն Ճապոնիային:

Հայաստանում արտադրված ավելի քան 5000 սարքերն անցել են փորձարկումներ: Դրանք կարող են մինչեւ 9 բալ ազդեցության դիմակայել:

Պրոֆեսորը, սակայն, նշեց, որ թեեւ հետաքրքրությունը մեծ է, պետական որեւէ կառույցից երբեւէ պատվեր չի ստացել. բոլորը մասնավոր կառույցներ են:

Թե ինչու այս ծրագիրը զանգվածային չի իրականացվում Հայաստանում, Մելքումյանը մի քանի պատճառ առանձնացրեց՝ անգրագիտությունը, կաշառակերությունը, քանի որ ըստ Մելքումյանի՝ նախկինում գումարը տալիս էին, լիցենզիան վերցնում:

Իր առաջարկները վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ քաղաքապետ Հայկ Մարությանին է ներկայացրել: Համոզված է, որ վաղ թե ուշ այն լայն մաշտաբով կիրառվելու է. համաշխարհային փորձն է ցույց տալիս:

Տպել
2549 դիտում

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է․ ՌԴ ԱԳՆ

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում