Այգեկի դպրոցի տնօրենը հերքում է ոստիկանությանը. մամուլից է իմացել իր դեմ հարուցված քրգործի մասին

Երեկ ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը տեսանյութ էր հրապարակել այն մասին, որ Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում չարաշահումների վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, պարզվել էր Այգեկ գյուղի դպրոցի տնօրենի կողմից թույլ տրված չարաշահումներ:

Ոստիկանությանն արված հղումով հաղորդագրությանը տեղադրվել էր էլեկտրոնային լրատվամիջոցներում, ինչին հաջորդել է դպրոցի տնօրենի հերքումը: Այն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

Այսօր՝ առավոտյան, էլեկտրոնային մամուլից տեղեկացա, որ ոստիկանության Վաղարշապատի բաժնում իմ դեմ հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն:

Հայտնում եմ, որ ներկայացված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Ավելին՝ հապճեպ, փնթի և «հերոսանալու» ակնհայտ միտումով կազմված այս հաղորդման մեջ տեղ են գտել չստուգված և իրականության հետ կապ չունեցող հայտարարություններ: Այսպես՝

1. Դպրոցում չկա 2009 թվականի hունվարից մինչև 2019 թվականի մայիս և 2016 թվականի հունվարից մինչև 2017 փետրվար աշխատած ոչ մի պահակ:

2. Պահակների հաշվեհամարին փոխանցված գումարը փաստացի կատարված աշխատանքի դիմաց տրված աշխատավարձն է:

3. Հաղորդման մեջ հարկ չեն համարել պահպանել անգամ անմեղության կանխավարկածի տարրական պահանջը: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Այլ կերպ՝ քրեական հետապնդման մարմինների այն պնդումը, որ այս պահի դրությամբ հաստատվել է դպրոցի տնօրենի կողմից առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու հանգամանքը, ոչ այլ ինչ է, եթե ոչ անհիմն, չփաստարկված և անմեղության կանխավարկածի սկզբունքը կոպտորեն խախտող տեղեկատվություն:

Հուսով եմ, որ օբյեկտիվ նախաքննության արդյունքում հիմնավորապես կհերքվի սույն անապացույց հաղորդմամբ փոխանցվող տեղեկատվությունը /հիմա՝ ապատեղեկատվությունը կամ թամաշան/:

Հիշեցնենք, համաձայն հիշյալ հաղորդագրության, ոստիկանության ունեցած տեղեկությունների հիման վրա վարչության ծառայողների և ոստիկանության Վաղարշապատի բաժնի աշխատակիցների համատեղ ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ Արմավիրի մարզի Այգեկ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենը 2016թ․ հունվարից 2017թ․ փետրվարը և 2009թ․ հունվարից 2019թ․ մայիսը՝ որպես դպրոցի գիշերային պահակ է հրամանագրել երկու հոգու։

Պահակները փաստացի աշխատանքի չեն ներկայացել, իսկ նրանց աշխատավարձի հաշվեհամարին դպրոցի բյուջեից ամեն ամիս փոխանցվել է 80,025 դրամ։ Արդյունքում՝ քննությանն այս պահին հայտնի տվյալներով՝ դպրոցի բյուջեից վատնվել է ընդհանուր շուրջ 10,883,000 դրամ։

Հարուցվել է քրեական գործ։ Կատարվում է քննություն։

Ստորեւ՝ ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության պատրաստած եւ ոստիկանության պաշտոնական կայքում տեղադրված տեսանյութը:

Տպել
743 դիտում

Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովում լսել են Լելե Թեփեի հատվածում մարտական գործողությունների մասնակցած ավագ սերժանտի

Ծանրամարտիկ Հակոբ Մկրտչյանին շնորհվել է սպորտի վաստակավոր վարպետի կոչում

2 տղամարդիկ մտել են բջջային օպերատորներից մեկի սպասարկման սրահ ու բռնվել (տեսանյութ)

Տնտեսական հեղափոխությունը ոչ թե մի քանի ամսվա, այլ մի քանի տարվա գործ է. տնտեսագետ

Երեւանի բազմաբնակարան բնակելի 90 շենքի տանիքնի կտեղադրվի արևային ֆոտովոլտային համակարգ

ՊՆ 5-րդ զորամիավորման ստորաբաժանումներն անցկացրել են կրակային պատրաստության պարապմունքներ

Գորիս-Կապան հատվածի 8-14-րդ կմ-երը բեռնատարների համար դեռ փակ են լինելու

Անասնաշուկայում ուսումնասիրություններ են կատարվել, բրուցելոզ չի հայտնաբերվել

Փրկարարները լողավազանից դուրս են բերել շներին

Հայկական ավանդական ընտանիքի իմ պատկերացումը սա է, երբ ամուսինները թեւ ու թիկունք են իրար. Աննա Հակոբյան

Նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Երևանի մասնաճյուղ

Ձերբակալվածի անձնական խուզարկությամբ թմրամիջոց է հայտնաբերվել եւ դանակ (տեսանյութ)

Պաշտոնեական կեղծիք կատարելու կասկածանքով ձերբակալվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալը. ՀՔԾ

Շավարշ Գրիգորյանը նշանակվել է «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ»-ի տնօրենի պաշտոնակատար

ԱՄԷ արհեստական բանականության նախարարն ընդունել է Հայաստան այցելելու՝ Հակոբ Արշակյանի հրավերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Հենրի Էլիբեկյանի մահվան կապակցությամբ

Գյումրիում ծեծի են ենթարկել թոշակառու կնոջն ու բնակարանից հափշտակել ոսկյա մատանիներ և գումար

2019-ի 9 ամիսների ընթացքում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակն աճել է 6,7%-ով

Վերջին սրացումները նաեւ երկկողմանի իրականացվող ինժեներական աշխատանքների հետ են կապված. Բալայան

Կարճաժամկետ շահն ու խնդիրների այսօրեական լուծումները մեզ՝ որպես հասարակություն, զարգացման չեն տանելու. Ղուլյան