Դիլանյանի կարծիքով՝ Քոչարյանի գործը ՍԴ-ում ենթակա էր կարճման, Թոխյանն էլ գտել է, որ ՍԴ-ն շտապել է եւ օրենսդրական բաց չկա

Լուսանկարում՝ Ֆելիքս Թոխյանը՝ ձախից, Արման Դիլանյանը՝ աջից

Սահմանադրական դատարանի կայքում հրապարակվել են ՍԴ անդամներ Արման Դիլանյանի եւ Ֆելիքս Թոխյանի հատուկ կարծիքները՝ Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի դիմումի վերաբերյալ Դատարանի կայացրած որոշման վերաբերյալ։

Մասնավորապես, Արման Դիլանյանը, ամփոփելով իր հատուկ կարծիքը, նշել է, որ «Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի եւ 135-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը ենթակա էր կարճման՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի եւ 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով, քանի որ վիճարկվող՝ Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը դիմողի նկատմամբ չի կիրառվել եւ իրավական հետեւանքներ չի առաջացրել:

Բացի դրանից, Դիլանյանը նշել է, որ առկա է գործի վարույթը կարճելու՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով եւ 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքը եւս, քանի որ «իրավունքի բացի» վերաբերյալ անհատական դիմումը չի բավարարել Սահմանադրական դատարանում դրա ընդունելիության համար անհրաժեշտ հետեւյալ նախապայմանները՝ օրենսդրության մեջ առկա են եղել այդ «բացը» լրացնելու այլ իրավական երաշխիքներ, եւ ձեւավորված չէ հակասական իրավակիրառական պրակտիկա (տարաբնույթ մեկնաբանություններ), առկա օրենսդրական «բացը» չի խոչընդոտել անձի այս կամ այն իրավունքի իրացման հնարավորությունը, իրավակարգավորման լիարժեքություն ապահովող տարրի բացակայության կամ այդ տարրի թերի կանոնակարգման հետեւանքով չի խաթարվել օրենսդրորեն կարգավորված իրավահարաբերությունների ամբողջական եւ բնականոն իրագործումը։

Իսկ ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանն իր հատուկ կարծիքում ընդգծել է, որ սույն գործով ենթադրյալ օրենսդրական բաց գոյություն չուներ, քանի որ դատական պրակտիկայի կողմից, մասնավորապես՝ Վճռաբեկ դատարանի 2018 թվականի նոյեմբերի 15-ի որոշմամբ բովանդակային կերպով տրվել էր Սահմանադրության 140-րդ հոդվածի 3-րդ կետի մեկնաբանությունը: Ըստ Թոխյանի՝ այս գործով Սահմանադրական դատարանն անելիք չուներ, եւ խնդրի լուծումն ամբողջովին օրենսդիր մարմնի տիրույթում է:

Թոխյանը նշել է, որ վերահաստատում է դեռեւս 26.06.2008թ. «Քաղաքացի էմիլիյա Սելիքյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231.1. հոդվածի 4-րդ մասի (նոր խմբագրությամբ 233 հոդվածի 4-րդ մաս)՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով» Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի ՍԴՈ-754 որոշման առնչությամբ հատուկ կարծիքում արտահայտված դիրքորոշումն առ այն, որ «Սահմանադրական դատարանն օրենքները սահմանադրական վերահսկողության ենթարկելիս, առաջին հերթին պետք է տա ոչ միայն վիճարկվող օրենքի դրույթների մեկնաբանումը, այլ Սահմանադրության համապատասխան դրույթների իր մեկնաբանումը, որոնց ենթադրաբար հակասում են վիճարկվող օրենքի դրույթները:

ՍԴ անդամի հատուկ կարծիքի համաձայն՝ հիմնավոր չէ այն մոտեցումը, երբ միայն օրենքի դրույթները մեկնաբանելով, դրանք ճանաչվում են Սահմանադրությանը հակասող եւ անվավեր, այն էլ՝ օրենքի բացով պայմանավորված:

ՍԴ անդամների հատուկ կարծիքներն ամբողջությամբ՝ այդ հղումով։

http://www.concourt.am/armenian/decisions/common/2019/pdf/sdv-1476.pdf?fbclid=IwAR1mnERKuxOwYbHo9njprrgJFa8in7V27h72m2-hR3GZyxvPCOq_hXaiPAY

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 4-ին Սահմանադրական դատարանը հրապարկեց Ռոբերտ Քոչարյանի դիմումի վերաբերյալ կայացրած որոշումը, ըստ որի հակասահմանադրական եւ անվավեր ճանաչեց ՀՀ Քրեական դատավարության 35-րդ հոդվածը, իսկ նույն օրենսգրքի 135-րդ հոդվածը՝ Սահմանադրությանը համապատասխանող (Քրդատ օրենսգրքի 35-րդ հոդվածը վերաբերում է քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքներին, նույն Օրենսգրքի 135-րդ հոդվածը՝  խափանման միջոց կիրառելու հիմքերին)։

ՍԴ-ն իր որոշման մեջ նշել էր, թե Սահմանադրությամբ նախատեսված չէ Հանրապետության նախագահի լիազորությունների ժամկետում նրա անձնական անձեռնմխելիությունը հաղթահարելու իրավասություն ունեցող հանրային իշխանության մարմին, ինչպես նաեւ նախանշված չէ այդպիսի ընթացակարգ:

Տպել
5461 դիտում

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ