Օպերային թատրոնի տնօրենի ԺՊ-ն կրճատել է Արմեն Գրիգորյանի զբաղեցրած հաստիքը. պատճառը կոնֆլիկտն էր

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում նոր հաստիք է կրճատվել: Թատրոնի տնօրենի ԺՊ Կարինե Կիրակոսյանի հրամանով՝ թատրոնի բալետային խմբի ղեկավար-գլխավոր փորձավարի հաստիքը կրճատվել է. այդ պաշտոնը զբաղեցնում էր Արմեն Գրիգորյանը:

Կարինե Կիրակոսյանից հետաքրքրվեցինք, թե վերջին շրջանում թատրոնում առաջացած անառողջ մթնոլորտի հե՞տ էր կապված նման որոշումը, ինչին նա բացասական պատասխան տվեց՝ հավելելով, որ հրամանի մեջ ամեն ինչ մանրամասն գրված է եւ ավելացնելու գրեթե ոչինչ չունի:

Կիրակոսյանի հրամանի մեջ, մասնավորապես, նշված է. «Հաշվի առնելով, որ բալետային խմբի, գլխավոր բալետմայստերի, բալետային խմբի տեսուչների, փորձավարների գործառույթները կրկնվում են, ինչի արդյունքում խանգարվում է բալետային խմբի աշխատանքի արդյունավետ կազմակերպումը, հանգեցնում կոնֆլիկտային տարբեր իրավիճակների, որոնք բացասաբար են անդրադառնում նաեւ բալետային խմբի առողջ մթնոլորտի, ներկայացումների որակի, ինչպես նաեւ ընդհանուր աշխատանքի արդյունքի վրա, կրճատել թատրոնի խմբի ղեկավար-գլխավոր փորձավարի հաստիքը»:  Կարինե Կիրակոսյանը հայտնեց, որ Արմեն Գրիգորյանն արդեն տեղյակ է, որ իր զբաղեցրած հաստիքը կրճատված է, երկուշաբթի օրը հրաման կստորագրվի:

Հիշեցնեենք, որ օրեր առաջ Օպերային թատրոնի բալետի արտիստները պահանջում են բալետի ղեկավար, բալետային խմբի ղեկավար, ավագ փորձավար, արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Գրիգորյանի հրաժարականը: Օպերային թատրոնում այս խռովությունները սկսվել էին բավականին երկար ժամանակ առաջ եւ գնալով ավելի էին սրանում:

Թատրոնի տնօրենի ԺՊ-ն նշեց, որ այս պահին թատրոնում իրավիճակը խաղաղ է:

Տպել
546 դիտում

Գերմանիան ևս դադարեցրել է զենքի արտահանումը Թուրքիա. Մերկելը Էրդողանին կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը

Վայք քաղաքի բնակիչներից մեկի ավտոտնակում «Տրոտիլ» տեսակի 4 պայթուցիկ է հայտնաբերվել

Եղեգնուտ գյուղի 50-ամյա մի բնակիչ բենզասղոցի գործադրմամբ 63 ծառ է կտրել ու տարել իր բակ

Վանաձորի աղմկահարույց սպանությունների գործով Բագրատաշենի անցակետում հայտնաբերվել է եւս մեկ կասկածյալ

Ոստիկանները հայտնաբերել են «Դայմոնդ» ֆիթնես» ակումբի և մեկ այլ ԱՁ-ի տնօրեններին դանակահարողին

Աննա Հակոբյանն իրականացրել է հաշմանդամություն ունեցող Ռազմիկի երազանքը

Սարավան գյուղում այրվել են ավտոմեքենա և խոտածածկույթ

Արարատ Միրզոյանը Բելգրադում հանդիպել է Սերբիայի խորհրդարանի խոսնակի հետ

Բակո Սահակյանը այցելել է գյուղաշխատողի օրվա կապակցությամբ կազմակերպված տոնավաճառին

Եղանակային առումով նորից ունենալու ենք հրաշք շաբաթ, արեւային աշունը շարունակվում է. Սուրենյան

Թուրքական բանակը Ռաքքայի հյուսիս-արևելքում գրավել է Սուլուք բնակավայրը

Ստեփանակերտում կկառուցվի ֆրանկոֆոնիայի կենտրոն. Արցախում հուշագիր է ստորագրվել

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ֆրանսահայ նկարիչ Ռիշար Ժերանյանի մահվան կապակցությամբ

Ծեծկռտուք՝ Արարատի մարզում. Մասիսի Բ/Կ-ի տնօրենը քթի շրջանում վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց

«Ավրորայի» հերոս Զանա Բուկար Մուստաֆան արդեն ժամանել է Երևան

Բակո Սահակյանը հանդիպել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի հետ

Սպիտակ քաղաքում տնակ է հրդեհվել. տուժածներ չկան

Թուրքիան միտումնավոր կրակ է բացել Սիրիայում տեղակայված ամերիկյան դիրքերի վրա. Washington Post

Կոնգոյում վթարի ենթարկված օդանավը հայկական պատկանելություն չունի. ՀՀ վարչապետի խորհրդական

Ֆրանսիան դադարեցնում է սպառազինությունների արտահանումը Թուրքիա. որոշումն ուժի մեջ է մտնում անհապաղ