Երկու եւ ավելի երեխա ունեցող, ինչպես նաեւ ապրիլյան պատերազմի մասնակից ուսանողները կստանան վարձավճարի փոխհատուցում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության լրատվական ծառայությունից պատասխանել են մեր հարցմանը եւ տեղեկացրել, որ երկու եւ ավելի անչափահաս երեխա ունեցող, ինչպես նաեւ ապրիլյան պատերազմի մասնակից ուսանողները կստանան վարձավճարի փոխհատուցում: Հայտնի է, որ այս խմբերի ուսանողները նախկինում փոխհատուցում են ստացել Երիտասարդական հիմնադրամի միջոցով, որը հիմա լուծարման փուլում է, եւ նրանց շրջանում անորոշություն կար, թե ինչ է լինելու այս հարցը նոր ուսումնական տարում: 

ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են հետեւյալը.

ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների անվճար համակարգում չընդգրկված ուսանողների ուսման վարձավճարի փոխհատուցում ՀՀ պետական բյուջեից կտրամադրվի`

1) Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ հիմնադրված բուհերի անվճար համակարգում չընդգրկված երկու եւ ավելի անչափահաս երեխա ունեցող, առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրում ընդգրկված ուսանողներին (լրիվ փոխհատուցում).

2) բուհերի անվճար համակարգում չընդգրկված՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում 2016 թվականի ապրիլի 2-6-ն ընկած ժամանակահատվածում մարտական գործողություններին մասնակցած կամ մարտական հերթապահություն իրականացրած (զինվորական գրքույկում համապատասխան նշման առկայությամբ) առկա եւ հեռակա ուսուցմամբ բակալավրի եւ մագիստրոսի կրթական ծրագրում ընդգրկված ուսանողներին՝ ըստ առաջադիմության, մասնակի՝ 20 տոկոսի չափով (ընդ որում, բուհի կողմից տրամադրվող եւ պետական բյուջեից տրվող փոխհատուցման ընդհանուր գումարը պետք է չգերազանցի ուսման վարձավճարի 50 տոկոսը):

Վերոնշյալ խմբերին պատկանող ուսանողները մինչեւ ս/թ սեպտեմբերի 30-ը  կարգավիճակը հավաստող համապատասխան փաստաթղթերը կարող են ներկայացնել բուհերին:

Փոխհատուցման հավակնող ուսանողների ուսման վարձավճարների փոխհատուցումը կիրականացնի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը՝ բուհերից ներկայացված տեղեկատվությունն ամփոփելուց հետո:

Տպել
1392 դիտում

Հայաստանում եղանակը կցրտի մինչև 8 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ

Հրդեհ Վարդենիս քաղաքում. այրվել է տան փայտյա տանիքը

«Ավրորա» ֆորումի մասնակիցներն այցելել են Ծիծեռնակաբերդ. Իրականացվել է «Հիշատակի ծառատունկ»

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպել է ԱՄՀ հոլանդաբելգիական ենթախմբի գործադիր տնօրենի հետ

Հայկ Մարությանն ընդունել է Ստեփանակերտի նորընտիր քաղաքապետին

Այսօր կանցկացվի Խնձորի առաջին փառատոնը

Մեր սիրած կիրակին. Նիկոլ Փաշինյանն ընտանիքի հետ պիկնիկ է անում (տեսանյութ)

Արտաշատում հարազատների գերեզմանի մոտից հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 35-ամյա տղամարդ

Մեր սիրած կիրակին. Աննա Հակոբյանը լուսանկար է հրապարակել

«Ավրորա»-ն դարձել է մեր՝ «Խաղաղության համար շնորհվող Նոբելյան Մրցանակը». Նիկոլ Փաշինյան

Հայկ Մարությանն ու Էրմիտաժի գլխավոր տնօրենն այցելել են Կարմիր բլուր հնավայր

Երևանի բոլոր վարչական շրջաններում գիշերը տոնական միաժամանակյա հրավառություն է եղել

Հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Աղձք գյուղի մշակույթի նախկին տանը

Տեղեկությունները, թե «Գյումրու տուն-ինտերնատ»ի տարեց խնամյալները դուրս են հանվելու, կեղտոտ մանիպուլյացիա են. նախարար

Սյունիքի մարզում ՈւԱԶ-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում. վարորդը հոսպիտալացվել է

Լիբանանում ՀՀ դեսպանությունը հորդորում է Բեյրութ այցելած ՀՀ քաղաքացիներին հեռու մնալ մարդաշատ վայրերից

Բանջարաբոստանային կրքեր. նախընտրական կմախքներ ՀՀԿ-ից

Երևանի տոնին նվիրված հրավառությունից հետո հրդեհ է բռնկվել Մատենադարանի հետնամասում. այրվել է մոտ 4000 քմ խոտածածկույթ

Ձայներ առնեմ ցորենով. իրավախախտ «բարեգործները»

Բենդերը, բայց ոչ՝ օստապ. ո՞ւր են կորել դպրոցի փողերը