Երեկ Գեղամ Գեւորգյանն էր մեղադրում, այսօր իրեն են մեղադրում աշխատանքային իրավունքները խախտելու համար

Երեւանի պետական համալսարանը, որն այս օրերին պատրաստվում է տոնել 100-ամյա հոբելյանը, հերթական անգամ հայտնվել է աղմկահարույց պատմությունների մեջ:

Ժամանակ առ ժամանակ տեղեկություններ են պտտվում, որ հաստատության աշխատակիցները կանգնել են զանգվածաբար գործազուրկ դառնալու վտանգի առաջ, որ շատերն ազատվում են աշխատանքից, շատերի հետ կնքվում են ժամանակավոր պայմանագրեր կամ էլ նախկինում կնքված անորոշ ժամկետով պայմանագրերն են դարձվում ժամկետով:

Աշխատանքային պայմանագրի ժամկետի մոտալուտ սպառման գործիքը մասնավորապես կրթական հաստատություններում նախկինում հաճախ է օգտագործվել, երբ թեպետ աշխատանքն ու հաստիքները մշտական էին, դրանք զբաղեցնող մարդիկ էլ՝ երկար ժամանակ նույնը, բայց նրանց հետ ամեն տարի պայմանագրեր էին կնքվում ու վերականքվում, ինչը գործատուին հնարավորություն էր տալիս ցանկության դեպքում արագորեն ազատվել անցանկալի անձանցից, իսկ աշխատակիցներին էլ կաշկանդում էր հաջորդ տարի պայմանագիր չունենալու հեռանկարով:

Այժմ ահա պարզվում է, որ «Աշխատանքային օրենսգրքի» այսօրինակ խախտումներ են վերագրվում նաեւ ԵՊՀ նոր ղեկավարին՝ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանին: Այդ մեղադրանքներին արձագանքելով նա առաջարկում է՝ թող դիմեն դատարան, իսկ տեղի ունեցողը համարում է փոթորիկ մեկ բաժակ ջրում:

«Իրոք կան ժամկետային պայմանագրեր: Դրանք միշտ են եղել: Բայց խոսքը չի վերաբերում հազարավոր մարդկանց: Համալսարանում կան բազմաթիվ գործեր, որոնք ժամանակավոր են: Սա առաջինը: Երկրորդը՝ մի շարք մարդկանց՝ 10-15 հոգու հետ, կնքվել է պայմանագիր՝ փորձաշրջանով: Ընդ որում, առկա է այդ մարդկանց համաձայնությունը՝ փորձաշրջանով պայմանագիր կնքելու: Հիմա մեկ էլ ինչ-որ դատի են տալիս, որ պարզ չէ: Իրականում նպատակը ուրիշ է՝ աղմուկ բարձրացնելն է»,- մեզ հետ զրույցում ասաց ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը:

Նա դժվարացավ հստակ նշել, թե համալսարանի աշխատակիցներից քանիսի հետ կնքված պայմանագրերն են որոշակի ժամկետով: «Այս պահին պատրաստ չեմ քանակ ասել՝ 200 է, 300 է, թե 500: Բայց նրանք կան: Օրինակ՝ մեր կողմից ֆինանսավորմամբ աշխատող գիտաշխատողները, որոնց պայմանագիրը կնքվում է մինչեւ դեկտեմբերի 31-ը, ժամանակավոր աշխատող դասախոսները, որոնց մեկ տարով վերցնում ենք աշխատանքի, կամ մեկ կիսամյակով՝ նայած՝ ինչ գործ ենք հանձնարարել: Նրանց պայմանագրերը ժամկետային են: Լինում են նաեւ, որ ժամանակավոր ընդունում ենք կոնկրետ գործեր կատարելու համար, եւ նրանց պայմանագրերը ժամկետային են: Բոլոր տեղերում էլ կան ժամկետային պայմանագրեր, բայց հիմա ասել, թե հազարավոր մարդիկ են… Նախ հազարավորը ես հասկանում եմ, որ հազարից ավելի մարդ պետք է լինի: Իսկ համալսարանում ընդամենը 2 500 աշխատող է: Այսինքն՝ ի՞նչ, համալասարանի կեսը ժամանակավոր աշխատո՞ղ է: Այդպես չէ»,- հայտարարեց Գեղամ Գեւորգյանը: Մեր ճշտող հարցին՝ վստահ է եւ պնդում է, որ «Աշխատանքային օրենսգրքի» խախտում չկա՞, նա պատասխանեց. «Ես պնդում եմ, որ թվերը ուռճացված են: Եթե մարդիկ գտնում են, որ կա «Աշխատանքային օրենսգրքի» խախտում, թող դիմեն դատարան: Մարդ կա օրումեջ է դիմում դատարան, ինչ անեմ»:

Ի դեպ, որոշակի ժամկետով պայմանագրեր են կնքվել նաեւ բուհի պրոռեկտորների հետ: Ինչպես նշեց Գեղամ Գեւորգյանը՝ բոլորի: «Պրոռեկտորների հետ կնքված պայմանագրերը փորձաշրջանով են, դա իրենց համաձայնությամբ է, իմ համաձայնությամբ է, դրա մեջ կողմերը որեւէ տարօրինակ բան չեն տեսնում, հիմա եթե կողքից մեկը փորձում է դրա վրա աղմուկ բարձրացնել, ես չեմ կարող արգելել»,- ասաց նա:

Մինչեւ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվելը Գեղամ Գեւորգյանը ԵՊՀ պրոռեկտոր էր: Նրան այժմ արդեն նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանն ազատել էր զբաղեցրած պաշտոնից անվստահության հիմքով: Սույն թվականի մարտին ազատված պրոռեկտորը դատական հայց էր ներկայացրել՝ վիճարկելու ազատման հրամանի օրինականությունը: Եվ հատկանշական է, որ այսօր ինքն է մեղադրվում ուրիշների աշխատանքային իրավունքները խախտելու համար: «Դե թող իմ հարցով էլ դիմեն դատարան, կտեսնենք՝ ով է ճիշտ, ով է սխալ»,- արձագանքելով այս համեմատությանը՝ առաջարկեց բուհի ղեկավարը: Ասաց, որ հայցը ետ չի վերցրել, թեպետ նաեւ մանրամասներ չգիտի գործընթացի վերաբերյալ: «Չէ, ինչու պետք է վերցնեմ, ես վիճարկում եմ հրամանի օրինականությունը: Ռեկտորի պաշտոնում իմ նշանակվելը չի փոխում հրամանի էությունը: Ի տարբերություն ուրիշ հայցերի՝ սա քնած փուլում է: Վարույթ էլ շատ ուշ են ընդունել, դա էլ դեռ պարզ չէ՝ ընդունել են, թե չեն ընդունել: Փաստաբանս է զբաղվում, ես չեմ զբաղվում այդ հարցերով»,- ասաց Գեւորգյանը:

ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը հստակ թվեր չնշեց նաեւ աշխատանքից ազատված, ազատվելու ենթակա կամ կրճատված հաստիքների վերաբերյալ. «Ցանկացած հաստատությունում ինչ-որ գործ ավելանում է, ինչ-որ գործ պակասում է, որի հետ կապված լինում է հաստիքի փոփոփոխություն կամ հաստիքի կրճատում: Դա նորմալ պրոցես է, մի քանի հազար աշխատող կա եւ տարեկան կադրային փոփոխություններ, իհարկե, լինում են: Աշխատանքից ազատվածներ կան՝ կապված որոշակի աշխատանքների բացակայության հետ: Մասնավորապես, ուսանող քիչ է ընդունվել, հետեւաբար այդ դասախոսի կարիքը չկա կամ ժամերը քիչ են, այդ մարդու կարիքը չկա: Դա դինամիկ պրոցես է: Այս պահին քանիսն են, դժվարանում եմ ասել, բայց նրանք կան եւ մեկը չէ, երկուսը չէ, տասնյակներ են»:

Տպել
4172 դիտում

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին