Հեծանվասպորտից օլիմպիական խաղերի մասնակից ունենալու մասին պետք է մոռանանք. մարզիչը բացատրում է

Անհնար է, որ Հայաստանը հեծանվասպորտից մասնակից ունենա Տոկիո 2020-ում: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանը: Նա նշեց, որ Հայաստանն արդեն կորցրել է վարկանիշային մրցումներում անհրաժեշտ քանակի միավորներ վաստակելու հնարավորությունը:

«Այս պահի դրությամբ Տոկիո 2020-ի մասին խոսք լինել չի կարող, որովհետեւ մենք շատ թանկ միավորներ չենք կարողացել հավաքել տարբեր պատճառներով, չենք մասնակցել տարբեր մրցաշարերի՝ վնասվածքների պատճառով, հեռու տեղերում լինելու պատճառով.... ամենագլխավոր պատճառը, որ ընդամենը 1 մարզիկ ունենք»,- ասաց նա:

Մասնագետը պարզաբանեց վարկանիշային միավորներ հավաքելու կարգն ու հայաստանյան հեծանվասպորտի իրավիճակը, որ հասկանալի լինի՝ ինչու ունենալով Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների չեմպիոն Էդգար Ստեփանյանին, որը մեծ պոտենցիալով մարզիկ է, ՀՀ-ն չի կարող իրեն այս մարզաձեւից օլիմպիական խաղերի մասնակից ունենալու ճոխություն թույլ տալ: Տոկիո 2020-ի վարկանիշային մրցումներն սկսվել են 2018թ.: Միավորներ են տալիս աշխարհի գավաթի խաղարկությունները, Եվրոպայի, աշխարհի մեծահասակների առաջնությունները: Տարբեր երկրներ մասնակցում են տարբեր քանակի մարզիկներով: Վերջում ամեն երկրի լավագույն 3 մարզիկների ցուցանիշները գումարվում են, ու աշխարհի 24 ամենաբարձր միավորները հավաքած երկրներն օլիմպիական խաղերին մսանակցելու իրավունք են ստանում:

Մրցակից երկրներն ունեն բազմաթիվ հեծանվորդներ, որոնք մասնակցում են տարբեր մրցաշարերի ու միավորներ վաստակում իրենց երկրի համար: Գյոզալյանն ընդգծում է, որ այսպիսի մրցակցության պայմաններում ունենալով 1 մարզիկ՝ ուղեգրի համար պայքարելն իրատեսական չէ: 1 մարզիկը չի կարող ողջ մրցաշրջանի ընթացքում լինել լավագույն մարզավիճակում, չհոգնել ու ապահովագրված լինել վնասվածքներից: Այս պարագայում մնում է մի բան:

«Պետք է մտածենք 2024թ.-ի մասին»,- ասաց մարզիչը:

Այժմ Էդգար Ստեփանյանը պետք է փորձի լավ մարզավիճակ հավաքել Հոլանդիայում կայանալիք Եվրոպայի 2019թ. մեծահասակների առաջնության համար: Մինսկ 2019-ին նա մեկնել էր ձեռքի կրկնակի կոտրվածքով: ՀԺ-ի հետ զրույցում մարզիկը նշեց, որ իրեն լիովին լավ է զգում, իսկ հետագա մրցումների մասին պետք է մարզիչը խոսի: Գյուզալյանն իր հերթին տեղեկացրեց, որ իրենք զբաղվում են փաստաթղթային հարցերով, սակայն Ստեփանյանը կմասնակցի, եթե մարզավիճակը թույլ տա:

«Մենք միշտ գնում ենք՝ լավ մասնակցելու, երբեւէ չի եղել, որ միայն մասնակցության կարգախոսով մեկնենք: Այդ վնասվածքներից հետո լավ մասնակցությունը... թոփ տասնյակի մեջ էլ եթե լինենք, շատ լավ կլինի: Մասնակցում են բոլոր ուժեղագույն մարզիկները, որոնք պայքարում են օլիմպիական ուղեգրերի համար»,- ասաց նա:

Հոկտեմբերի 1-ից Ստեփանյանն ուսումնամարզական հավաք է անցկացնելու «Օլիմպավանում»: Եվրոպայի առաջնության մասնակցության հայտ կարելի է ուղարկել մինչեւ հոկտեմբերի 13-ը: Թեեւ այժմ արդեն որոշակի, օրինակ, փաստաթղթային աշխատանքներ են տարվում, մարզիչը վստահեցնում է, որ, եթե որոշվի, որ Ստեփանյանը չի մասնակցելու, ՀՀ Հեծանվասպորտի ֆեդերացիան ավելորդ ծախսեր արած չի լինի: Եվրոպայի առաջնությունը կայանալու է հոկտեմբերի 16-20-ը:

Տպել
453 դիտում

ՄԱԿ-ն ուշադրության կենտրոնում է պահում իրական մարդկանց իրական խնդրները. Գուտերեշը՝ ՄԱԿ-ի օրվա առթիվ

Մասիս Մայիլյանը Երեւանում հանդիպել է Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանային խորհրդի պատվիրակության հետ

ԵԽ-ում իտալացի պատգամավորը ցուցադրաբար գետնին է շպրտել թուրքական շոկոլադի տուփը (տեսանյութ)

Մինչեւ 6 ժամ լույս չի լինելու Երևանի ու ևս 8 մարզերի որոշ հատվածներում

Հանրապետականներն այդպես էլ ոչինչ չեն հասկացել

Դիլիջանի բաժին տեղափոխված «ֆորդի» սրահում մարիխուանայի տարբեր քաշերով զանգվածներ էին (տեսանյութ)

Զարեհ Սինանյանը Փարիզի հայկական վարժարանի վրա հարձակումը վանդալիզմ է որակել

Հնդկաստանը դադարեցրել է ռազմական արտադրանքի արտահանումը Թուրքիա

Գորիս-Որոտան ավտոճանապարհին մեքենա է կողաշրջվել

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Վրաստանի էկոնոմիկայի ու կայուն զարգացման նախարարին

Վարդաշենում տեղի ունեցած 64-ամյա կնոջ սպանությունը բացահայտվել է․ կասկածվողը ներկայացել է (տեսանյութ)

Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ կայացել է Լոռու մարզխորհրդի նիստ

Ներկայացված մեղադրանքը որեւէ աղերս իրականության հետ ունենալ չի կարող․ Արսեն Բաբայանի պաշտպան

Այսօրվանից մի շարք խոշոր հիվանդանոցներում առողջապահության նախարարությունը ունենալու է մշտական ներկայացուցիչներ. նախարար

ԵՊՀ-ի՝ հաշմանդամություն ունեցող ուսանողներին աջակցություն կտրամադրվի. դրա համար կընդունվեն հատուկ աշխատակիցներ

Քլոե Քարդաշյանը հայկական զինանշանով վզնոց է կրել (լուսանկար)

Կարմրուկով վարակված երեխան շարունակում է մնալ հոսպիտալացված. հիվանդությունը երբեմն շատ վտանգավոր կարող է լինել

Ջերմուկում տղամարդ է ինքնասպան եղել

Պետությունը նախատեսում է Գյումրու տուն-ինտերնատի ծառայությունը պատվիրակել բարեգործական կազմակերպությանը

Մենք Ադրբեջանի իշխանություններին անընդհատ կոչ ենք անում գալ կառուցողական դաշտ․ վարչապետ