Ժողովրդավարացման չափազանց կարևոր փուլ ենք անցնում. Ավինյանը՝ բարեփոխումների մասին

Սեպտեմբերի 13-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության մշակման խորհրդի առաջին նիստը:

Տիգրան Ավինյանը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես ասել է.

«Հարգելի՛ գործընկերներ,

Ուրախ եմ ողջունել ձեզ Հայաստանի Հանրապետության հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության մշակման խորհրդի անդրանիկ նիստում: Այս նախադասությունը հնչեցնում եմ առանձնահատուկ ոգևորությամբ, միաժամանակ՝ գիտակցում եմ այն լրջագույն պատասխանատվությունը և նույնիսկ առաքելությունը, որ դրված է խորհրդի և ընդհանուր առմամբ թիմի առջև:

2018թ. թավշյա հեղափոխության հասունացման խորքային ամենահիմնական պատճառների շարքում կարելի է վստահաբար շեշտադրել ոչ արդյունավետ հանրային կառավարման համակարգի ու կառուցակարգերի գոյությունը: Պատահական չէ, որ գործող իշխանությունը և կառավարությունն իր գործունեության մեկնարկից ի վեր մշտապես հայտարարել են, որ հանրային կառավարման խորքային բարեփոխումները քաղաքականության օրակարգի առանցքային բաղկացուցիչն են լինելու: Այս բարեփոխումները երաշխավորելու են մյուս ոլորտներում վարվող քաղաքականությունների հաջողությունը, լինեն դրանք տնտեսական, սոցիալական, պաշտպանական, թե այլ:

Այսօր արդեն ակնհայտ է՝ հասարակությունը շատ ավելի ուշադիր է պետության քաղաքականության, ընդունած որոշումների նկատմամբ, ավելի մեծ հնարավորություն ունի պահանջատեր լինելու, միաժամանակ՝ խնդիր է դնում պետության առջև՝ առավել պատասխանատու, մասնակցային ու հաշվետու գործելակերպեր որդեգրել իրեն պատվիրակված լիազորությունների իրականացման ժամանակ:

Հետևապես, ժողովրդավարացման չափազանց կարևոր փուլ ենք անցնում, որը պետք է առաջիկայում արմատավորվի որպես արժեհամակարգ: Այս փոխակերպումն առաջնորդելու գործում Կառավարությունը և իշխանության մյուս օղակներն իրապես կարևոր անելիքներ ունեն: Վերջին մոտ 1.5 տարին ավելին, քան բավարար էր համակողմանի հասկանալու, որ հանրային կառավարման համակարգի խորքային արդիականացումն այլընտրանք չունի:

Այսօր ազդարարում ենք մի ընդգրկուն ու բազմաբովանդակ ռազմավարության մշակման գործընթացի պաշտոնական մեկնարկը, որն իր առջև գերխնդիր է դնում վերարժևորելու պետական կառավարման համակարգը: Մի բան ակնհայտ է և անքննելի. ժամանակակից աշխարհում և՛ հասարակական հարաբերությունների բովանդակությունը, և՛ գործընթացների դինամիկան, և՛ տեղեկատվական հոսքերով հագեցվածությունը պահանջում են այլ որակի և մոդելի ինստիտուտներ:

Հիմնական նպատակը մեկն է՝ պետական համակարգի արժեքների, ինստիտուտների և գործընթացների վերափոխումն այնպես, որ ապահովվի քաղաքացիակենտրոն հանրային կառավարում: Ռազմավարության ներքո պետք է կարողանանք ձևակերպել պետական համակարգի գործառնական մոդելը, որը ունակ է և արդյունավետ՝
• զարգացման օրակարգ ձևակերպելու ու հանրության քննարկմանը ներկայացնելու,
• մշտապես փոփոխվող միջավայրի ազդակներին արձագանքելու,
• պետության առջև ծառացող ռիսկերը և մարտահրավերները հասցեագրելու,
• հանրային բարեկեցության ապահովմանն ուղղված պետական քաղաքականություն կյանքի կոչելու հարցերում:

Ավելի առարկայորեն, հանրային կառավարման համակարգի բարեփոխում ասելով՝ ըստ էության խոսում ենք մի քանի առանցքային ուղղությունների մասին, որոնք կազմում են պետություն-հասարակություն փոխհարաբերությունների կառուցման շաղախը: Մասնավորապես, խոսքը հետևյալի մասին է.

• ինչպես է պետությունը քաղաքականություններ մշակում և իրականացնում, այդ թվում՝ կառավարում հանրային ֆինանսները,
• ինչպես է պետությունը ծառայություններ մատուցում հանրությանը,
• ինչպիսի պետական ծառայության համակարգի միջոցով է իրականացնում իր հիմնարար գործառույթները,
• որն է այն օպտիմալ ինստիտուցիոնալ կառուցվածքը, որի միջոցով պետությունն առավել արդյունավետորեն կարող է ապահովել վերը թվարկված ուղղությունները,
• և, վերջինը, բայց ինչը նաև չափազանց կարևոր է, ինչպիսի հաշվետվողական ու բարեվարքության կանոններով է պետությունը հարաբերվում հասարակության հետ:

Ռազմավարությունն, ըստ այդմ, կներառի 5 հարթություն՝
• քաղաքականությունների մշակում,
• հանրային ծառայություն և մարդկային ռեսուրսների կառավարում,
• պետական ծառայությունների մատուցում,
• հաշվետվողականություն և բարեվարքություն,
• հանրային կառավարման գործառութային շրջանակ:

Բարեփոխումների բոլոր հարթություններում կենտրոնական դեր է հատկացվելու թվայնացման և մարդկային կարողությունների զարգացման հարցին: Մասնավորապես, կդիտարկվեն թվային, էլեկտրոնային և խելացի լուծումների ներդրման հնարավորությունները: Նպատակ է դրվում սրանով մեծացնել համակարգի աշխատանքի սիներգիան, օպերատիվությունը, թափանցիկությունը, հանրային հաշվետվողականությունը, բիզնես գործընթացների հնարավոր խելամիտ ծավալով ավտոմատացումը:

Բարեփոխումների արդյունքում պետական քաղաքականությունները դադարելու են լինել հատվածական, պետությունը հաշվետու է լինելու ոչ թե գործընթացների, այլ կոնկրետ արդյունքների համար, ներդրվելու է քաղաքականության արդյունքների համար անհատական պատասխանատվության ինստիտուտը, վերափոխվելու է պետական ծառայողի հանրային ընկալումը, պետական ծառայությունը դառնալու է գրավիչ և՛ երիտասարդ մասնագետի համար, ով հավակնություն ունի պետական կարիերա անելու, և՛ այլ ոլորտներում կայացած ինքնաբավ մասնագետի համար, ով պատրաստ է իր գիտելիքն ու բազմամյա փորձը ներդնելու պետականաշինության գործում: Պետական համակարգի գործունեությունը հենվելու է ոչ թե առանձին անհատների կամ նվիրյալների երբեմն անձնազոհ ջանքի, որը ոչ պակաս կարևոր է, իհարկե, այլ կայացած ինստիտուտների վրա:

Ի սկզբանե պարզ է, որ հանրային կառավարման բարեփոխումների գործընթացը, ինչպես որ ցանկացած ռեֆորմի բուն փիլիսոփայություն, լինելու է պոզիտիվ դեստրուկցիայի տրամաբանությամբ: Բայց այդ ռեֆորմի արդյունքում պետք է ստանանք հենց ռեֆորմների ներունակ՝ փոփոխություններ կրելու ու առաջնորդելու կարողությամբ օժտված համակարգ:

Ռազմավարության մշակման գործընթացում և դրա հետագա իրականացման փուլում ակնհայտորեն բազմաթիվ դժվար որոշումներ կայացնելու առջև ենք կանգնելու, որոնք կարող են ոչ միանշանակ վերաբերմունքի և մեկնաբանության արժանանալ: Այս իմաստով, քաղաքական իշխանությունը պատրաստակամություն և անհրաժեշտ կամք ունի՝ ռեֆորմն իր նախասահմանված հանգրվանին հասցնելու համար, ինչպես և խոստացել էինք նախընտրական փուլում:

Հաշվի առնելով գործընթացի կարևորությունը և ծավալը, հաստատակամորեն բարեփոխումների մշակման և իրագործման ողջ ընթացքում ապահովվելու է հանրային լայն մասնակցություն և պատշաճ իրազեկում: Միաժամանակ, ի տարբերություն հաճախ հանդիպող պրակտիկայի, երբ նման աշխատանքը հենվում է փորձագիտական կարողության վրա, այս դեպքում նպատակ ունենք, որ ռեֆորմների հիմնական բովանդակության կրողը կլինի հենց հանրային ծառայողը:

Վստահություն ունեմ, որ նման ներկայացվածությամբ ու կազմով խորհուրդը պատվարժանորեն կառաջնորդի Ռազմավարության մշակման գործընթացը: Բոլորիս հաջող ընթացք եմ մաղթում այս կարևոր առաքելությունն իրականացնելու գործում»:

Տպել
1332 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում