Քաղշինկոմիտեի նախկին աշխատակիցը կեղծ լիցենզիա է պատրաստել եւ շինարարական ընկերությանը տրամադրել

13/09/2019 schedule14:43

ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում բացահայտվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախկին աշխատակցի կողմից շինարարական գործունեություն իրականացնելու համար կեղծ լիցենզիա պատրաստելու և տրամադրելու դեպք։

Ինչպես  հայտնեցին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, «Էդ-Շին» ՍՊ ընկերության վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 193-րդ հոդվածի հատկանիշներով քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ընկերությունը 2015-2017թթ. ընթացքում ՀՀ տարածքում իրականացրել է ասֆալտապատման աշխատանքներ՝ չունենալով լիազոր մարմնի կողմից օրենքով սահմանված կարգով ստացված թույլտվություն:

Քրեական գործով կատարված նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախկին աշխատակցի կողմից «Էդ Շին» ՍՊԸ-ի անվամբ կազմվել և տրամադրվել է  «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքով լիցենզավորման ենթակա գործունեության համար նախատեսված կեղծ լիցենզիա և ներդիր, ինչի հիման վրա, «Էդ Շին» ՍՊ ընկերությունը, փաստորեն, չհանդիսանալով ՀՀ քաղաքաշինության կոմիտեի «Լիցենզավորման կենտրոն» գործակալության քաղաքաշինության բնագավառում լիցենզավորված իրավաբանական անձ, առանց համապատասխան լիցենզիայի, ՀՀ տարածքում իրականացրել է լիցենզավորման ենթակա ձեռնարկատիրական գործունեություն:

Դեպքի առթիվ ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում քրեական գործի նյութերով հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նախաքննությունը շարունակվում է: 

Տպել
491 դիտում

Հայտարարություն մրցույթի մասին

3 թուրք նախարարի՝ ԱՄՆ-ում առկա գույքը կալանքի տակ է, 100 մլրդ դոլար արժեցող թուրք-ամերիկյան գործարքը՝ չեղարկված

ՍԱՏՄ-ն վերահսկողական միջոցառումներ է անցկացնում Արտաշատի թիվ 5 դպրոցում և մատակարարի մոտ

Տավուշի մարզում ժայռաբեկորն ընկել է ճանապարհի երթևեկելի հատված

Արցախի նախագահը ժամանել է Հայաստան. Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանը հանդիպել են (տեսանյութ)

Առաջատար մարմնամարզիկը կրկնեց սխալը, ու ՀՀ-ն զրկվեց օլիմպիական ուղեգրից. ըստ մարզչի՝ խնդիրը հոգեբանական է

Մենք պետք է հզորացնենք մեր հարաբերություններն ու մեր վերաբերմունքը միջազգային հարթակներում. Վրաստանի վարչապետ

Արտաշատի դպրոցում թունավորված 14 երեխաները գանգատվում են թուլությունից և սրտխառնոցից. պիցցայի վաճառքը դադարեցվել է

Կարեւոր եւ արդյունավետ եմ գնահատում վարչապետ Գախարիայի հետ այսօր մեր ունեցած բանակցությունները. Փաշինյան

Թուրքիայի նախագահը Բաքվում անդրադարձել է ԼՂ հակամարտությանը, խոստացել օգնել Ադրբեջանին

Արտաշատի դպրոցի 19 աշակերտները, նախնական տեղեկություններով, թունավորվել են բուֆետի սննդից. ՔԿ

Արտաշատի թիվ 5 դպրոցի աշակերտները թունավորվել են եւ նրանց թիվն աճում է. երեխաները կերել են պիցցա, հոթ դոգ եւ խաչապուրի

Ահազանգ չի եղել. ոստիկանությունը պարզաբանում է տարածել Դ. Սանասարյանի մասնակցությամբ վրաերթի վերաբերյալ

Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին այրվել է ավտոքարշակ (տեսանյութ)

Չեմ կարծում, թե ՄԻԵԴ-ը հայտնի, որ 300․1 հոդվածը հակասում է Եվրոպական կոնվենցիային․ Սեդա Սաֆարյան

«5-րդ Ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանը դատարան չէր ներկայացել. նիստը հետաձգվեց

Երևանի տուբդիսպանսերը չի դադարել բյուջեից ֆինանսավորվել նեղ անձնական շահերի շնորհիվ. Արսեն Թորոսյան

Բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահը կաշառք է պահանջել և ստացել. ԱԱԾ (տեսանյութ)

Վրաստանի եւ Հայաստանի վարչապետները քննարկել են հայ-վրացական համագործակցության մասին հարցեր (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիային (տեսանյութ)