Հանձնարարել եմ քննարկել ծննդյան վկայականներն անմիջապես ԲԿ-ում տրամադրելու հարցը. Ավինյան

ՀՀ կառավարությունն աշխատանքներ է տանում պետության կողմից մատուցվող ծառայությունների որակի արդիականացման, ավտոմատացման եւ թվայնացման ուղղությամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

«Պետական համակարգի աշխատանքի արդյունավետության վերաբերյալ հանրության ընկալումներն ու գնահատկանը ձեւավորող գործոններից են հանրային ծառայությունների որակից բավարարվածությունը: Պետական համակարգի աշխատանքի արդյունավետության վերաբերյալ հանրության ընկալումներն ու գնահատկանը ձեւավորող գործոններից են հանրային ծառայությունների որակից բավարարվածությունը:

Այս առումով կառավարության ծրագրով որպես հիմնական խնդիր ամրագրել ենք պետության կողմից մատուցվող ծառայությունների որակի արդիականացումը, ավտոմատացումը եւ թվայնացումը, ծառայությունների մատուցումը «մեկ կանգառ, մեկ պատուհան» եւ «միայն մեկ անգամ» սկզբունքի կիրառմամբ, ինչը հնարավորություն կտա պետական մարմինների միջեւ տվյալների փոխանակման շնորհիվ քաղաքացուց ցանկացած տվյալ ստանալ միայն մեկ անգամ։

Բարեփոխումների արդյունքում ակնկալում ենք, որ քաղաքացին չպետք է ծառայություն ստանալու համար այցելի բազմաթիվ պետական մարմիններ, հավաքագրի տարբեր տեղեկանքներ եւ տեղեկություններ, որոնք արդեն առկա են մեկ այլ պետական մարմնում։ Քաղաքացին պետք է ծառայությունները ստանա իր բնակության վայրին հնարավորինս մոտ սպասարկման գրասենյակից։ Այս առումով արդեն ունենք նշանակալի ձեռքբերումներ։ Շատ ծառայություններ արդեն մատուցում ենք առցանց։ Քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտում սեպտեմբերի 1-ից քաղաքացիները ծառայությունների ստացման կարող են դիմել ցանկացած ՔԿԱԳ բաժին։ Մի շարք ծառայությունների համար քաղաքացիները կարող են դիմել պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող օպերատորներին։

Միեւնույն ժամանակ ոլորտում առկա մյուս խնդիրները լուծելու համար Հանրային կառավարման բարեփոխումների շրջանակներում այս տարի տալիս ենք պետական ծառայությունների ոլորտի բարեփոխումների լայնածավալ ծրագրի մեկնարկը։

Այսպես, հանձնարարել եմ իրավասու մարմիններին պատշաճ կանոնակարգելու երեխաների ծննդյան, ինչպես նաեւ քաղաքացիների մահվան գրանցման գործընթացը, այս գործընթացներում պարզեցնել վարչարարությունը եւ բարելավել մատուցվող ծառայությունների որակը։ Մասնավորապես, նախատեսվում է կրճատել ծառայություն մատուցող մարմինների ցանկը, քաղաքացու դիմումի հիման վրա երեխաներին Հանրային ծառայությունների համարանիշ տրամադրել ծնունդը գրանցելիս եւ ամրագրել ծննդյան վկայականում։ Բացի դրանից՝ նախատեսում ենք, որ երեխայի ծննդյան միանվագ նպաստի համար քաղաքացին պետք է դիմում ներկայացնի՝ առանց սոցիալական մարմիններ այցելելու։ Նույնը նախատեսվում է անել մահվան դեպքում թաղման նպաստի ստացման համար:

Հանձնարարել եմ նաեւ քննարկել փորձարարական կարգով երեխաների ծննդյան վկայականները անմիջապես բժշկական հաստատությունում տրամադրելու հարցը՝ առանց քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններ այցելելու։

Շարունակաբար բարելավելու ենք մեր քաղաքացիներին մատուցվող պետական ծառայությունների որակը»,- գրել է նա:

Տպել
664 դիտում

Ինչու է պաշտոնից ազատվել արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանը. պարզաբանում է նախարարությունը

Արսեն Բաբայանը քիչ առաջ ազատ արձակվեց ՔԿՀ-ից

Երեւանի 2020-ի բյուջեն աննախադեպ աճ է գրանցում. եկամտային մասը շուրջ 24 մլրդ դրամով ավելի կլինի. Կարապետյան

Վարդգես Գասպարիին չեն թույլատրում մասնակցել Քոչարյանի եւ մյուսների գործով նիստին

2020-ից կկիրառվեն նոր դրոշմապիտակներ՝ անվտանգ անգամ երեխաների կողմից կուլ տալու դեպքում (տեսանյութ)

Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Սիսիան հատվածում՝ դեպի Իշխանասար լեռ, նկատվել են հրդեհի օջախներ

ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանությունը հորդորում է պահպանել օկուպացված Ղրիմի տարածք մտնելու կարգը

Ի՞նչ եք խոսում, մի հատ էլ քֆուր դնեիք քվեարկելու վրա․ Պետրոսյանի հարցադրումը վրդովեցրեց Միրզոյանին (տեսանյութ)

Քաղաքացին սպառնում է նետվել 5-րդ հարկից. ԱԻՆ խումբը դեպքի վայրում է

Արսեն Բաբայանն անձնական երաշխավորությամբ ազատ կարձակվի. Գլխավոր դատախազի խորհրդական

Դեռևս անհայտ զինված խմբավորումներ տարածել են սպանված հայ հոգևորականի ID քարտի լուսանկարը. թուրքագետ

Ժողովուրդը ձեռամբ իշխանությունը մատուցեց ձեզ․ Տիգրան Ուրիխանյանի հայտարարությունը դուր չեկավ ԱԺ նախագահին

Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և ընկել ձորը

Երեւանում հրդեհվել է 3 ավտոտնակ, 2-ը՝ ամբողջությամբ, մեկը՝ մասամբ

Նազիկ Ամիրյանը հարցաքննվել է առանձնապես խոշոր չափերի հափշտակության գործով

ՀՀ մշտական ներկայացուցիչը հանդիպել է Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի ԳՔ հատուկ խորհրդականի հետ

Երևանում թալանել են ԱԺ պատգամավորին` տանելով մի քանի հազար դոլար արժողությամբ «Ռոլեքս» ժամացույցը

Լոռիում հրդեհաշիջման ժամանակ այրվածքներ ստացած փրկարարը պարգեւատրվեց Մարտական ծառայության մեդալով

Հրդեհաշիջման ժամանակ զոհված փրկարարին հետմահու շնորհվեց Արիության մեդալ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի տարածաշրջանային ղեկավարին