ՀՅԴ-ն դառնում է «սուպերլայթս». այդպես ավելի ձեռնտու է

13/09/2019 schedule12:51

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի սեպտեմբերի 13-ի համարում

«Անհրաժեշտ է արձանագրել, որ մեր պայքարը ցանկալի արդյունքների դեռ չի հասել հատկապես հետեւյալ ասպարեզներում՝ հակակոռուպցիոն պայքարում չեն արձանագրվել էական արդյունքներ, երկրի հասարակական-տնտեսական կյանքում շարունակում են գերիշխել կոռուպցիան եւ կաշառակերությունը՝ թեպետ երկիրը դարձել է միջազգային հակակոռուպցիոն կազմակերպության անդամ եւ ընդունել է մի շարք հակակոռուպցիոն ակտեր: Աղքատության չափերը շարունակում են մնալ մտահոգիչ, պահպանվում է սոցիալական բեւեռացումը: Ավելին՝ աղքատության նվազման տեմպերը համարժեք չեն հրապարակված տնտեսական աճի տեմպերին»։ 

Այս խիստ ընդհանուր եւ անհասցե ձեւակերպումը, որը ավելի շատ կսազեր Սեյրան Ավագյանի ՀԺԱՄ-ին կամ Յուրի Մանուկյանի Նորացված կոմկուսին, հատված է ՀՅԴ ԳՄ 10-րդ Ժողովի բանաձեւից, որը դաշնակները ընդունել են Սեւանի Մոթելում՝ երեք օր շարունակ բանավիճելով երկրի քաղաքական, տնտեսական ու սոցիալական հարցերի շուրջ։ Թե ինչո՞ւ է Դաշնակցությունն իր վերջին Գերագույն ժողովից հետո վերածվել «Սեյրան Ավագյան-2»-ի՝ տվյալ հարցի շուրջ այս օրերին բանավիճում են տարբեր վերլուծաբաններ, եւ եզրահանգումը մեկն է՝  2007-ի խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ին խոստացվել է այնպիսի ներկայություն, որի դիմաց ՀՅԴ-ն համաձայնել է ժամանակավորապես չնկատել երկիրը կերած բեսպրեդելը եւ կրիմինալը։ Թե կոնկրետ ի՞նչ է խոստացվել դաշնակներին՝ «ա լա Սեյրան Ավագյան» դառնալու դիմաց, այս հարցին դաշնակները հրաժարվում են պատասխանել։ 

Համենայնդեպս, երեկ ՀՅԴ ԳՄ նորընտիր ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը հավատացրեց, որ իրենք այսպիսին են դարձել ոչ թե այն պատճառով, որ իրենց հաճելի հեռանկար են խոստացել, այլ որ Դաշնակցությունը հասկացել է, որ շատ ավելի կարեւոր է ներազգային կայունությունը պահպանելը։ ՀՅԴ-ի ներազգային կայունացման առիթով Արմեն Ռուստամյանն անգամ պատրաստի աֆորիզմ ունի՝ «Որպեսզի պտղաջրի հետ պտուղն էլ չթափենք»,- ասում է նա։ Ինչ վերաբերում է խոստումներին առավել կոնկրետ, ապա ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը հիշեցնում է, որ իրենց գաղափարական հակառակորդ ՀՀՇ-ն ժամանակին Դաշնակցությանը չորս նախարարի պորտֆել էր առաջարկել, բայց իրենք այդ քայլին չեն գնացել, որովհետեւ ՀՀՇ-ի հետ ունեցել են գաղափարական տարաձայնություններ։ Եւ ընդհանրապես, Արմեն Ռուստամյանն ասում է.

«Ինչ է, ուզում էիք մեր Գերագույն ժողովի բացման ժամանակ ավտոմատով կրակեի՞նք առաջին շարքում նստածների վրա, որ գո՞հ մնայիք մեզանից։ Մեր ընդդիմախոսները մեզ ասում են, որ կորցրել ենք մեր հեղափոխականությունը, մինչդեռ իշխանության մեջ էլ մեզ մեղադրում են, որ շատ ենք շտապում, որ անհամբեր ենք ու ռոմանտիկ եւ այնպիսի հարցեր ենք բարձրացնում, որ այսօր Հայաստանում հնարավոր չէ լուծել»։ Մենք, իհարկե, չէինք ակնկալում, որ Արմեն Ռուստամյանը կամ Հրայր Կարապետյանը սեպտեմբերի 7-ին, կառավարության նիստերի դահլիճում, մարդ պիտի խփեին, բայց եւ չէինք սպասում, որ ՀՅԴ Գերագույն ժողովից հետո Դաշնակցությունը դառնալու էր այդքան «սուպերլայթս»։ Ինչեւէ, երեկ ՀՅԴ ԳՄ նորընտիր մարմինը, որի անդամները 9-ից դարձել են 21-ը,  ներկայացրեց կուսակցության մարտավարությունը մինչեւ ԱԺ ընտրություններ։ Եւ չնայած ներազգային կայունությունից ելնելով՝ դաշնակները առայժմ կայուն եւ խաղաղ են, բաց դա չի նշանակում, որ պատրաստվում են այդպիսին մնալ մինչեւ վերջ։

ՀՅԴ ԳՄ նորընտիր ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը երեկ ամենայն պատասխանատվությամբ հայտարարեց, որ եթե 2007-ի խորհրդարանական ընտրությունները կեղծվեն, ապա Դաշնակցությունը կտրուկ փոխելու է իր մարտավարությունն ու իր տեղը քաղաքական դաշտում. այսինքն՝ ՀՅԴ-ն դառնալու է ընդդիմություն։ Ռուստամյանը, սակայն, չկոնկրետացրեց, թե ՀՅԴ-ն մինչեւ քանի՞ ձայն չստանալու դեպքում ընտրությունները կհայտարարի կեղծված ու կփոխի իր տեղը քաղաքական դաշտում։ Համենայնդեպս, Հրանտ Մարգարյանն այդ առիթով արդեն ասել էր՝ ինչքան շատ, այնքան լավ։

Ինչ վերաբերում է ՀՅԴ Գերագույն ժողովում բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հաջորդ, բայց շատ անզգույշ հայտարարությանը, թե բացառվում է, որ Դաշնակցությունը նախագահական ընտրություններում պաշտպանի Սերժ Սարգսյանի թեկնածությունը, մենք ՀՅԴ ԳՄ հայաստանյան ներկայացուցչին հարցրեցինք՝ Գերագույն մարմինը ե՞ւս բյուրոյի պես հաստատակամ է Սերժ Սարգսյանի հարցում։ Եւ չնայած Արմեն Ռուստամյանն այնքան էլ չէր ուզում այդ թեմայով խոսել, բայց Հրանտ Մարգարյանն արդեն ասել էր, ուստի ՀՅԴ ԳՄ ներկայացուցչին մնում էր ընդամենը ավելացնել.

«ՀՅԴ-ն որոշել է նախագահական ընտրություններին մասնակցել սեփական թեկնածուով։ Իսկ ունենալ սեփական թեկնածու՝ նշանակում է բացառել որեւէ այլ թեկնածուի պաշտպանելը: Այսինքն, տրամաբանությունը շատ հստակ է. Սերժ Սարգսյան, Վարդան Օսկանյան կամ որեւէ այլ թեկնածու Դաշնակցությունը այսօր չի պատրաստվում պաշտպանել»։ Արմեն Ռուստամյանը, համենայնդեպս, չմոռացավ ասել՝ «չի պաշտպանում այսօր»։ Իսկ վաղվա մասին ՀՅԴ ԳՄ-ում չեն խոսում։  

Նաիրա Զոհրաբյան

Տպել
1037 դիտում

Ստեփանավանի թիվ 1 հիմնական դպրոցում վարչապետը ծանոթացել է խնդիրների վերացման աշխատանքներին (տեսանյութ)

Մեքենան դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել քարերին, հայտնվել ձորակում. ընտանիքի 3 անդամ հիվանդանոցում է

Սահմանազատման մասին պայմանավորվածությունը վերացնում է խաղաղության համաձայնագրի ճանապարհի մեծ խոչընդոտը․ Գերմանիայի ԱԳՆ

Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի ինքնությունը կամ պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Փաշինյան

Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների ձեռք բերած համաձայնությունը

Վերին Ծաղկավանի անտառում շունը ընկել է մոտ 15 մ խորության ձորը

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին են հանձնվել Սողոմոն Թեհլիրյանին առնչվող բացառիկ ընտանեկան մասունքներ

Չհանդիպելու պլաններ չունենք․ Փաշինյանը՝ ՌԴ նախագահի հետ հանդիպման հավանականության մասին

Հասանովը խորհրդակցություն է հրավիրել և հանձնարարել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատումն արդյունավետ իրականացնել

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Լոռու մարզի նախաձեռնող խմբի նիստ․ վարչապետը ելույթ է ունեցել

ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ «BMW» է այրվել

Վարչապետը երկրորդ անգամ այցելել է Վանաձորի N 27 և N 23 հիմնական դպրոցների մարզադահլիճներ (տեսանյութ)

37-ամյա կինը շենքում գտնվող տղային իր փոխանցելիս ընկել է հորը

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ կարճատև անձրևներ կլինեն, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Պատրաստվում ենք դե յուրե արձանագրել Արծվաշեն էքսկլավի, իրենց տեսակետից անկլավի՝ ՀՀ-ի մաս լինելը․ վարչապետ

Որպես անհետ կորած որոնվող 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է կենդանիների կողմից հոշոտված

Սահմանը հանձնվելու է սահմանապահներին, ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը, դա արդեն ուրիշ խնդիր է․ Փաշինյան

Ոսկեպարում ըստ էության արձանագրվել է այն, ինչ մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ․ Նիկոլ Փաշինյան

Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը, որը կա Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ողջ երկայնքով․ վարչապետ

Խնդիրները և թերությունները շտկված են․ վարչապետը երկրորդ անգամ է այցելել Մեդովկայի նորակառույց դպրոց (տեսանյութ)

3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է (տեսանյութ)

Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան