Սոցիալական քարտերի սահմանադրականությունը. ՍԴ-ն արդարության կո՞ղմն է

13/09/2019 schedule12:49

 Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի սեպտեմբերի 13-ի համարում

Սահմանադրական դատարանը իր գոյության պատմության մեջ առաջին անգամ երեկ նիստ էր գումարել` անհատ քաղաքացու դիմում քննարկելու համար: Անդրանիկ հարցը, որը ՍԴ-ն որոշել էր քննարկել, վերաբերում էր սոցիալական քարտերին: Թոշակառուներ Մանուշակ Քոչարյանը եւ Հրանուշ Դավթյանը ՍԴ-ին ներկայացրած իրենց դիմումներով վիճարկում էին «Սոցիալական ապահովության քարտերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի` ՀՀ Սահմանադրության մի շարք դրույթներին հակասելու հարցը: «Սոցիալական ապահովության քարտերի մասին» օրենքի վիճարկվող դրույթը արգելում է առանց սոցիալական քարտերի կենսաթոշակների, նպաստների, աշխատավարձերի եւ այլ տեսակի վճարումները:

Դիմող կողմի շահերը ներկայացնում էին Գեւորգ Մանուկյանը եւ Արայիկ Պապիկյանը: Իսկ պատասխանողի դերում հանդես էր գալիս ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանը: ՍԴ դիմած քաղաքացիները փաստում էին, որ իրենք հրաժարվել են սոցիալական քարտ վերցնելուց, ինչի պատճառով արդեն 18 ամիս է, այսինքն` 2005թ. հունվարից սկսած, կենսաթոշակ չեն ստացել: Մանուշակ Քոչարյանը եւ Հրանուշ Դավթյանը փորձել են իրենց իրավունքները վերականգնել դատական կարգով. բնականաբար, դա եւս արդյունք չի տվել: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ նման հարցերում, երբ դատարաններում վիճարկվում է Հայաստանի բնակչության մի ստվար զանգվածի իրավունքներին առնչվող հարց, դատավորները գործում են ընդհանուր հրահանգով:

Այսինքն, բոլորին հարկավոր է պարտադրել, որպեսզի սոցիալական քարտերը վերցնեն, եւ վերջ, իսկ դատավորները «իրավունք» չունեն վիճարկել` արդյո՞ք պարտադրանքը սահմանադրական է, թե՞ ոչ: Ինչեւէ, դիմող կողմը մատնանշում էր, որ Սահմանադրության 37-րդ հոդվածում ամրագրված է. «Յուրաքանչյուր ոք ունի ծերության, հաշմանդամության, հիվանդության, կերակրողին կորցնելու, գործազրկության եւ օրենքով նախատեսված այլ դեպքերում սոցիալական ապահովության իրավունք»: Սակայն «ՍԱՔՄ» օրենքը բոլոր նրանց, ովքեր հրաժարվել են սոցիալական քարտ վերցնել, փաստացի զրկել է իրենց սահմանադրական իրավունքից: Իհարկե, դիմումում մատնանշված են Սահմանադրության այլ հոդվածներ եւս, որոնց հակասում է «ՍԱՔՄ» օրենքը, սակայն միայն վերը նշվածը, կարծում ենք, այս դեպքում բավարար է:

Պատասխանող կողմի դիրքորոշումը կարելի է որակել որպես պարտվողական: Այլ կերպ ասած, Ռաֆիկ Պետրոսյանը չէր ժխտում, որ «ՍԱՔՄ» օրենքի վիճարկվող դրույթը հակասում է ՀՀ Սահմանադրությանը: Նա փորձում էր ՍԴ-ին համոզել, որ սոցիալական քարտ ասվածը լավ բան է: Ռաֆիկ Պետրոսյանին հարցեր տալիս ՍԴ անդամներից առավել ակտիվ էր Ռաֆայել Պապայանը: Նա Պետրոսյանին այնքան հարցախեղդ արեց, որ ԱԺ պատգամավորը ստիպված էր խոստովանել, որ ինքը` որպես իրավաբան, նույնպես կարծում է, որ «ՍԱՔՄ» օրենքի 11-րդ հոդվածը հակասում է ՀՀ Սահմանադրությանը: Այսինքն, սա այն ապացույցն է, որ ԱԺ պատգամավորները օրենքներ ընդունելիս քննարկվող խնդրի իրավական եւ սահմանադրական կողմերով չեն առաջնորդվում: Իսկ օրենքների սահմանադրական լինել- չլինելուց բացի, ուրիշ ի՞նչ ասպեկտներով են ԱԺ պատգամավորները առաջնորդվում` կարծում ենք, էական չէ: 

Մի խոսքով, ՍԴ անդամների հարցերից ակնհայտ դարձավ, որ այստեղ ամեն ինչ վաղուց որոշել են` «ՍԱՔՄ» օրենքի 11-րդ հոդվածը հակասում է ՀՀ Սահմանադրության մի շարք դրույթներին: Դիմող եւ պատասխանող կողմերին լսելուց եւ հարցեր տալուց հետո ՍԴ-ն անցավ վկաների քննմանը: Դիմող կողմը միջնորդել էր որպես վկա ընդգրկել Արտաշատի թիվ 2 դպրոցի նախկին ուսուցիչ Անահիտ Թադեւոսյանին: Վերջինս մինչեւ 2006թ. օգոստոսի 31-ը աշխատել է վերը նշված դպրոցում, որպես մանկավարժ: Վերջին 18 ամիսներին, այսինքն` «ՍԱՔՄ» օրենքի ուժի մեջ մտնելուց հետո` 2005թ. հունվարից սկսած, Անահիտ Թադեւոսյանին աշխատավարձ չի վճարվել այն պատճառով, որ նա հրաժարվել է սոցիալական քարտ վերցնել: Նախկին ուսուցչի խոսքերով, Արտաշատի մյուս դպրոցների եւս երկու նախկին մանկավարժներ նույն ճակատագրին են արժանացել: Իհարկե, սա չի նշանակում, որ սոցիալական քարտ չստանալու պատճառով կենսաթոշակ կամ աշխատավարձ չստացածների թիվը այդքանով սահմանափակվում է, քանի որ միայն դահլիճում նստածների մեջ մի քանի տասնյակ նման մարդիկ կային:

Ինչեւէ, ՍԴ-ն որոշեց նիստը կասեցնել` աշխատանքի եւ սոցիալական հարցերով նախարար Աղվան Վարդանյանին որպես վկա ՍԴ-ի քննարկմանը հրավիրելու եւ պարզաբանումներ ստանալու համար: Ա. Վարդանյանին հրավիրելու հանգամանքը պայմանավորված է նրանով, որ «ՍԱՔՄ» օրենքի հիմնական հեղինակը համարվում է հենց նա. դեռեւս տարիներ առաջ ԱԺ-ում նա է կառավարության անունից համապատասխան օրինագիծը ներկայացրել: ՍԴ-ն որոշեց հրավիրել նաեւ Սոցիալական ապահովության պետական հիմնադրամի նախագահ Վազգեն Խաչիկյանին: Վերջինիս հրավիրելը ՍԴ-ի համար, թերեւս, պատվի հարց էր: Բանն այն է, որ Վ. Խաչիկյանը նախ հարմար չի գտել օրենքով սահմանված 5-օրյա ժամկետում պատասխանել դեռեւս օգոստոսի 31-ին իրեն հասցեագրված գրությանը:

ՍԴ-ի հարցմամբ Խաչիկյանը պետք է պատասխաներ, թե Հայաստանի թոշակառուներից քանիսի կենսաթոշակը չի վճարվում, եւ չվճարումներից քանիսն են պայմանավորված թոշակառուի կողմից սոցիալական քարտ չստանալով: ՍԴ-ի նիստի նախորդ օրը Սոցիալական ապահովության պետական հիմնադրամից ստացվել է Խաչիկյանի  տեղակալի ստորագրությամբ մի գրություն, որում նշվել էր միայն, որ Հայաստանում 1300 թշակառուների կենսաթոշակի վճարումը կասեցված է` վեց ամիս եւ ավելի կենսաթոշակ չստանալու պատճառաբանությամբ: Իսկ թե ինչու այդ թոշակառուները չեն ստացել իրենց կենսաթոշակները` Խաչիկյանի տեղակալը չի հստակեցրել: Այսինքն, ենթադրվում է, որ ՍԴ-ի՝ հոկտեմբերի 3-ին նշանակված հաջորդ նիստին ՍԴ-ն դատափետելու է Խաչիկյանին: Իհարկե, բացառված չէ, որ Խաչիկյանը կրկին չներկայանա նիստին:

Վահագն Հովակիմյան

Տպել
932 դիտում

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ