Այսպես են մեզ չսպասարկում. Գումի շուկան կմտնի՞ գինեսի գիրք

13/09/2019 schedule12:47

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի սեպտեմբերի 13-ի համարում

Լսած կլինե՞ք որեւէ խանութի կամ շուկայի մասին, որտեղ վաճառողի մոտ հասնելու եւ նրա ապրանքը գնելու համար պետք է վճարել: Դե, եթե չեք լսել, ուրեմն` այցելեք Հայկական շուկա (Գում) եւ աչքներովդ կտեսնեք: Այստեղ հիվանդ երեւակայության այդպիսի դրսեւորման ականատեսը կարելի է լինել, ինչն ամենեւին տարօրինակ չեն համարում շուկայի ղեկավարները: Եւ այսպես, գյուղացիներն ամեն օր իրենց աճեցրած բերքը բերում են` իրենց հատկացված սրահում «բիրիք» վաճառելու: Զբաղեցրած տեղի համար նրանք, իհարկե, վճարում են` 500 դրամ: Այստեղ անտրամաբանական ու զարմանալի ոչինչ չկա, սակայն աբսուրդ է, երբ շուկայի տերերին արդեն մի անգամ վճարած գյուղացուց ապրանք առնելու հնարավորություն ստանալու համար պետք է վճարի նաեւ գնորդը: Կարգն այստեղ այսպես է:

Մինչեւ ժամը 16-ը գյուղացին գալիս, տեղավորում է իր ապրանքը, դրանից հետո սկսվում է մեծածախ առեւտուրը եւ տեւում մինչեւ 18.30: Այդ ժամանակահատվածում բաց է լինում սրահը շրջափակող ճաղացանցի 3 մուտքերից միայն մեկը, որից անցնելու համար պետք է վճարել 500 դրամ: Առաջին երկուսուկես ժամվա ընթացքում գյուղական բարիքներից օգտվում են վերավաճառողները: Իհարկե, դա չի նշանակում, թե քաղաքացիների մուտքն արգելված է. ուզում են մտնել` թող վճարեն: Իսկ թե ոչ` ուրեմն նրա տերն են, ինչ գյուղացու մոտ կմնա օրվա վերջում` վերավաճառողների գնումներից հետո: Քաղաքացի բնակչությունն անվճար կարող է ներս մտնել միայն ժամը 18-ն անց 30-ին: Այդ ժամից շուտ եկող անտեղյակները փաստի առաջ են կանգնում, այնպես, ինչպես պատահեց Գավառից եկած կանանց հետ, որոնք հարազատներով հավաքվել էին, եկել ձմեռվա պահածոյի համար միրգ ու բանջարեղեն գնելու:

Անակնկալի եկած կանայք կա՛մ պետք է սպասեին մինչեւ երեկո, կա՛մ էլ մի հաշվիչ ճարեին ու սկսեին մաթեմատիկական գործողություններ կատարել` հաշվարկելու համար, թե արդյո՞ք իրենց գնումները շահավետ կլինեն նույնիսկ մուտքի համար վճարելով: Նրանք պետք է հաշվի առնեին մի հանգամանք եւս. երեկոյան ժամը 6-ն անց 30 րոպեին անվճար ներս մտնելու հնարավորության վրա հույս դնելու դեպքում չի բացառվում, որ շուկայում պիտանի ոչինչ չեն գտնի, որովհետեւ մեզ հետ զրուցած գյուղացիներն իրենք էին ասում, որ նախընտրում են ապրանքն արագ իրացնել` այն տալով վերավաճառողներին:

Վճարովի ժամերին շուկայի մուտքը հսկող տղաները հպարտությամբ որպես առավելություն նշում էին, որ թեեւ ներս մտնելու համար վճարողին իրենք որեւէ կտրոն չեն տալիս, սակայն բոլորին դեմքով հիշում են. մի անգամ վճարած մարդը կարող է ներսուդուրս անել թեկուզ հազար անգամ: Սեւանից եկած վերավաճառող կինը զարմացած էր` «Ի՞նչ ա նշանակում` 500 դրամ տաս, ներս մտնես շուկա», եւ ավելացնում, որ, բնականաբար, մուտքի համար վճարած գումարը ետ բերելու համար նա պետք է ավելի թանկ վաճառի այդ ապրանքը: «Բա իհարկե, ինչքան վճարովի չըլնի, էնքան ապրանքն էժան կըլնի»,- ասում էր նա: Իսկ եթե գյուղացին հանկարծ փորձի ճաղացանցի վրայով որեւէ ապրանք վաճառել այն կողմում գտնվող քաղաքացուն, ապա դա չի վրիպի ամենուր շրջող հսկիչ տղաների ամենատես աչքից, ու դրա համար գյուղացին կտուգանվի եւ ստիպված կլինի վճարել 1000 դրամ:

Այսինքն` այս շուկայի տերերը մշակել են փող աշխատելու բոլոր հնարավոր տարբերակները: Նրանք գտել են ե՛ւ գնորդից, ե՛ւ վաճառողից գումար ստանալու ճանապարհներն ու եղանակները: Իսկ երբ փորձեցինք Հայկական շուկայի ղեկավարությունից ճշտել, թե ի՞նչ հիմքով է գանձվում մուտքի այդ 500 դրամը եւ ո՞ր ծառայության դիմաց, ստացանք շատ ինքնագոհ պատասխան: Որը, ըստ էության, ոչ այլ ինչ էր, քան` «սա սեփականություն է, եւ հետեւաբար` ինչպես կուզենք, այնպես էլ կվարվենք»: Ասել է թե` իրենց թուրն աջ էլ է կտրում, ձախ էլ: «Ցանկացած սեփականության իրավունք որոշում է միմիայն սեփականատերը... Ցանկացած սեփականատեր` սեփականություն ունեցող, իրավունք ունի իր կամքը թելադրելու»,- համոզված է Հայկական շուկայի սրահների վարիչ Արթուր Բախտամյանը:

Այնպես որ, մարդիկ միմիայն պետք է իրենց երախտագիտությունը հայտնեն շուկայի տնօրինությանը` ցուցաբերած բարիության համար, թե չէ մի օր էլ կբռնեն ու մուտքի համար հազար դրամ կպահանջեն: Ըստ Արթուր Բախտամյանի տրամաբանության, իրենց շուկայում գտնվող մարդիկ ապահովագրված են գրպանահատների գրոհներից: Եւ ակամա մտածում ես, որ պարզապես իրենք են որոշել զբաղվել «գրպանահատությամբ»: Ուղղակի դրա անունն է ուրիշ: Պարոն Բախտամյանի հետ մեր խոսակցությանը միջամտեցին մի քիչ այն կողմ կանգնած վաճառողները` իրենց բողոքի ձայնը բարձրացնելու շուկայում տիրող գնային քաղաքականության վերաբերյալ: Սկզբում թեեւ նրանց սաստեցին, բայց, ի վերջո, այնուամենայնիվ, չխանգարեցին խոսել:

Վաճառող կանայք դժգոհ էին, որ տեղի համար գանձվող գումարները պետք է բարձրացնեն` ամենայն հավանականությամբ` կրկնակի, որ իրենք ստիպված են վճարել հովանոց դնելու տեղի համար` նույնիսկ եթե այդ հովանոցն այլ տեղից են բերում, պետք է ավտոմեքենայի կայանատեղիի համար վճարեն` նույնիսկ եթե չունեն ավտոմեքենա եւ, վերջապես, պարտադրված են ավելի թանկ գնով գնել ցելոֆանե այն տոպրակները, որոնք շուկայի կողմից են վաճառվում: Դրանով էլ նրանք բացատրում են ապրանքների թանկությունը, ինչից դժգոհ են քաղաքացիները: Փաստորեն, Գումի շուկան կարող է հավակնել Գինեսի գրքում տեղ զբաղեցնելու` թեկուզ հենց միայն շուկա մտնողներից գումար պահանջելու համար:  

Աննա Զախարյան

Տպել
1004 դիտում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ