ՌԴ հավաքականի օլիմպիական չեմպիոնը ՀՀ ազատոճայինների ընտրանին կարող է համալրել ձմռանը

Ռուսաստանի հավաքականի կազմում օլիմպիական չեմպիոն, աշխարհի հնգակի, Եվրոպայի եռակի չեմպիոն ազատ ոճի ըմբիշ Խաջիմուրադ Գացալովը Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը կարող է համալրել դեկտեմբերին: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը: Այն, որ Գացալովը գորգ վերադառնալուց հետո ցանկանում է մրցելույթները շարունակել ՀՀ հայկական դրոշի ներքո, հայտնի էր դեռ ապրիլին, սակայն, ինչպես Կուրղինյանը նշեց՝ մի քանի օրից մեկնարկող աշխարհի առաջնությանը մասնակցող թիմի կազմում նրան ընդգրկել չէին կարող:

«Տրանսֆերը բացվում է դեկտեմբերի վերջում: Այդ ժամանակ նոր կարող ենք նրան գնել: Չգիտեմ՝ ինչպես կստացվի, ֆեդերացիաներն ինչպես կպայմանավորվեն: Հաջորդ տարի օլիմպիական վարկանիշային մրցումներին մասնակցելու իրավունք կստանա»,- ասաց նա:

Եթե տեղափոխությունն իրականա, մարզիկը հանդես կգա 97 կգ քաշային կարգում: Այս քաշային կարգում ՀՀ հավաքականում որոշակի ժամանակ հանդես է եկել նույնպես նախկինում Ռուսաստանը ներկայացրած մարզիկ Գեորգի Կետոեւը: Իսկ առայժմ ՀՀ հավաքականը սեպտեմբերի 14-22-ը Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում կայանալիք աշխարհի 2019թ. առաջնությանը կմասնակցի առանց 97 կգ քաշային ըմբիշի:

Մրցաշարին ՀՀ ազատոճայինները կլինեն 6 ըմբիշով՝ Արսեն Հարությունյան (57 կգ), Վազգեն Թեւանյան (65 կգ), Վարուժան Կաջոյան (74 կգ), Գրիգոր Գրիգորյան (79 կգ), Հովհաննես Մխիթարյան (86 կգ) եւ Լեւան Բերիանիձե (125 կգ): Կուղինյանը գոհ է թիմի վիճակից:

«Թիմը լավ մարզավիճակում է, մնացածը մրցավայրում կերեւա: Վնասվածքներ չկան, լավ տրամադրություն է: Մնացածը տեսնենք»,- ասաց նա՝ ավելացնելով, որ Հարությունյանի ու Թեւանյանի վնասվածքները հետեւում են:

Բավական ժամանակ է՝ հավաքականում սուր մրցակցություն է 65 կգ քաշային կարգում: Առաջին համարը լինելու համար պայքարում են աշխարհի, Եվրոպայի չեմպիոն Արսեն Սաֆարյանը, վերջին տարիներին այս քաշային կարգում առաջին համար, Եվրոպայի բրոնզեմեդալակիր Վալոդյա Ֆրանգուլյանը, ինչպես նաեւ՝ մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն Թեւանյանը: Կուրղինյանը բացատրեց՝ ինչու է աշխարհի 2019 թ. առաջնության համար ընտրել Թեւանյանին:

«Որոշել եմ ես անցած մրցումների հիման վրա: ՀՀ առաջնությունից սկսած՝ մինչեւ գալիս ենք աշխարհի առաջնություն, արդեն տեսնում ենք՝ ով ինչ մարզավիճակում է: Ֆրանգուլյանի վնասվածքը դեռ այդքան էլ ապաքինված չէ, մրցումների դեռ այդքան շատ չի մասնակցել: Ստեփան Սարգսյանի մրցաշարն էլ ցույց տվեց, որ պատրաստ չէ: Սաֆարյանն ու Ֆրանգուլյանն այն մարզավիճակում չեն, բայց նրանք նորից կպատրաստվեն, ՀՀ առաջնություն կա, մրցումներ կան: Այս պահին ավելի նպատակահարմար էր ու ավելի լավ մարզավիճակում էր Թեւանյանը»,- ասաց նա:

Տեւական դադարից հետո հավաքական է վերադարձել Բրիանիձեն (125 կգ): Նա բացակայում էր՝ քաշի հետ կապված խնդիրների պատճառով: Ինչպես մարզիչը նշեց, նա չէր կարողանում կարգավորել քաշը:

«Քաշի խնդիր ուներ: Երկար ժամանակ հետեւում է իրեն, նրան հատուկ սննդակարգ, հատուկ ռեժիմ է պետք»,- ասաց նա՝ ավելացնելով, որ մարզիկը հավաքականից առանձին է պատրաստվել առաջնությանը, քանի որ ՀՀ-ում նրա քաշային կարգում չկան ըմբիշներ, որոնց հետ կարող է մարզվել:

Ազատոճայինների մի մասն աշխարհի 2019թ. առաջնության մրցավար է մեկնելու սեպտեմբերի 17-ին: Մյուս մասը նրանց միանալու է հաջորդ օրը: Հունահռոմեական ոճի ըմբիշները Ղազախստան են մեկնել այսօր՝ սեպտեմբերի 12-ին:

Տպել
1540 դիտում

Մարտի մեկը պետք է քննություն անցնի, ես կարծեմ 2009-ին ցուցմունք չեմ տվել. Խաչատուր Սուքիասյան

Ամուլսարի շահագործմանը փայլուն եմ վերաբերվում. Խաչատուր Սուքիասյան

Պետք է զարգացնենք հայոց պետականության նվիրական արժեքը. Արման Թաթոյան

100 փաստերը չեն տալիս ելակետային տվյալներ, որպեսզի համեմատություններ անցկացվեն. Վարդանյան

Փոխվարչապետ Ավինյանն Ուրբասեր ընկերության պատվիրակության հետ քննարկել է բիզնես և ներդրումային միջավայրի հարցեր

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետին

Հայաստանի ազատ ոճի ըմբիշները ձեռնունայն կվերադառնան Աշխարհի առաջնությունից

Ադրբեջանում գտնվող Ղազարյանները պետք է վերադարձվեն Հայաստանին. Զոհրաբ Մնացականյան

Ծանրամարտի Աշխարհի առաջնություն. Իզաբելա Յայլյանը 6-րդն է B խմբում

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Մալթայի վարչապետին Անկախության օրվա կապակցությամբ

Գյումրիում տոնը շարունակվում է (լուսանկարներ)

ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակությունը Գյումրիից մեկնել է ԱՄՆ

Ամենօրյա պայքար հանուն անկախության

Իմ դեմ կեղծ ցուցմունք են տվել. Վայոց ձորի մարզպետը՝ իր օգնականի մասնակցությամբ միջադեպի մասին

Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին մառախուղ է՝ տեսանելիությունը 1-2 մետր

Միայն հարգանքից ելնելով է առաջարկվել Վանեցյանի եւ Օսիպյանի ազատումը ձևակերպել հրաժարականի դիմումներով. ԱԺ նախագահ

«Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրենին մեղադրանք է առաջադրվել նաև առանձնապես խոշոր չափի փողերի լվացման համար. ՔԿ

Մենք ունենք 2 պետություն, բայց 1 հայրենիք եւ մեր նպատակը 1 պետություն, 1 հայրենիք ունենալն է. Դավիթ Բաբայան

Հայաստան է ժամանել Բելառուսի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը

Ես Արցախ եմ հրավիրելու այս բոլոր մրցանակակիրներին և նորից մեծարելու եմ նրանց. Բակո Սահակյան