Հայաստանը մտադիր է ավելացնել բրոյլերային արտադրանքի տարեկան ծավալները. քննարկում նախարարությունում

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Տիգրան Գաբրիելյանն ու Արման Հովնանյանն այսօր ընդունել են հոլանդական Holland Trade Support և VDL Agrotech ընկերությունների ներկայացուցիչներին: Այս մասին հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից:

Հանդիպման նպատակն էր քննարկել թռչնաբուծության ոլորտում հայ-հոլանդական համատեղ ծրագրի իրականացման հնարավորությունը: Հանդիպմանը ներկա էին նաև Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը և հիմնական ներդրող Ռազմիկ Բլիկյանը:

Նախատեսվող ծրագրի հիմնական նպատակներն են ավելացնել Հայաստնում բրոյլերային արտադրանքի տարեկան ծավալները և ներդրվող ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով ապահովել միջազգային չափանիշներին համապատասխանող կենսաբանական անվտանգության բարձր մակարդակ:

Առաջին փուլով նախատեսվում է ստեղծել գենետիկական կենտրոն և ինկուբատորային կայան, ներմուծված բրոյլերային տոհմային ճտերի շնորհիվ ձևավորել բրոյլերային տեսակի հավերի սեփական մայրական կազմ, ինչը թույլ կտա ավելացնել տեղական բրոյլերային թռչնամսի արտադրության ծավալները և նվազեցնել թռչնամսի ներկրումը հանրապետություն:

Ներկայացնելով ծրագրի իրականացման ընթացքն ու ակնկալվող արդյունքերը` հոլանդացի գործարարներն ընդգծել են, որ ծրագիրն էապես կնպաստի տեղական արտադրանքի մրցունակության բարձրացմանը և թռչնամսի ներմուծումը տեղական արտադրությամբ փոխարինմանը:

Ծրագրի շրջանակում նախատեսվում են նաև դասընթացների կազմակերպում և խորհրդատվության տրամադրում:

Նախագիծն ավելի իրատեսական հիմքի վրա դնելու նպատակով առաջիկայում կկազմվի գործարար ծրագիր, որը կներկայացվի շահագրգիռ մարմիններին:

Փոխնախարարներ Տիգրան Գաբրիելյանը և Արման Հովնանյանը պատրաստակամություն են հայտնել աջակցել ծրագրի հաջող իրականացմանը:

Տպել
2569 դիտում

Հանկարծամահ է եղել հայտնի լուսանկարիչ Գերման Ավագյանը

Հրդեհ Արարատի մարզի Սիփանիկ գյուղում

Իսրայելը Գոլանի բարձունքներից հրթիռներ է արձակել Դամասկոսի ուղղությամբ

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար. կուտակված մոտ 1000 բեռնատար կա

Վիրահայոց թեմը հրավիրում է հարիսա ուտելու

Դովեղ գյուղում այրվել է խոտածածկ տարածք եւ խաղողի այգի

Լեռնային Ղարաբաղը չի կարող զիջել իր անվտանգությունը. վարչապետը հրապարակել է «Մյունխենյան սկզբունքներ»-ը

Ինչո՞ւ քաղաքական ուժերը խուսափեցին «Ոչ»-ի պատասխանատվությունից

Կորոնավիրուսի կասկածանքով Ադրբեջանում 2 երիտասարդի են հոսպիտալացրել

ՀՀ տարածքում շարունակվում են փակ և դժվարանցանելի մնալ ավտոճանապարհներ

Արագածոտնում 9 դպրոցականների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. 16-ամյա տղան հիվանդանոցում է

ԵԽ-ն կարգապահական տույժի է ենթարկել Թուրքիայի դրոշը պատռած հույն պատգամավորին

Վանաձորում թալանել են տեղի հայտնի անհատ ձեռներեցի բնակարանը՝ տանելով 20 000 դոլարի ոսկյա զարդեր և խոշոր գումար

Սարի թաղ տանող ճանապարհի սկզբնամասում տեղի էր ունեցել քարաթափում

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ղազախստանի ԱԳ նախարար Մուխտար Թլեուբերդիի հետ

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի նախագահին՝ Անկախության օրվա կապակցությամբ

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Կիպրոսի ԱԳ նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ

Առաջիկա օրերին կտաքանա 5-7 աստիճանով, որոշ շրջաններում ձյուն կտեղա

Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Մալթայի արտաքին գործերի և եվրոպական հարցերով նախարար Էվարիստ Բարտոլոյի հետ

Բանակն ու օրենքի առջեւ բոլորի հավասարության սկզբունքը