Փակ տարածքներում ծխախոտի օգտագործման արգելքը ուժի մեջ է մտնելու 2022 թվականի մարտի 15-ից. Թորոսյան

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը «աղմկոտ» չի որակում այսօր Կառավարության կողմից ընդունված հակածխախոտային նախագիծը եւ կարծում է, որ եթե անգամ աղմուկ կար, ապա այն շատ արհեստական էր։

«Սա շատ բնական պրոցես է մեր թե՛ միջազգային պարտավորությունների շրջանակներում, թե՛ մեր երկրի բնակչության առողջության պահպանման տեսանկյունից»,- ասաց նախարարը։

Նրա խոսքով՝ քննարկումների ընթացքում բազմաթիվ փոփոխություններ են եղել, որոշ օրենքների փոփոխությունների ուժի մեջ մտնելու ժամկետը հետաձգվել է՝ հաշվի առնելով ընդհանուր ոլորտի այլ փոփոխությունները՝ հարկային օրենսգրքի փոփոխությունը, ոլորտի զարգացման տեմպերը, եւ այլն։

Թորոսյանը նշեց, որ վաճառքի կետերում ծխախոտային արտադրության ցուցադրության արգելքն ուժի մեջ է մտնելու 2021թ. հունվարի 1-ից, իսկ փակ տարածքներում ծխախոտի օգտագործման արգելքը, որի շուրջ հիմնական «աղմուկ»-ն էր, ուժի մեջ է մտնելու 2022թ. մարտի 15-ից։

Այժմ նախագիծը ներկայացվելու է ԱԺ, որտեղ քննարկումներ կլինեն թե՛ հանձնաժողովներում, թե՛ լիագումար նիստում։ Նախարարի խոսքով՝ դեռ ժամանակ կա որոշակի ճշգրտումների համար։

Անդրադառնալով տուգանքի չափերին՝ Թորոսյանը ասաց, որ ցանկացած օրենքի տուգանքները կանխարգելելու համար են, որպեսզի օրենքի դրույթները չխախտվեն, այլ ոչ թե խախտվեն եւ դրանից հետո տուգանք գանձվի. «Եթե այդ տեսանկյունից ենք անդրադառնում, ապա չափերի խնդիրը երկրորդական է դառնում, առաջնայինն օրենքը չխախտելուն ուղղված միջոցառումներն են, որոնցից մեկը վարչական պատասխանատվությունն է, ինչպես ճանապարհային երթեւեկության կամ համակեցության կանոների խախտմանը։ Ես չեմ կարծում, որ մամուլն այդ տեսանկյունից պետք է դիրքավորի իրավախախտումների դիմաց գանձվող գումարները»։

Անդրադառնալով օրերս իր տապալված ասուլիսին՝ Թորոսյանն ասաց. «Անկեղծ ասած՝ խոսել եմ դրա մասին, թե ինչու այդպիսի որոշում կայացրի տեղում, նորից հարկ չեմ համարում անդրադառնալ։ Ինչ վերաբերում է լրատվամիջոցների հետ շփվելուց վախենալուն, ապա կարծում եմ՝ այսօրվա այստեղ գտնվելս հակառակն է ապացուցում։ Ես վախենալու խնդիր չունեմ, պարզապես ավելի լարված իրավիճակ թույլ չտալու համար, որը անկանխատեսելի հետեւանքներ կարող էր ունենալ, ինչում ես հետագայում համոզվեցի, պարզապես չուզեցի, որ ավելի վատ միջադեպ տեղի ունենա ընդամենը»:

Անդրադառնալով իր մոտալուտ պաշտոնանկության մասին լուրերին՝ նախարարը նշեց, որ ինքն այդ մասին ինֆորմացիա չունի. «Ինչպես տեսնում եք՝ հաճախում եմ աշխատանքի»։

Նա հավաստիացրեց, որ թերացումների համար որեւէ դիտողություն իրեն ո՛չ հանրային, ո՛չ էլ ոչ հանրային չի արվել։

Տպել
484 դիտում

Դերասան Բաբկեն Չոբանյանին շնորհվել է վաստակավոր արտիստի կոչում

Վայոց ձորի մարզպետի օգնականի հետ վեճից հետո ՊՆ փոխգնդապետը հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում

16 բջջային հեռախոս, բջջային հեռախոսի 1 լիցքավորման սարք, 3 USB լար. խուզարկություններ՝ ՔԿՀ-ներում

«Նաիրիտ»-ը պետությանը պարտք է 10 մլրդ դրամ, «Արմավիա»-ն՝ 37 մլրդ դրամ․ Դավիթ Անանյան

Ամփոփվել է ՀՀ ՊՆ ՌՈ խաղաղապահ դասակի զինծառայողների մեկշաբաթյա դասընթացը

Յուրի Խաչատուրովի որդուն շնորհվել է գեներալ-մայորի կոչում

Գյումրիում ազատ հյուրանոց եւ հյուրատուն չի մնացել. անկախության տոնին ընդառաջ քաղաքում բում է

Դավիթ Անանյանին շնորհվել է ՀՀ հարկային ծառայության պետական խորհրդականի դասային աստիճան

Մարդու իրավունքների փառատոնը Վանաձորում անցնում է լեփ-լեցուն դահլիճներով. «Հոդված 3»

Նախատեսվում է 2835 հարկ վճարողի վերադարձնել նրանց նկատմամբ պետության ունեցած 56 մլրդ դրամ դեբետային պարտքը

Ավելի բարձր նշաձողեր սահմանենք. վարչապետի խոսքը Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարին ներկայացնելիս

Ձգտում ենք կառուցել այնպիսի երկիր, որի մասին երազում էր մեծ մաեստրո Շառլ Ազնավուրը. Աննա Հակոբյան (լուսանկարներ)

Ջերմուկցի, գնդեվազցի, կեչուտցի աշակերտները դասադուլ են հայտարարել․ նախատեսվում է մեծ հավաք՝ ընդդեմ Ամուլսարի շահագործման

Ուկրաինայում ձերբակալել են հանցավոր խմբավորման ղեկավար Սամվել Մարտիրոսյանին (լուսանկարներ, տեսանյութ)

Զոհրաբ Մնացականյանը Եվրահանձնաժողովի ներկայացուցչի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ համաձայնագրի ճանապարհային քարտեզը

Ռուսաստանի «քաղաքական ազդանշան»-ը ՀՀ նոր իշխանություններին շատ հստակ է. ՀՀ-ում ՌԴ դեսպան

Փրկարարները բնակավայրերից բռնել են 1 սահնօձ, 2 շահմար և 3 գյուրզա

«Ռոմա»-ն առանց Մխիթարյանի հաղթեց, ԵԼ-ում իր առաջին հաղթանակը տարավ «Արարատ-Արմենիա»-ին շրջանցած «Դյուդելանժ»-ը

Ի՞նչ կհետեվի ուլտիմատումին. ՍԻՄ-ին նստեցնում էին ասեղի վրա

«A-320»-ի վթարի պատճառների շուրջ. հայկական կողմի դիրքորոշումը