Կա՛մ այդ տրամաբանությամբ 3 միլիոն բնակիչ պետք է այստեղ բերել, կա՛մ այս գործով տուժող չպետք է լինի. Քոչարյանի պաշտպան

Մարտի 1-ի գործով նիստի ժամանակ դատարանը քննարկեց տուժողների իրավահաջորդներին ու ներկայացուցիչներին գործում ներգրավվելու հարցը:

Ըստ այդմ՝ Տիգրան Եգորյանին, Արա Ղարագյոզյանին դատարանը ներգրավեց՝ որպես տուժող կողմի ներկայացուցիչներ: Սրա վերաբերյալ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ մինչ այդ ընդգծելով, որ այն, ինչ հիմա հայտարարում է, չպետք է դիտարկվի որպես անհարգալից վերաբերմունք տուժող կողմի նկատմամբ․

«Խորապես վշտակցում եմ բոլորին, բայց պետք է ընդգծեմ մեկ բան՝ մինչեւ այսօր որեւէ գործ դեռ չի քննվում, որտեղ քննարկվի սպանված տուժողների սպանության վերաբերյալ հարցը: ...Միայն այդ գործով նշված անձնինք կարող էին ճանաչվել տուժող: Այս գործը քննվում է, ինչպես բոլորիս հայտնի է, 300.1 հոդվածով (սահմանադրական կարգի տապալում), եւ այս գործով չկա մարդ, որը ավելի շատ տուժող է սահմանադրական կարգի տապալման, քան՝ Հայաստանի Հանրապետության 3 միլիոն բնակիչ: Կա՛մ այդ տրամաբանությամբ 3 միլիոն բնակիչ պետք է այստեղ բերել, կա՛մ այստեղ տուժող չպետք է լինի»,- ասաց Ալումյանը։

Տպել
494 դիտում

Աննախադեպ է, որ հարկային մարմինները տնտեսվարողների մասին նման իսկապես սրտացավ վերաբերմունք ունենան․ Սերգեյ Բագրատյան

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան

Դերասան Բաբկեն Չոբանյանին շնորհվել է վաստակավոր արտիստի կոչում

Վայոց ձորի մարզպետի օգնականի հետ վեճից հետո ՊՆ փոխգնդապետը հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում

16 բջջային հեռախոս, բջջային հեռախոսի 1 լիցքավորման սարք, 3 USB լար. խուզարկություններ՝ ՔԿՀ-ներում

«Նաիրիտ»-ը պետությանը պարտք է 10 մլրդ դրամ, «Արմավիա»-ն՝ 37 մլրդ դրամ․ Դավիթ Անանյան

Ամփոփվել է ՀՀ ՊՆ ՌՈ խաղաղապահ դասակի զինծառայողների մեկշաբաթյա դասընթացը

Յուրի Խաչատուրովի որդուն շնորհվել է գեներալ-մայորի կոչում

Գյումրիում ազատ հյուրանոց եւ հյուրատուն չի մնացել. անկախության տոնին ընդառաջ քաղաքում բում է

Դավիթ Անանյանին շնորհվել է ՀՀ հարկային ծառայության պետական խորհրդականի դասային աստիճան

Մարդու իրավունքների փառատոնը Վանաձորում անցնում է լեփ-լեցուն դահլիճներով. «Հոդված 3»

Նախատեսվում է 2835 հարկ վճարողի վերադարձնել նրանց նկատմամբ պետության ունեցած 56 մլրդ դրամ դեբետային պարտքը

Ավելի բարձր նշաձողեր սահմանենք. վարչապետի խոսքը Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարին ներկայացնելիս

Ձգտում ենք կառուցել այնպիսի երկիր, որի մասին երազում էր մեծ մաեստրո Շառլ Ազնավուրը. Աննա Հակոբյան (լուսանկարներ)

Ջերմուկցի, գնդեվազցի, կեչուտցի աշակերտները դասադուլ են հայտարարել․ նախատեսվում է մեծ հավաք՝ ընդդեմ Ամուլսարի շահագործման

Ուկրաինայում ձերբակալել են հանցավոր խմբավորման ղեկավար Սամվել Մարտիրոսյանին (լուսանկարներ, տեսանյութ)

Զոհրաբ Մնացականյանը Եվրահանձնաժողովի ներկայացուցչի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ համաձայնագրի ճանապարհային քարտեզը

Ռուսաստանի «քաղաքական ազդանշան»-ը ՀՀ նոր իշխանություններին շատ հստակ է. ՀՀ-ում ՌԴ դեսպան

Փրկարարները բնակավայրերից բռնել են 1 սահնօձ, 2 շահմար և 3 գյուրզա

«Ռոմա»-ն առանց Մխիթարյանի հաղթեց, ԵԼ-ում իր առաջին հաղթանակը տարավ «Արարատ-Արմենիա»-ին շրջանցած «Դյուդելանժ»-ը