Մեկնարկել է Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական առաջին նիստը

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում մեկնարկել է Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական առաջին նիստը։ Նիստը նախագահում է դատավոր Աննա Դանիբեկյանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ամբաստանյալի կարգավիճակով առաջին անգամ դատարանում են ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը եւ Ռոբերտ Քոչարյանը։

Դատական նիստին մասնակցում են նաեւ Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդները, տուժողները: Մեղադրող դատախազներից ներկա են Երեւան քաղաքի դատախազ Գեւորգ Բաղդասարյանը եւ գործի նկատմամբ դատավարական հսկողություն իրակաանցնող դատախազ Պետրոս Պետրոսյանը:

 

Չի բացառվում, որ այսօրվա նիստի ընթացքում պաշտպանները միջնորդեն փոխել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը՝ հիմքում դնելով նաեւ ՍԴ-ի վիճահարույց որոշումը:

Դատարանի բակում միաժամանակ մեկնարկել են երկու ակցիաներ՝ ընդդեմ եւ հանուն Ռոբերտ Քոչարյանի ազատության։ Ցուցարարները մի կողմից վանկարկում են՝ «Քոչարյան, հերոս», մյուս կողմից՝ «Քոչարյան, մարդասպան»։

Դատարանի բակում են նաեւ Մարտի 1-ի զոհեր Գոռ Քլոյանի եւ Արմեն Ֆարմանյանի հայրերը՝ Սարգիս Քլոյանն ու Վաչագան Ֆարմանյանը, Զաքար Հովհաննիսյանի քույրը՝ Ջուլիետա Հովհաննիսյանը:

Տպել
2279 դիտում

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց 56 մլրդ դրամ ԱԱՀ դեբետային պարտքը հարկ վճարողներին վերադարձնելու նախագիծը

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները վերաքննիչ բողոք են ներկայացրել

Անցյալ տարի հակամարտության գոտիներում ծնվել է ավելի քան 29 միլիոն երեխա. ՄԱԿ

Աննախադեպ է, որ հարկային մարմինները տնտեսվարողների մասին նման իսկապես սրտացավ վերաբերմունք ունենան․ Սերգեյ Բագրատյան

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան

Դերասան Բաբկեն Չոբանյանին շնորհվել է վաստակավոր արտիստի կոչում

Վայոց ձորի մարզպետի օգնականի հետ վեճից հետո ՊՆ փոխգնդապետը հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում

16 բջջային հեռախոս, բջջային հեռախոսի 1 լիցքավորման սարք, 3 USB լար. խուզարկություններ՝ ՔԿՀ-ներում

«Նաիրիտ»-ը պետությանը պարտք է 10 մլրդ դրամ, «Արմավիա»-ն՝ 37 մլրդ դրամ․ Դավիթ Անանյան

Ամփոփվել է ՀՀ ՊՆ ՌՈ խաղաղապահ դասակի զինծառայողների մեկշաբաթյա դասընթացը

Յուրի Խաչատուրովի որդուն շնորհվել է գեներալ-մայորի կոչում

Գյումրիում ազատ հյուրանոց եւ հյուրատուն չի մնացել. անկախության տոնին ընդառաջ քաղաքում բում է

Դավիթ Անանյանին շնորհվել է ՀՀ հարկային ծառայության պետական խորհրդականի դասային աստիճան

Մարդու իրավունքների փառատոնը Վանաձորում անցնում է լեփ-լեցուն դահլիճներով. «Հոդված 3»

Նախատեսվում է 2835 հարկ վճարողի վերադարձնել նրանց նկատմամբ պետության ունեցած 56 մլրդ դրամ դեբետային պարտքը

Ավելի բարձր նշաձողեր սահմանենք. վարչապետի խոսքը Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարին ներկայացնելիս

Ձգտում ենք կառուցել այնպիսի երկիր, որի մասին երազում էր մեծ մաեստրո Շառլ Ազնավուրը. Աննա Հակոբյան (լուսանկարներ)

Ջերմուկցի, գնդեվազցի, կեչուտցի աշակերտները դասադուլ են հայտարարել․ նախատեսվում է մեծ հավաք՝ ընդդեմ Ամուլսարի շահագործման

Ուկրաինայում ձերբակալել են հանցավոր խմբավորման ղեկավար Սամվել Մարտիրոսյանին (լուսանկարներ, տեսանյութ)

Զոհրաբ Մնացականյանը Եվրահանձնաժողովի ներկայացուցչի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ համաձայնագրի ճանապարհային քարտեզը