Ոստիկանությունը դատարանի բակից բերման է ենթարկել ընդդեմ Քոչարյանի ազատության ակցիա իրականացնող ցուցարարի

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի բակում ընթացող բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը բերման է ենթարկել ընդդեմ Քոչարյանի ազատության ակցիա իրականացնող ցուցարարներից մեկին՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար։ Այս մասին տեղից հայտնում է ՀԺ-ի թղթակիցը։

Րոպեներ անց՝ ժամը 13։00-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում կսկսվի Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական առաջին նիստը:

Առաջին անգամ ամբաստանյալի կարգավիճակով դատարան կմտնեն նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը։

Չի բացառվում, որ նիստի ընթացքում պաշտպանները միջնորդեն փոխել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը՝ հիմքում դնելով նաեւ ՍԴ-ի վիճահարույց որոշումը:

Դատարանի բակում միաժամանակ մեկնարկել են երկու ակցիաներ՝ ընդդեմ եւ հանուն Ռոբերտ Քոչարյանի ազատության։ Ցուցարարները մի կողմից վանկարկում են՝ «Քոչարյան, հերոս», մյուս կողմից՝ «Քոչարյան, մարդասպան»։

Դատարանի բակում են նաեւ Մարտի մեկի զոհեր Գոռ Քլոյանի եւ Արմեն Ֆարմանյանի հայրերը՝ Սարգիս Քլոյանն ու Վաչագան Ֆարմանյանը, Զաքար Հովհաննիսյանի քույրը՝ Ջուլիետա Հովհաննիսյանը:

Տպել
896 դիտում

Հեռանալուս պատճառների մասին կխոսեմ հետագայում. Օսիպյանի հայտարարությունը

Կարծում եմ՝ երազելը շատ լավ է. Տոնոյանի պատասխանը՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարին

2019-ի առաջին կիսամյակում ԵՄ երկրներում ապաստան հայցած ՀՀ քաղաքացիների թիվը նվազել է 27%-ով

Օսիպյանն արդեն ոստիկանության վետերանների շարքում է. նա հրաժեշտ տվեց աշխատողներին

Վլադիմիր Գասպարյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում եւ հրաժարվել է ցուցմունք տալուց. փաստաբան

ՀՀ անկախության 28-րդ տարեդարձի միջոցառումների կազմակերպման նպատակով բյուջեից ծախսվել է 220 մլն դրամ. Աղաջանյան

Մենք մեր խոսքը Նիկոլ Փաշինյանին կասենք ռազմի դաշտում. Զաքիր Հասանով

Վալերի Օսիպյանն ազատվեց ոստիկանության պետի պաշտոնից. նախագահի հրամանագիրը

Աշխատանքի նկատմամբ սերը բնութագրիչ է հայ և իրանցի ժողովուրդների համար. Զարուհի Բաթոյանը՝ Իրանի դեսպանին

Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել՝ իշխանությունը չարաշահելու համար

Եղանակի կանխատեսում. ջերմաստիճանը սեպտեմբերի 22-23-ն աստիճանաբար կնվազի 9-11 աստիճանով

«Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան. Պապիկյանը նրա հետ կարճատև զրույց է ունեցել

Վերցնենք Թումանյանի հեքիաթների ժողովածուն, մեր անունից տպագրենք ու ասենք՝ հղումը մոռացա. Գոգյանը՝ Հայրապետյանի մասին

Հայաստան կայցելի ԱՄՆ-ի կոնգրեսականների պատվիրակություն

Մեր նպատակն է կառուցել բռնությունից ազատ հասարակություն. Արդարադատության փոխնախարար

Ինչպե՞ս բարձրացնել Ռուսաստանում Հայաստանի ճանաչելիությունը. համաժողով

Վարչապետը Վալերի Օսիպյանին աշխատանքից ազատելու առաջարկ է ներկայացրել ՀՀ նախագահին

Վնասը կազմել է մոտ 48մլն դրամ. հափշտակություն «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կառուցման գործընթացում

Նրա միջոցով արտահանվում է հայկական մշակույթը. կհամատեղի՞ Սմբատյանը Մալթայի հրավերը տեղի աշխատանքի հետ

Ինչպես տեսնում եք՝ իմ հրաժարականի մասին լուրերն արդարացված չեն․ Դավիթ Տոնոյան