Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ռեստորանային համալիր կհիմնվի

12/09/2019 schedule12:00

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ռեստորանային համալիր կհիմնվի: Որոշումը կայացվեց այսօր Կառավարության նիստում:

Մարզահամալիրի մարզամշակութային կենտրոնի 1-ին հարկից 246.6 քառ. մետր եւ 9-րդ հարկից 529.4 քառ. մետր մակերեսով տարածքը 10 տարի ժամկետով վարձակալության կհանձնվի «Հայր եւ որդի Երեմյաններ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

Նշվում է, որ վարձակալության տրամադրվող տարածքի ամսական վարձավճարը կազմում է 3. 000. 000 ՀՀ դրամ, որի 20%-ն ուղղվում է կազմակերպության բյուջե, իսկ մնացած 80%-ը՝ ՀՀ պետական բյուջե:

Ընկերությունը պարտավորվում է սույն որոշման համաձայն կնքված վարձակալության պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո 6 ամսվա ընթացքում կատարել 356 մլն. ՀՀ դրամի անբաժանելի եւ բաժանելի ներդրումներ, իսկ մեկ տարվա ընթացքում ստեղծել առնվազն 40 աշխատատեղ՝ համաձայն իր կողմից ներկայացված ներդրումային ծրագրի:

Սահմանված ժամկետում նախատեսված ներդրումները 50 կամ ավելի տոկոսով կատարելու, սակայն ամբողջությամբ չկատարելու դեպքում, ընկերությունը 2 ամսվա ընթացքում պարտավոր է կատարել նախատեսված եւ չկատարած ներդրումներն ամբողջությամբ` միաժամանակ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տուգանք չկատարած ներդրումների գումարի 15%-ի չափով:

Տպել
432 դիտում

Մարտի մեկը պետք է քննություն անցնի, ես կարծեմ 2009-ին ցուցմունք չեմ տվել. Խաչատուր Սուքիասյան

Ամուլսարի շահագործմանը փայլուն եմ վերաբերվում. Խաչատուր Սուքիասյան

Պետք է զարգացնենք հայոց պետականության նվիրական արժեքը. Արման Թաթոյան

100 փաստերը չեն տալիս ելակետային տվյալներ, որպեսզի համեմատություններ անցկացվեն. Վարդանյան

Փոխվարչապետ Ավինյանն Ուրբասեր ընկերության պատվիրակության հետ քննարկել է բիզնես և ներդրումային միջավայրի հարցեր

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետին

Հայաստանի ազատ ոճի ըմբիշները ձեռնունայն կվերադառնան Աշխարհի առաջնությունից

Ադրբեջանում գտնվող Ղազարյանները պետք է վերադարձվեն Հայաստանին. Զոհրաբ Մնացականյան

Ծանրամարտի Աշխարհի առաջնություն. Իզաբելա Յայլյանը 6-րդն է B խմբում

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Մալթայի վարչապետին Անկախության օրվա կապակցությամբ

Գյումրիում տոնը շարունակվում է (լուսանկարներ)

ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակությունը Գյումրիից մեկնել է ԱՄՆ

Ամենօրյա պայքար հանուն անկախության

Իմ դեմ կեղծ ցուցմունք են տվել. Վայոց ձորի մարզպետը՝ իր օգնականի մասնակցությամբ միջադեպի մասին

Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին մառախուղ է՝ տեսանելիությունը 1-2 մետր

Միայն հարգանքից ելնելով է առաջարկվել Վանեցյանի եւ Օսիպյանի ազատումը ձևակերպել հրաժարականի դիմումներով. ԱԺ նախագահ

«Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրենին մեղադրանք է առաջադրվել նաև առանձնապես խոշոր չափի փողերի լվացման համար. ՔԿ

Մենք ունենք 2 պետություն, բայց 1 հայրենիք եւ մեր նպատակը 1 պետություն, 1 հայրենիք ունենալն է. Դավիթ Բաբայան

Հայաստան է ժամանել Բելառուսի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը

Ես Արցախ եմ հրավիրելու այս բոլոր մրցանակակիրներին և նորից մեծարելու եմ նրանց. Բակո Սահակյան