ԵԱՀԿ ներկայացուցիչը ՀՀ ոստիկանապետի տեղակալի հետ քննարկել է համագործակցության ուղղությունները

ԵԱՀԿ անդրազգային սպառնալիքների ստորաբաժանման ոստիկանության ռազմավարական հարցերի բաժնի համայնքային ոստիկանության գծով խորհրդական Մոնա Նորնբերգը սեպտեմբերի 11-ին այցելել է ՀՀ ոստիկանություն է այցելել։ Նրան ընդունել է ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

«Հանդիպմանը քննարկվեցին ԵԱՀԿ-ի և ՀՀ ոստիկանության համագործակցության ուղղություններն ու նախանշվեցին կատարվելիք աշխատանքները, մասնավորապես՝ ոստիկանության ծառայողների հմտությունների կատարելագործման ուղղություններով։
Հովհաննես Քոչարյանը բարձր գնահատեց համագործակցությունը, որի շնորհիվ իրականացվել են բազմաթիվ ծրարգրեր։ Նա հյուրերին ներկայացրեց նաև ՀՀ ոստիկանության ձեռքբերումները՝ գործունեության արդիականացման ուղղությամբ, մասնավորապես՝ պարեկային ոստիկանության մոդելի ներդրման ծրագրի և այլ ուղղություններով։

Հյուրերին ընդունեց նաև ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Ահարոնյանը։

Մոնա Նորնբերգը բարձր գնահատեց ոստիկանության այս ստորաբաժանման կատարած աշխատանքներն ու ձեռքբերումները։ Խոսվեց տեղեկատվության տրամադրման, լրագրողների հետ աշխատանքի և ոստիկանության գործունեության թափանցիկության հարցերի մասին։ Աշոտ Ահարոնյանը ընդգծեց, որ այս հարցում ոստիկանությունը գործում է բացառեպես օրենքի սահմաններում՝ հաշվի առնելով բոլոր կողմերի շահերը։

Մոնա Նորնբերգը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության և ստորաբաժանման կատարած աշխատանքի համար։ Բարձր գնահատելով ԵԱՀԿ-ի հետ համագործակցությունը՝ Աշոտ Ահարոնյանը ներկայացրեց համագործակցության ընդլայնման այլ ուղղություններ ևս»,- նշված է հաղորդագրության մեջ։

Տպել
321 դիտում

Դատավոր Դավիթ Գրիգորյանը դատական հայց է ներկայացրել ԲԴԽ անդամ Լիպարիտ Մելիքջանյանի դեմ

Արմավիրի մարզադաշտը կարող է վերանվանվել Նիկիտա Սիմոնյանի անունով

Բակո Սահակյանն ընդունել է «Իմ քայլը» հիմնադրամի եւ «Վորլդ Վիժոն»-ի ներկայացուցիչներին

Չինացի ներդրողները դեռ պետք է որոշեն`գալիս են Հայաստան, թե ոչ․ վարչապետը՝ Ալավերդու պղնձաձուլարանը վերագործարկելու մասին

«ARMENIAN HELICOPTERS» ընկերության 4 ուղղաթիռները կարող են ծառայել ԱԻՆ-ին՝ հրդեհաշիջման կամ այլ աշխատանքների ժամանակ

20-ամյա տղային անազատության մեջ են պահել եւ գումար պահանջել ազատ արձակելու համար

Պանամայի քաղաքացի ներկայացած անձինք կեղծ թղթադրամների համար պահանջել են 1 միլիոն դոլար (տեսանյութ)

«Արարատ»-ի գլխավոր մարզիչը հրաժարական է տվել

Էլեկտրական գեներատորով բեռնված մեքենան թեքվել էր, առկա էր գեներատորի ընկնելու վտանգ

Աշխարհի 17 երկրներից նկարիչներ կգան Հայաստան, նրանք 10 օր կապրեն ու կստեղծագործեն Տավուշում

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մի շարք հանդիպումներ է ունեցել Վիլնյուսում

Երեխային կարող է խփել միայն իսկական մանկավարժը. Արմինե Դավթյանի հայտարարությունը մտահոգել է ոլորտի պատասխանատուներին

ՔՊ նիստին որոշվել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթաց սկսել

Եթե Ադրբեջանը Ղարաբաղի հարցում կատեգորիկ եւ կոմպրոմիս չճանաչող է, մենք էլ կասենք` Արցախը Հայաստան է եւ վերջ. Փաշինյան

Վլադիմիր Կարապետյանը մեկնաբանել է Արթուր Վանեցյանի հայտարարությունը

Երեւանի բնակարաններից մեկի նկուղում հայտնաբերվել է 69-ամյա քաղաքացու դի

Փոխվարչապետ Ավինյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող ՄԹ դեսպանին

100 փաստ Նոր Հայաստանի մասին-2. (ամբողջական)

Քաղաքապետը որոշեց քանդել շենքը, դատարանը որոշումն անվավեր ճանաչեց, բայց կառուցապատողը, մեկ է, կքանդի

Ոստիկանները հայտնաբերեցին պոռնկությամբ զբաղվելու մեջ կասկածվող 28 կնոջ (տեսանյութ)