Արսեն Թորոսյանը շրջայց է կատարել Սևանի հոգեկան առողջության կենտրոնում

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը սեպտեմբերի 11-ին այցելել է առողջապահության նախարարության ենթակայությամբ գործող Սևանի հոգեկան առողջության կենտրոն:

Այցի նպատակը կենտրոնում գործող բաժանմունքների և ծառայությունների որակին ծանոթանալն էր: Այս պահին Սևանի հոգեկան առողջության կենտրոնում գտնվում է 420 պացիենտ: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

«Շրջելով կենտրոնի տարածքում նախարար Արսեն Թորոսյանը ծանոթացել է հիգիենիկ, սննդի մշակման և պահպանման պայմաններին: Այստեղ սկսել է մշակվել ջերմոցային բանջարեղեն, ինչը պացիենտներին կապահովի օրգանիկ բանջարեղենով, ինչպես նաև վերջիններիս համար որպես զբաղմունք կծառայի:

Նախարարը շեշտել է, որ առանձնակի կարևոր է պացիենտների պահման պայմանների բարելավումը բժշկական անձնակազմի կողմից արժանապատիվ վերաբերմունքը, դեղորայքային ապահովումը, ինչպես նաև հասարակական կյանք վերաինտեգրումը:

«Չկա առողջություն` առանց հոգեկան առողջության», - ասել է Արսեն Թորոսյանը:

Վերջում պացիենտները միջոցառում են կազմակերպել` «Հոգու հնչյուն» խորագրով և մեծ ոգևորությամբ ասմունքել, նվագել ու երգել են:

Նշենք, որ  հոգեկան առողջության պահպանմանն ուղղված բյուջեում հաջորդ տարի նախատեսվում է զգալի աճ` մոտ 200 միլիոն դրամով, տվյալ կենտրոնինը կավելանա` մոտ 54 միլիոն դրամով»,- նշված է հաղորդագրության մեջ:

Տպել
676 դիտում

Դեռահասները Սարատովում ծրագրել են պայթեցնել դպրոց ու սպանել մոտ 40 մարդու. ՌԴ ԱԱԾ-ն կանխել է (տեսանյութ)

ՏՏ կառույցների ղեկավարները դիմել են ՀՀ վարչապետին եւ ԱԺ նախագահին

Սյունիքի մարզի 3 համայնքում «Այո»-ի շտաբը կհամակարգեն Տիգրան Կարապետյանը և Արմեն Խաչատրյանը

Սուրեն Պապիկյանը հրավիրվել է ՀՔԾ. նա կունենա տուժողի կարգավիճակ

Բակո Սահակյանը բարձրագույն սպայակազմին ներկայացրել է ՊԲ նոր հրամանատար Ջալալ Հարությունյանին

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ

«ԱՅՈ»-ի քարոզարշավը մեկնարկելու է մարտի 2-ից, Սյունիքի մարզի Մեղրի քաղաքից, Փաշինյանը կմիանա մարտի 10-ից. Պապիկյան

Քաղավիացիայի կոմիտեի Թռիչքային գործունեության վարչության պետն ազատման դիմում է ներկայացրել

Մեղրիի անցակետով մտնող բեռնատարները հսկվում են անգամ ՊԵԿ պահեստներում. մասնագետ է մեկնել Թեհրան. նախարար

Որեւէ մեկը թող իշխանությանն արջի ծառայություն չմատուցի, մենք դրա կարիքը չունենք. Պապիկյանը՝ քվեներ կեղծելու մասին

Կենդանու մոտ առկա են եղել ժանտախտի նշաններ, շունը անկել է բուժակի ներկայությամբ. պարզաբանում

Էջմիածնի քաղաքապետարանը ոչ թե կգնի, այլ արդեն գնել է ադամանդե քարերով ոսկե մատանիներ. քաղաքապետ

ՀՀ հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը հավանաբար այս մրցաշրջանում խաղադաշտ չի վերադառնա

Հայտարարվել է, որ դրամահավաքը կուսակցության ընթացիկ կարիքների համար է. իրավական ու բարոյական որեւէ խնդիր չկա. Պապիկյան

«Բավարիան» Չեմպիոնների լիգայի 4 արտագնա խաղում 19 գոլ է խփել (տեսանյութ)

Սանասարյանը հնարավորություն չի ունեցել կանխելու վրաերթը. տուժողի փաստաբանը մանրամասնում է

«Արտահանման հնարավորություններն ավելի են հեշտացել». տնտեսագետները դրական են գնահատում 8.9 տոկոս ՏԱՑ-ը

Կանադայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ԱԳ նախարարի տեղակալին

Հայտնիները կոչով դիմում են ՀՀ վարչապետին՝ Գերման Ավագյանին հետմահու պարգեւատրելու պահանջով

Կողոպուտի մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել