Վիճակագրությանը ծանոթանալուց հետո ծրագրվում է մի փաթեթում միավորել 0-18 տարեկանների բուժօգնությունը

Երեխայի կյանքին եւ ոչ միայն երեխայի, այլեւ բոլորի կյանքին վտանգ սպառնալու դեպքում նախատեսված օգնությունը չի պայմանավորվում միայն փաստաթղթերով, որոնք կարող են ներկայացվել պոստ-ֆակտում։ Ազգային Ժողովի այսօրվա նիստում այս մասին հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանի հարցին, թե կխանգարի՞ արդյոք փաստաթղթերի բացակայությունը երեխայի շտապ բժշկական օգնություն ստանալուն։

Պատգամավորը հարցրեց, թե որ դեպքերում է ապահովվում մինչեւ 18 տարեկան անձանց անվճար բուժումը եւ վերաբերում է այն արդյոք արտակարգ դեպքերին։

«Նույնիսկ եթե պետությունը չի վճարում, վճարման հարցերը հետո են պարզաբանվում»,- պատասխանեց Թորոսյանը։

Նախարարը խնդրեց ներկայացնել տեղեկատվություն այնպիսի դեպքերի մասին, երբ փաստաթղթերի պատճառով օգնություն չի ցուցաբերվել մարդու կյանքին վտանգ սպառնալու դեպքում։ Նախարարը հայտարարեց, որ եթե շատ խորանա, դա նույնիսկ քրեական հանցագործություն է։ 

Ինչ վերաբերում է երեխաների համար բժշկական օգնության ընդլայնված ծրագրին, որը ներդրվել է հուլիսին, նախարարն ասաց, որ ավելացրել են մի շարք ծառայություններ, որոնք բժշկական հաստատություններում մատուցվում են 7-18 տարեկան անձանց։

Արսեն Թորոսյանն օրինակ բերեց, որ եթե 10-ամյա երեխային ուզում են տանել նյարդաբանի մոտ ոչ այն բուժհաստատությունում, որտեղ նա գրանցված է, ապա այդ ծառայությունը մնում է վճարովի։ Թորոսյանը հավելեց, որ ամբուլատոր բուժման համար չեն վճարում։

Նախարարի խոսքով՝ սովորական հանգամանքներում, երբ կյանքին վտանգ չի սպառնում, եթե դիմելու պահին բժշկական այդ ուղղությունը չկա, ապա ծնողին կամ երեխայի ներկայացուցչին խնդրում են բերել երեխային՝ նրան ստացիոնար օգնություն ցուցաբերելու համար։

«Անհրաժեշտության դեպքում դա եւս կարելի է պոստֆակտում կատարել»,- ընդգծեց նախարարը։

Արսեն Թորոսյանն ընդգծեց, որ հետագայում, վիճակագրությանը ծանոթանալուց հետո ծրագրվում է միավորել 0-18 տարեկանների բուժօգնությունը մի փաթեթում։

Մանրամասները՝ տեսանյութում․

Տպել
627 դիտում

Դատավոր Դավիթ Գրիգորյանը դատական հայց է ներկայացրել ԲԴԽ անդամ Լիպարիտ Մելիքջանյանի դեմ

Արմավիրի մարզադաշտը կարող է վերանվանվել Նիկիտա Սիմոնյանի անունով

Բակո Սահակյանն ընդունել է «Իմ քայլը» հիմնադրամի եւ «Վորլդ Վիժոն»-ի ներկայացուցիչներին

Չինացի ներդրողները դեռ պետք է որոշեն`գալիս են Հայաստան, թե ոչ․ վարչապետը՝ Ալավերդու պղնձաձուլարանը վերագործարկելու մասին

«ARMENIAN HELICOPTERS» ընկերության 4 ուղղաթիռները կարող են ծառայել ԱԻՆ-ին՝ հրդեհաշիջման կամ այլ աշխատանքների ժամանակ

20-ամյա տղային անազատության մեջ են պահել եւ գումար պահանջել ազատ արձակելու համար

Պանամայի քաղաքացի ներկայացած անձինք կեղծ թղթադրամների համար պահանջել են 1 միլիոն դոլար (տեսանյութ)

«Արարատ»-ի գլխավոր մարզիչը հրաժարական է տվել

Էլեկտրական գեներատորով բեռնված մեքենան թեքվել էր, առկա էր գեներատորի ընկնելու վտանգ

Աշխարհի 17 երկրներից նկարիչներ կգան Հայաստան, նրանք 10 օր կապրեն ու կստեղծագործեն Տավուշում

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մի շարք հանդիպումներ է ունեցել Վիլնյուսում

Երեխային կարող է խփել միայն իսկական մանկավարժը. Արմինե Դավթյանի հայտարարությունը մտահոգել է ոլորտի պատասխանատուներին

ՔՊ նիստին որոշվել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթաց սկսել

Եթե Ադրբեջանը Ղարաբաղի հարցում կատեգորիկ եւ կոմպրոմիս չճանաչող է, մենք էլ կասենք` Արցախը Հայաստան է եւ վերջ. Փաշինյան

Վլադիմիր Կարապետյանը մեկնաբանել է Արթուր Վանեցյանի հայտարարությունը

Երեւանի բնակարաններից մեկի նկուղում հայտնաբերվել է 69-ամյա քաղաքացու դի

Փոխվարչապետ Ավինյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող ՄԹ դեսպանին

100 փաստ Նոր Հայաստանի մասին-2. (ամբողջական)

Քաղաքապետը որոշեց քանդել շենքը, դատարանը որոշումն անվավեր ճանաչեց, բայց կառուցապատողը, մեկ է, կքանդի

Ոստիկանները հայտնաբերեցին պոռնկությամբ զբաղվելու մեջ կասկածվող 28 կնոջ (տեսանյութ)