Ինչո՞ւ եք պատասխանատվություն ստանձնում նախորդ հանցավոր ռեժիմի կողմից տրված լիցենզիայի համար․ Բաբաջանյանը՝ վարչապետին

Ազգային ժողովի նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Արման Բաբաջանյանը դիմեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հարց հնչեցնելով Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ․

«Ինչո՞ւ եք պատասխանատվություն ստանձնում նախորդ հանցավոր ռեժիմի կողմից տրված լիցենզիայի համար՝ առանց դրա օրինականությունը քննության առնելու։ Արդյոք չե՞ք կարծում, որ այդպիսով դեմ եք գնում հեղափոխությամբ այդ նույն հանցավոր ռեժիմին սպասարկող տնտեսական կառուցակարգերը վերացնելու ձեր իսկ տված խոստմանը», - մասնավորապես հարցրեց Բաբաջանյանը։

Նիկոլ Փաշինյանը ի պատասխան նկատեց, որ Բաբաջանյանի հարցն ավելի շատ պնդման էր նման ու հավելեց.

«Եթե թույլ կտաք նույն տրամաբանությամբ վերադարձնեմ մի հատված ձեր հարցից՝ ինչո՞ւ եք կիսում նախորդ հանցավոր ռեժիմի քաղաքական պատասխանատվությունը՝ համաձայնելով նրա ընդունած կասկածելի հանրաքվեով սահմանադրությամբ եւ ընտրական օրենսգրքով ձեւավորված Ազգային ժողովում լինել պատգամավոր»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ իրականությունն այնպիսին չէ, ինչպես պնդում է Բաբաջանյանը։

Փաշինյանը շարունակեց․ «Իմ դիրքորոշումը ինչպես Ամուլսարի, այնպես էլ մնացած բոլոր հարցերում հետեւյալն է, որ դիրքորոշումը պետք է լինի իրավական։ Սա շատ կարեւոր է, որովհետեւ մենք խոսում ենք իրավական պետության մասին եւ եթե որոշ դեպքերում հարցին կա էմոցիոնալ մոտեցում, հարցին կա բնապահպանական մոտեցում, հարցին կա տնտեսական մոտեցում, ես կարծում եմ, որ այդ բոլոր մոտեցումների հանգուցալուծումը պետք է լինի իրավական մոտեցումը։ Ընդհանուր առմամբ իմ դիրքորոշումն այն է, որ ցանկացած դեպքում մենք պետք է հետամուտ լինենք ճշմարտությանը եւ առաջնորդվենք ճշմարտությամբ՝ առանց կանխավարկածի, թե ինչպիսին պիտի լինի ճշմարտությունը»։

Վարչապետի խոսքով՝ չկա որեւէ մեկը Հայաստանի Հանրապետությունում, որ կարող է իրենց մեղադրել, որ կառավարությունը ինչպես Ամուլսարի, այնպես էլ որեւէ հարցում մինչեւ վերջ հետամուտ չէ եւ հետամուտ չի լինելու ճշմարտությանը․

«Ինձ համար ճշմարտությունը Հայաստանի պետական, ազգային շահը եղել է առաջնահերթություն, շարունակում է եւ շարունակելու է։ Ես համարում եմ, որ Հայաստանի վարչապետի կարգավիճակից բխող միակ դիրքորոշումը, որը կարող է լինել արդարացված եւ լեգիտիմ, հենց սա է։ Եթե մենք ապօրինի ձեւով փակենք հանքը, վաղը ապօրինի ձեւով կփակենք լրատվամիջոցը, մյուս օրը ապօրինի ձեւով կփակենք արտադրամասը եւ այդպես ճաշակով։ Էլ չեմ ասում, որ փակելուց հետո կվերցնենք մեզ, իհարկե, մենք չենք պատրաստվում այդ ճանապարհներով գնալ»,- ընդգծեց Փաշինյանը։

Անդրադառնալով այն պնդումներին, թե «ԷԼԱՐԴ»-ի ուսումնասիրության վրա պետական բյուջեից 400 հազար դոլար ծախսելն անարդյունավետ էր, Փաշինյանը շեշտեց՝ հենց իր մատնանշած ճշմարտության բացահայտման նպատակով են նաեւ այս քայլին գնացել:

«Հարցը հնչում է՝ ի՞նչ իմաստ ուներ «ԷԼԱՐԴ»-ին 400 հազար դոլար վճարելը, որպեսզի այլն, եւ այլն, պատասխանը մեկն է՝ ինչ ասեցի պարոն Բաբաջանյանի հարցին ի պատասխան, որ մենք գնալու ենք ճշմարտության հետեւից մինչեւ վերջ եւ ճշմարտությունը պարզելը, այո, մեր առաքելությունն է։ Բոլորս գիտենք, որ ճշմարտությունը պարզելու համար կան տարբեր մեթոդներ, մեթոդներից մեկը բացառման մեթոդն է, որը ենթադրում է, որ այդ ճշմարտության հետեւից գնում են, օրինակ, մտավախությունը բացառելու համար, բայց կարող է հաստատվի այդ մտավախությունը, կարող է բացառվի։ Եթե պարզվի, որ այդ մտավախությունը իրականում չկա վերջնարդյունքում, չի նշանակում, թե բացառման մեթոդով աշխատանքը անիմաստ է», - ընդգծեց Փաշինյանը։

Փաշինյանը եւս մեկ անգամ անդրադարձավ այն խնդրին, որ Ամուլսարի հարցում բնապահպանները իրավացիորեն մի շարք հարցեր են բարձրացնում, խոսում են աղետի մասին, բայց Հայաստանում գործող մյուս հանքերի դեպքում որեւէ հարց չի բարձրացվել:

«Եթե աղետի մասին ենք խոսում, ուրեմն այդ աղետը վաղուց տեղի է ունեցել, մեզ վրա ուղղակի խաբար չկա կամ մեզ չեն ասում, որ տրամադրություններս չընկնի», - ասաց վարչապետը։

 

Տպել
2114 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին