Սիրուշոն հայտարարագրել է իր եկամուտները

Երգչուհի Սիրուշոն հայտարարագրել է իր եկամուտները: «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ երգչուհին սկսել է հարկեր վճարել տեւական ժամանակ առաջ, նախքան Պետական եկամուտների կոմիտեի հայտարարություններն ու հորդորները:

ՀԺ-ն փորձեց տեղեկությունը ճշտել նաեւ Սիրուշոյի օգնական Նունե Խուրշուդյանից, սակայն օգնականը չցանկացավ մեր հարցերին պատասխանել: Նա լսելով «Հայկական ժամանակ» լրատվամիջոցի անունը եւս մեկ անգամ հարցրեց անվանումը, կտրուկ հայտնեց, որ զբաղված է եւ ոչ մի հարցի չի կարող պատասխանել, ապա անջատեց հեռախոսը:

Հիշեցնենք, որ արդեն տեւական ժամանակ է ինչ ՊԵԿ-ը դիմում է շոու բիզնեսի ներկայացուցիչներին, որպեսզի վերջիններս հայտարարագրեն իրենց եկամուտները: ՊԵԿ-ի հորդորներից հետո աստղերից մի քանիսն արդեն հասցրել են օրենքի դաշտ մտնել եւ իրենց գործունեությունը ծավալել  օրինական կերպով: Շոու բիզնեսի որոշ ներկայացուցիչներ էլ ամեն կերպ փորձում են բացատրություններ գտնել, որպեսզի հարկերից խուսափեն: 

Ընդամենը օրեր առաջ «Հայկական ժամանակ»-ին հայտնի էր դարձել, որ եկամուտները հայտարարագրելու համար ՊԵԿ-ը գրություն է ուղարկել թվով 9 անձնաց, որոնք 2018 թվականին ոչ մի դրամ պետությանը չեն վճարել: Մեզ հետ զրույցում նշված անձանցից ոմանք ամեն կերպ այդ տեղեկատվությունը հերքեցին, վստահեցնելով, որ նման բան չկա, իսկ որոշներն էլ ենթադրեցին, որ գուցե եւ ստացել են, սակայն ծանուցումն ինչ- ինչ պատճառներով դեռ իրենց չի հասել:

Տպել
3228 դիտում

ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը նոր տնօրեն ունի

Հանձնարարել եմ աջակիցներիս զերծ մնալ սադրանքներին տրվելուց. Ա. Հարությունյանի թիմը քարոզարշավը սկսում է մոմավառությամբ

ԶՈՒ բոլոր զորամասերում արգելվել են զինծառայողների ծնողների և հարազատների այցելությունները, արձակուրդները. ՊՆ

Իոաննիսյանի միջնորդությամբ Ռոբերտ Քոչարյանի աջակցին արգելվել է սահմանափակել կամ արգելափակել իր ֆեյսբուքյան օգտահաշիվը

ԱԱԾ-ն հայտնաբերել է ռումբ տեղադրելու մասին կեղծ ահազանգի 3 անչափահաս հեղինակներին

Հնդկաստանում միջկրոնական բախումներ են. կան զոհեր, ներգրավվել է զորքը

«Լճաշեն» պոմպակայանում վթարի հետևանքով 11,5 ժամով դադարեցվել է Գեղարքունիքի և Կոտայքի ջրամատակարարումը

Կոռուպցիայի դեմ պայքարը նոր թափ եւ որակ պետք է ստանա. խորհրդակցություն Կառավարությունում (տեսանյութ)

Խաչատրյանների փաստաբանական խումբը ահազանգում է հերթական խախտումների մասին

Արարատի մարզում 1027 շահառու այլեւս նպաստ չի ստանում. Գարիկ Սարգսյան

Կեսգիշերին Գյումրիում ավարտվեց «Հարսանիք թիկունքում» ներկայացման էկրանավորումը (լուսանկարներ)

Դեռահասները Սարատովում ծրագրել էին պայթեցնել դպրոց ու սպանել մոտ 40 մարդու. ՌԴ ԱԱԾ-ն կանխել է (տեսանյութ)

ՏՏ կառույցների ղեկավարները դիմել են ՀՀ վարչապետին եւ ԱԺ նախագահին

Սյունիքի մարզի 3 համայնքում «Այո»-ի շտաբը կհամակարգեն Տիգրան Կարապետյանը և Արմեն Խաչատրյանը

Սուրեն Պապիկյանը հրավիրվել է ՀՔԾ. նա կունենա տուժողի կարգավիճակ

Բակո Սահակյանը բարձրագույն սպայակազմին ներկայացրել է ՊԲ նոր հրամանատար Ջալալ Հարությունյանին

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ

«ԱՅՈ»-ի քարոզարշավը մեկնարկելու է մարտի 2-ից, Սյունիքի մարզի Մեղրի քաղաքից, Փաշինյանը կմիանա մարտի 10-ից. Պապիկյան

Քաղավիացիայի կոմիտեի Թռիչքային գործունեության վարչության պետն ազատման դիմում է ներկայացրել

Մեղրիի անցակետով մտնող բեռնատարները հսկվում են անգամ ՊԵԿ պահեստներում. մասնագետ է մեկնել Թեհրան. նախարար