Մենք այս պահի դրությամբ ունենք մեծ քանակությամբ սերմացու, որը չի սպառվել, եւ մտածում են դրա հետ ինչ անել․ Ավինյան

Խորհրդարանում մեկնարկել է կառավարություն-պատգամավորներ հարց ու պատասխանը։ Կառավարության անդամներին հարց տալու համար հերթագրվել է 39 պատգամավոր։ Արձակուրդից հետո մեկնարկած ԱԺ երրորդ նստաշրջանի ընթացքում սա առաջին հարց ու պատասխանն է։

Առաջին հարցը հնչեցրեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդևան Գրիգորյանը՝ բարձրաձայնելով կարկտահարության հետևանքով գյուղացիների կրած վնասները փոխատուցման խնդիրը՝ մասնավորապես Շիրակի մարզի մի շարք համայնքներում։

Պատգամավորը հարցրեց, թե կառավարությունը պատրաստվու՞մ է աջակցել բնակչությանը սերմացուի հարցով։

Փոխվրչապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ հարցին կոնցեպտուալ պատասխան կտա։

«Այս տարվանից արդեն պիլոտային ծրագիրն է իրականացվում գյուղատնտեսական ապահովագրության, որը ենթադրում է, որ պետք է մոտակա տարիների ընթացքում լայն տարածում ունենա։ Կոնկրետ այս հարցի վերաբերյալ կարող եմ ասել, որ կքննարկվի միանշանակ և, ըստ որոշակի չափորոշիչների, նախկին փորձի՝ համապատասխան որոշում կկայացվի»,- ասաց Ավինյանը։

Ինչ վերաբերում է գյուղացիներին սերմացուով ապահովելուն, Ավինյանն ասաց. «Մենք այս պահի դրությամբ ունենք մեծ քանակությանբ սերմացու, որը գնվել էր դեռևս 2016-17 թվականին, որը չի սպառվել, և մտածում են այդ սերմացուի հետ ինչ անել։ Եթե խոսքը վերաբերում է այն ծրագրին, որը նախորդ տարի էր առաջ քաշվել՝ 60 հազար դրամ փոխհատուցումներ ենթադրելու, դա առհասարակ դուրս է եկել, որովհետեւ արդյունավետության առումով ոչ բավարար է գնահատվել»,- պատասխանեց Ավինյանը՝ նշելով, որ սերմացուի վերաբերյալ հավելյալ պատասխան չի կարող տալ։

Տպել
430 դիտում

Մարտի մեկը պետք է քննություն անցնի, ես կարծեմ 2009-ին ցուցմունք չեմ տվել. Խաչատուր Սուքիասյան

Ամուլսարի շահագործմանը փայլուն եմ վերաբերվում. Խաչատուր Սուքիասյան

Պետք է զարգացնենք հայոց պետականության նվիրական արժեքը. Արման Թաթոյան

100 փաստերը չեն տալիս ելակետային տվյալներ, որպեսզի համեմատություններ անցկացվեն. Վարդանյան

Փոխվարչապետ Ավինյանն Ուրբասեր ընկերության պատվիրակության հետ քննարկել է բիզնես և ներդրումային միջավայրի հարցեր

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետին

Հայաստանի ազատ ոճի ըմբիշները ձեռնունայն կվերադառնան Աշխարհի առաջնությունից

Ադրբեջանում գտնվող Ղազարյանները պետք է վերադարձվեն Հայաստանին. Զոհրաբ Մնացականյան

Ծանրամարտի Աշխարհի առաջնություն. Իզաբելա Յայլյանը 6-րդն է B խմբում

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Մալթայի վարչապետին Անկախության օրվա կապակցությամբ

Գյումրիում տոնը շարունակվում է (լուսանկարներ)

ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակությունը Գյումրիից մեկնել է ԱՄՆ

Ամենօրյա պայքար հանուն անկախության

Իմ դեմ կեղծ ցուցմունք են տվել. Վայոց ձորի մարզպետը՝ իր օգնականի մասնակցությամբ միջադեպի մասին

Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին մառախուղ է՝ տեսանելիությունը 1-2 մետր

Միայն հարգանքից ելնելով է առաջարկվել Վանեցյանի եւ Օսիպյանի ազատումը ձևակերպել հրաժարականի դիմումներով. ԱԺ նախագահ

«Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրենին մեղադրանք է առաջադրվել նաև առանձնապես խոշոր չափի փողերի լվացման համար. ՔԿ

Մենք ունենք 2 պետություն, բայց 1 հայրենիք եւ մեր նպատակը 1 պետություն, 1 հայրենիք ունենալն է. Դավիթ Բաբայան

Հայաստան է ժամանել Բելառուսի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը

Ես Արցախ եմ հրավիրելու այս բոլոր մրցանակակիրներին և նորից մեծարելու եմ նրանց. Բակո Սահակյան