Շումախերին տեղափոխել են հիվանդանոց. ականատեսները վստահեցնում են, որ գիտակցությունը տեղն է

Ֆորմուլա 1-ի 7-ակի չեմպիոն Միքայել Շումախերը կոմայի մեջ չէ: Այս մասին գրում են միջազգային լրատվամիջոցները: Վերջին օրերին միջազգային պարբերականները տեղեկացնում էին, որ նրան տեղափոխել են Փարիզի հիվանդանոցներից մեկը սրտի հյուսվածքում ցողունային բջիջների ներդրման վիրահատության համար: Այսօր արդեն հղում կատարելով ֆրանսիական Le Parisien պարբերականին՝ վստահեցնում են, որ նրա գիտակցությունը տեղն է:

«Կարող եմ վստահեցնել, որ նրա գիտակցությունը տեղն է»,- ասել է հիվանդանոցի աշխատակցուհիներից մեկը:

50-ամյա Շումախերը կոմայի մեջ է հայտնվել 6 տարի առաջ՝ 2013 թ. դեկտեմբերին, դահուկասպորտով զբաղվելու ընթացքում ստացած գլխի վնասվածքից: Թեեւ լրատվամիջոցների հրապարակումներից տպավորություն է ստեղծվում, որ նա նոր է գիտակցության եկել, սակայն նրա առողջական վիճակի մասին երբեք էլ մանրամասներ հայտնի չեն եղել:

Նրա վերաբերյալ տեղեկությունները գաղտնի են պահվում կնոջ՝ Կորինայի ցանկությամբ, որն այդպես փորձում է պաշտպանել ամուսնուն: Այս տարվա սկզբին լեգենդար ավտոարշավորդի 50-ամյակի կապակցությամբ ընտանիքը հանդես էր եկել պաշտոնական հայտարարությամբ՝ նշելով, որ նա լավագույն ձեռքերում է, ու ամեն ինչ արվում է՝ նրան օգնելու համար: Այս տարիների ընթացքում լրատվամիջոցներում պարբերաբար տեղեկություններ են հայտնվում, որ Շումախերի ընտանիքի անդամներն ունեցվածք են վաճառում՝ նրա բուժումների համար: Նրանք բնակվում են Շվեյցարիայում՝ Լոզանում:

Տպել
980 դիտում

Մարտի մեկը պետք է քննություն անցնի, ես կարծեմ 2009-ին ցուցմունք չեմ տվել. Խաչատուր Սուքիասյան

Ամուլսարի շահագործմանը փայլուն եմ վերաբերվում. Խաչատուր Սուքիասյան

Պետք է զարգացնենք հայոց պետականության նվիրական արժեքը. Արման Թաթոյան

100 փաստերը չեն տալիս ելակետային տվյալներ, որպեսզի համեմատություններ անցկացվեն. Վարդանյան

Փոխվարչապետ Ավինյանն Ուրբասեր ընկերության պատվիրակության հետ քննարկել է բիզնես և ներդրումային միջավայրի հարցեր

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետին

Հայաստանի ազատ ոճի ըմբիշները ձեռնունայն կվերադառնան Աշխարհի առաջնությունից

Ադրբեջանում գտնվող Ղազարյանները պետք է վերադարձվեն Հայաստանին. Զոհրաբ Մնացականյան

Ծանրամարտի Աշխարհի առաջնություն. Իզաբելա Յայլյանը 6-րդն է B խմբում

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Մալթայի վարչապետին Անկախության օրվա կապակցությամբ

Գյումրիում տոնը շարունակվում է (լուսանկարներ)

ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակությունը Գյումրիից մեկնել է ԱՄՆ

Ամենօրյա պայքար հանուն անկախության

Իմ դեմ կեղծ ցուցմունք են տվել. Վայոց ձորի մարզպետը՝ իր օգնականի մասնակցությամբ միջադեպի մասին

Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին մառախուղ է՝ տեսանելիությունը 1-2 մետր

Միայն հարգանքից ելնելով է առաջարկվել Վանեցյանի եւ Օսիպյանի ազատումը ձևակերպել հրաժարականի դիմումներով. ԱԺ նախագահ

«Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրենին մեղադրանք է առաջադրվել նաև առանձնապես խոշոր չափի փողերի լվացման համար. ՔԿ

Մենք ունենք 2 պետություն, բայց 1 հայրենիք եւ մեր նպատակը 1 պետություն, 1 հայրենիք ունենալն է. Դավիթ Բաբայան

Հայաստան է ժամանել Բելառուսի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը

Ես Արցախ եմ հրավիրելու այս բոլոր մրցանակակիրներին և նորից մեծարելու եմ նրանց. Բակո Սահակյան