Մեկնարկել է մարդու իրավունքների պաշտպանության նոր ազգային ռազմավարության տեսլականի քննարկումների շարքը

Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանի գլխավորությամբ այսօր մեկնարկել է Մարդու իրավունքների պաշտպանության նոր ազգային ռազմավարության տեսլականի և դրանից բխող գործողությունների ծրագրի մշակմանն ուղղված պանելային քննարկումների շարքը: Այն կազմակերպվել էր Արդարադատության նախարարության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և Եվրոպական միության հետ սերտ համագործակցությամբ: Քննարկմանը մասնակցել են օրենսդիր և դատական իշխանությունների, պետական ու հասարակական կազմակերպությունների շուրջ երեք տասնյակ ներկայացուցիչներ:

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ փոխնախարար Գրիգորյանը, բացման իր խոսքում ողջունելով քննարկման մասնակիցներին, տեղեկացրել է, որ քննարկման նախաձեռնումը բխում է Կառավարության 2019-2023 թվականների գործունեության ծրագրից և նպատակ ունի հավաքագրել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա հիմնական խնդիրներն ու համատեղ ջանքերով ուղենշել հաջորդող երեք տարիների առաջնահերթությունները, որոնք կարտացոլվեն Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության և դրանից բխող 2020-2022 թթ. գործողությունների ծրագրում:

Պանելային առաջին քննարկման օրակարգային հարցերն առնչվել են կյանքի իրավունքին և խոշտանգումների արգելքին, դատական պաշտպանությանը և արդար դատաքննության իրավունքներին:

Փոխնախարարը մասնակիցներին հորդորել է ակտիվորեն ներգրավվել քննարկումներում՝ վստահեցնելով, որ քննարկման ընթացքում բարձրացված խնդիրներն արձանագրվելու են ռազմավարության մշակման հետագա աշխատանքներում օգտագործելու նպատակով:

Հաջորդիվ տեղի է ունեցել մասնակիցների միջև շահագրգիռ քննարկումը: 

Քննարկումների շարքի երկրորդ հանդիպումը կկայանա սեպտեմբերի 13-ին՝ ներառելով հավասար հնարավորությունների ապահովում (բոլորի՝ օրենքի առջև հավասարություն, խտրականության բացառում, խոցելի խմբերի պաշտպանություն) օրակարգային հարցերը:

Տպել
402 դիտում

Հաֆթարի ուժերը հայտարարել են Տրիպոլիի ափերի մոտ թուրքական նավ խոցելու մասին

Կփրկի՞ անձեռնմխելիությունը. աշխարհի առաջնորդներ, որոնք անցնում են հնչեղ քրգործերով

Այսօր շատ հիշարժան փաստաթուղթ եմ ստորագրել. Նիկոլ Փաշինյան

Հին թեզերը՝ նոր ձևաչափում. առաջին հրապարակային քննարկումը

Դանիայի խորհրդարանի նախագահ Հենրիկ Դամ Քրիստենսենի հետ հյուրընկալվեցինք Դանիայի թագուհի Մարգրեթ 2-րդի կողմից.Ա. Միրզոյան

Ոստիկանի սպանության մեջ մեղադրվող պատանու կալանավորման ժամկետը երկարաձգվել է. նա տեղափոխվել է ՔԿՀ

Արթիկում բացվել է երեխաների ցերեկային խնամքի առաջին կենտրոնը

Համայնքների ղեկավարներին առաջարկվել է թափառող շների ստերջացման գործընթաց սկսել

Բարսեղ Բեգլարյանի որդիները դատակոչվել, սակայն չէին ներկայացել դատարան. նիստը հետաձգվեց

16-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է երկու կռփազենք. ՀՀ ոստիկանություն

Երեւանի բնակարաններից մեկում 67-ամյա կնոջ դի է հայտնաբերվել

Քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը կզբաղեցնի Հովհաննես Մանուկյանը. Կարապետյան

Ալավերդիում ամբողջությամբ այրվել է վագոն-տնակ. տուժածներ չկան

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն ընդունել է Հռոմից հաղթանակած վերադարձած ընբիշ Գեւորգ Ղարիբյանին

Պուտինն աշխատանքից ազատել է իր 7 տարվա օգնականին

Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի դեսպանության գործերի հավատարմատարին

ՊԵԿ-ը կանխել է թմրամիջոցների մաքսանենգության հերթական փորձը

Արարատի մարզում անչափահասների կատարած հանցագործություններն ավելացել են. մարզի դատախազությունը քայլերի է դիմել

Նախագահ Արմեն Սարգսյանը եւ Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հանդիպել են

Ձեր ամեն քայլին հասարակությունն ուշադիր հետեւում է. Ֆելիքս Ցոլակյանը փրկարար ծառայողներին կոչումներ է շնորհել(տեսանյութ)