ՀՀ պաշտպանության նախարարը մասնակցել է Ռազմական սպորտի միջազգային խորհրդի համաժողովին

11/09/2019 schedule17:10

Ռազմական սպորտի միջազգային խորհրդի և ՀՀ պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ այսօր տեղի է ունեցել համաժողով, որի ընթացքում ելույթով հանդես են եկել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՌՍՄԽ-ի Եվրոպական ֆեդերացիայի նախագահ, գնդապետ Դիրք Շվեդեն, խորհրդի գլխավոր քարտուղար Մոմբի Կոյտան։

Ինչպես հայտնում են ՊՆ-ից, Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը ողջունել է 29 երկրի պատվիրակությունների անդամներին և կարևորել ՌՍՄԽ գործունեությունը, որը տարբեր երկրների զինծառայողներին մեկտեղում է սպորտային մեկ հարթակում։ Ըստ Դավիթ Տոնոյանի՝ այս ընթացքում հայ մարզիկները ոչ միայն հաղթանակներ են արձանագրել կազմակերպության առաջնություններում, այլև բարեկամացել շատ երկրների մասնակիցների հետ։

ՌՍՄԽ Եվրոպական ֆեդերացիայի նախագահը պարգևատրել է ՀՀ ԶՈՒ ֆիզիկական պատրաստության և սպորտի բաժնի պետ, գնդապետ Արամ Գրիգորյանին, Արման Դավթյանին և մի շարք զինծառայողների։ Հանդիպման ավարտին Դավիթ Տոնոյանը պարգևատրել է ՌՍՄԽ-ի ղեկավար կազմին։

Համաժողովի ընթացքում կքննարկվեն կազմակերպության մարտահրավերները և հեռանկարները։ Կհստակեցվեն խորհրդի օրակարգի, կառավարման և ռազմավարության վերաբերյալ տարբեր հարցեր, ինչպես նաև Չինաստանի Ուհանի մարզում հոկտեմբերի 18-27-ը կայանալիք  մրցաշարի կազմակերպչական խնդիրներ։

Տպել
207 դիտում

Մարտի մեկը պետք է քննություն անցնի, ես կարծեմ 2009-ին ցուցմունք չեմ տվել. Խաչատուր Սուքիասյան

Ամուլսարի շահագործմանը փայլուն եմ վերաբերվում. Խաչատուր Սուքիասյան

Պետք է զարգացնենք հայոց պետականության նվիրական արժեքը. Արման Թաթոյան

100 փաստերը չեն տալիս ելակետային տվյալներ, որպեսզի համեմատություններ անցկացվեն. Վարդանյան

Փոխվարչապետ Ավինյանն Ուրբասեր ընկերության պատվիրակության հետ քննարկել է բիզնես և ներդրումային միջավայրի հարցեր

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետին

Հայաստանի ազատ ոճի ըմբիշները ձեռնունայն կվերադառնան Աշխարհի առաջնությունից

Ադրբեջանում գտնվող Ղազարյանները պետք է վերադարձվեն Հայաստանին. Զոհրաբ Մնացականյան

Ծանրամարտի Աշխարհի առաջնություն. Իզաբելա Յայլյանը 6-րդն է B խմբում

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Մալթայի վարչապետին Անկախության օրվա կապակցությամբ

Գյումրիում տոնը շարունակվում է (լուսանկարներ)

ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակությունը Գյումրիից մեկնել է ԱՄՆ

Ամենօրյա պայքար հանուն անկախության

Իմ դեմ կեղծ ցուցմունք են տվել. Վայոց ձորի մարզպետը՝ իր օգնականի մասնակցությամբ միջադեպի մասին

Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին մառախուղ է՝ տեսանելիությունը 1-2 մետր

Միայն հարգանքից ելնելով է առաջարկվել Վանեցյանի եւ Օսիպյանի ազատումը ձևակերպել հրաժարականի դիմումներով. ԱԺ նախագահ

«Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրենին մեղադրանք է առաջադրվել նաև առանձնապես խոշոր չափի փողերի լվացման համար. ՔԿ

Մենք ունենք 2 պետություն, բայց 1 հայրենիք եւ մեր նպատակը 1 պետություն, 1 հայրենիք ունենալն է. Դավիթ Բաբայան

Հայաստան է ժամանել Բելառուսի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը

Ես Արցախ եմ հրավիրելու այս բոլոր մրցանակակիրներին և նորից մեծարելու եմ նրանց. Բակո Սահակյան