Մարդիկ հիմա էլ գուցե նեղվեն, որ «Facebook»-ում ցույց չի տալիս հավանումների քանակը. փորձագետ

«Facebook»-ը դիտարկում է լրահոսում հավանումների քանակը թաքցնելու հնարավորությունը: Ներկայում փորձարկումներն անցկացվում են 7 երկրում, որոնց թվում են Կանադան, Բրազիլիան, Ավստրալիան եւ Ճապոնիան:

Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ մի քանի գործոն կա, ինչով պայմանավորված՝ «Facebook»-ն այդպես է որոշել. «Առաջինը՝ կա նախանձ եւ խանդ: Մարդիկ չեն արտահայտվում, բայց «Facebook»-ում անընդհատ ուսումնասիրում են, եւ փաստ է, որ ինչ-որ մարդիկ նեղվում են, որ քիչ հավանումներ ունեն, ինչը բերում է մրցավազքի, մարդիկ հավանումների համար նեղանում են իրարից եւ այլն: Դրանից բացի՝ հիմա հավանումները շատ են կոմերցիալիզացվել, գնում են, վաճառում են, ինչը ազդում է բովանդակության վրա: Այսինքն՝ ամբողջ կոմերցիալիզացիան վաղ թե ուշ մարդկանց վանելու է սոցցանցից: Կարծում եմ՝ այս երկու գործոնը՝ խանդը եւ չափից դուրս կոմերցիալիզացիան, հավանումների քանակի առումով դրդում է, որ փորձարկեն այն թաքցնելու տարբերակը»:

Մարտիրոսյանի խոսքով՝ սա բնականաբար իր հակառակ ազդեցությունն էլ կարող է ունենալ, դրա համար այս պահին փորձարկվում է. «Մարդիկ հիմա էլ գուցե նեղվեն, որ ցույց չի տալիս հավանումների քանակը, եւ դա էլ հակառակ ազդեցությունը կունենա, ու մարդիկ կգնան այն սոցցանցեր, որտեղ երեւում է այդ թվերը: Չնայած նրանք «Instagram»-ում էլ են ուզում այդ նույնը անել, եւ սոցցանցերի շատ զգալի հատվածը գուցե զրկվի այդ հավանումներից»:

Փորձագետի կարծիքով՝ վերջին 1 տարվա ընթացքում «Facebook»-ում հավանումների ազդեցությունն ընդհանուր առմամբ նվազել է. ««Facebook»-ը համարում է, որ շատ ավելի կարեւոր է տարածումների եւ մեկնաբանությունների քանակը, եւ դրանք ավելի գիտակից գործողություն են, քանի որ հավանումը մարդիկ արդեն ավտոմատացված ձեւով դնում են: Կարծում եմ՝ «Facebook»-ն ավելի առաջ կտանի դա, որ մարդիկ ավելի շատ քննարկում սկսեն եւ ոչ թե՝ հավանում դնեն»:

Մարտիրոսյանը դժվարացավ գնահատական տալ՝ սա դրական, թե բացասական ազդեցություն կունենա. «Կարծում եմ՝ «Facebook»-ում էլ չեն հասկանում՝ ինչպես կլինի»:

Տպել
1699 դիտում

Աննա Հակոբյանն ու Դարիգա Նազարբաևան այցելել են քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող փոքրիկներին (լուսանկարներ)

Մոսկվայում սպանված բռնցքամարտիկը «օրենքով գող» Մասիվցի Անդիկ սպանության գործով որեւէ կարգավիճակ չուներ

Թուրքիայի զինապահեստներից մեկում 2 պայթյուն է որոտացել. կան վիրավորներ

2020-ի բյուջեով օտար երկրներում հայագիտական առարկաների դասավանդման ֆինանսավորումը կրկնակի ավելացել է. ԿԳՄՍՆ

Հանրապետության տարածքում տեղումներ չեն սպասվում, բայց ջերմաստիճանը շարունակում է նվազել

Հայտնի է՝ հավաքականից ով կկրի Մխիթարյանի 18 համարը նրա բացակայության պայմաններում

Գիշերօթիկ հաստատություն մտած տղամարդը մետրոյի մոտ պարողների վրա «զելյոնկա» լցնողն է․ ինչ կապ ունի նա «Ադեկվադներ»-ի հետ

Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալն ազատվել է աշխատանքից

Խմբակները, որ իրենց կուսակցություն են համարում, առաջիկայում ասելիք չեն ունենալու եւ շարունակելու են սատանաներ փնտրել

16-17 տարեկան տղաները տասը հոգով մի երեխայի են ծեծել. ոստիկանություն

Ռազմարդյունաբերության ոլորտում բյուջետային հատկացումներն ավելացել են շուրջ 122%-ով․ Հակոբ Արշակյան

Երևանի Սիլիկյան թաղամասում մեքենան դուրս է եկել ճանապարհից և բախվել սյանը

Հնարավոր է՝ աշակերտների արտաքին ընթացիկ գնահատականը շուտով փոխարինի միասնական քննությանը․ նախագիծը քննարկվում է

Հայաստանը բնական աղետի մեջ է, 16 միլիարդի 1-2 ծրագրով չենք լուծում բնապահպանական խնդիրները․ Մանե Թանդիլյան

Ոստիկանության պաշտոնյաների կողմից պետությանը պատճառված վնասը գերազանցում է 700 միլիոն դրամը. ՊՎԾ

Վերականգնվում է Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու «Փառք հայ գրի և դպրության» որմնանկարը

Կենսաթոշակառուների բողոքների հիման վրա «Հայփոստ»-ի Սարի թաղի բաժանմունքի աշխատակազմը կփոխվի

Մեղադրանք 40-ամյա լոռեցուն՝ գողության, ապօրինի ռազմամթերք պահելու, զենք պատրաստելու և թմրամիջոցների համար

Արա Վարդանյանը կմնա կալանավորված. դատարանը հրապարակեց որոշումը

ԿԳՄՍ-ն վերահաստատում է բոլոր առկա հարցերը քննարկելու պատրաստակամությունը. հանդիպման օրակարգ կսահմանվի